Հայաստանի ազգային հավաքական

15.01.2017

Արաս Օզբիլիսի որդին սովորում է ֆուտբոլ խաղալ (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը սոցցանցում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է իր որդին սովորում ֆուտբոլ խաղալ:
15.01.2017

Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի հետ կապված միջադեպը (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը «Բարի լույս, հայեր» հաղորդման ժամանակ մեկնաբանել է Հայաստանի հավաքականի հետ կապված միջադեպը:
12.01.2017

Հայաստանի հավաքականը պահպանել է տեղը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նախորդ ամսվա համեմատ մնացել է նույն՝ 86-րդ հորիզոնականում: Աշխարհի առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Լեհաստանի հավաքականը շարունակում է մնալ 15-րդ տեղում, Ռումինիան 38-րդն է, Դանիան՝ 47-րդը, Չեռնոգորիան՝ 63-րդը, իսկ Ղազախստանը՝ 98-րդը: Առաջին 30 հորիզոնականներում փոփոխություններ չեն գրանցվել.
11.01.2017

Եկել է նրանց ժամանակը. 11 ֆուտբոլիստներ, ովքեր արժանի են հրավիրվելու Հայաստանի հավաքական

Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 12-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Ուզբեկստանի ընտրանու հետ: Մեր երկրի գլխավոր թիմը ղեկավարող Արթուր Պետրոսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ այս մրցավեճում մտադիր է իրենց դրսևորելու հնարավորություն տալ Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներին, ովքեր հաջող հանդես գալու դեպքում հետագայում նույնպես կարժանանան մարզչական շտաբի ուշադրությանը: Անխոս, սա ճիշտ մտահղացում է, քանի որ, թեև մեր առաջնության մակարդակը բարձր չես անվանի, բայց այստեղ նույնպես կան ֆուտբոլիստներ, ովքեր իրապես կարող են ուժեղացնել հավաքականը: Ընտրանի հրավիրվելն ու այնտեղ լավ դրսևորելը մեծ շարժառիթ է բոլոր խաղացողների համար, քանի որ այդպես կարող են ուշագրություն գրավել և հրավեր ստանալ արտասահմանյան ակումբներից: Նմանատիպ վերջին ընկերական խաղը տեղի է ունեցել նախորդ տարվա մարտին, երբ ազգային հավաքականը ստուգողական հանդիպում էր անցկացրել երիտասարդականի հետ: Դա Վարուժան Սուքիասյանի օրոք էր, իսկ նա շատ լավ էր ճանաչում տեղացի ֆուտբոլիստներին և գիտեր նրանց կարողությունները, իսկ Արթուր Պետրոսյանի համար այժմ ընտրություն կատարելը կարող է մի փոքր ավելի բարդ լինել: VivaroNews.am-ը ներկայացնում է 10 ֆուտբոլիստների, ովքեր ընթացիկ մրցաշրջանում իրենց ելույթներով արժանի են հրավիրվելու հավաքական և ցուցադրելու իրենց կարողությունները: Ցանկում ընդգրկված են նաև այնպիսի խաղացողներ, ովքեր պարբերաբար ընդգրկվել են ընտրանու հայտացուցակում, բայց դեռևս խաղադաշտ դուրս գալու հնարավորություն չեն ստացել: Հակոբ Հակոբյան («Բանանց») Թեև «Բանանցն» ընթացիկ առաջնությունում անհաջող է հանդես գալիս, թիմի մի քանի ֆուտբոլիստներ լավ տպավորություն են թողնում մյուսների ֆոնին: Առաջին հերթին, խոսքը Հակոբ Հակոբյանի մասին է: Երիտասարդ ֆուտբոլիստը, ով մարտի 29-ին կդառնա 20 տարեկան, արդեն բավականին հասուն ֆուտբոլ է ցուցադրում: Նա կիսապաշտպանությունում իրեն շատ վստահ է զգում, ունի դիսպետչերին բնորոշ հատկանիշներ, փոխանցումների կուլտուրան բավականին բարձր է: Նա վնասվածքի պատճառով բաց թողեց առաջնության վերջին մի քանի հանդիպումները, բայց այժմ ապաքինվել է և պատրաստ է վերադարձնելու նախկին մարզավիճակը: Անատոլի Այվազով («Շիրակ») Նա արդեն իսկ հավաքականի անդամ է, բայց առայժմ բոլոր հանդիպումներում մնացել է պահեստայինների թվում, քանի որ խաղադաշտ է դուրս եկել Արսեն Բեգլարյանը: Վերջինիս հաջող ելույթը Դանիայի հավաքականի հետ մրցավեճում Այվազովին այդպես էլ թույլ չտվեց ստանալու հնարավորություն, բայց հիմա, կարծում ենք, դրա իսկական ժամանակն է: Ամռանը «Փյունիկից» տեղափոխվելով «Շիրակ»՝ Այվազովն իրապես կատարելագործել է իր խաղը, ինչի մասին խոսում են նաև փաստերը: «Շիրակն» առաջնության մեկնարկային 17 տուրերից հետո բաց է թողել բոլորից քիչ՝ 8 գոլ: Դա մեծամասամբ հենց Այվազովի վստահ խաղի արդյունքն է, և նա այդ վստահությունը կարողանում է փոխանցել թիմի պաշտպաններին: Հանձինս Այվազովի՝ Արսեն Բեգլարյանն իրական մրցակից ունի հավաքականի հիմնական դարպասապահի տեղի համար պայքարում: http://www.vivaronews.am/anatoli-ayvazoveh-gerazancec-karen-babayani-19-tarva-vaghemuthyan-tarikhayin-rekordeh Պետրոս Ավետիսյան («Բանանց») Ֆուտբոլիստն ընթացիկ առաջնության առաջին հատվածը վարձավճարով անցկացրեց «Փյունիկում», իսկ այժմ վերադարձել է այն ակումբ, որին պատկանում են նրա իրավունքները՝ «Բանանց»: 21-ամյա խաղացողը Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումներում ընդգրկվում էր ընտրանու ընդլայնված կազմում, բայց դեռևս չի ստացել խաղադաշտում հայտնվելու հնարավորություն: Պետրոսն այս առաջնությունում «Փյունիկի» անփոխարինելի խաղացողներից մեկն էր, թեև պետք է նշել, որ նրանից սպասելիքներն ավելի մեծ էին: Հաջող մեկնարկից հետո նա վերջին 1-2 ամիսներին արդեն չէր ցուցադրում նախկին խաղամակարդակը: Բայց նրա տաղանդն ու ունակությունները կասկածի ենթակա չեն: Միակ խնդիրն այն է, որ Ավետիսյանը վերջերս վիրահատության է ենթարկվել Մյունխենում, և առայժմ հստակ չէ, թե կհասցնի արդյոք լիարժեք ապաքինվել մինչ ընտրանու հավաքը: Հավաքականում հանդես գալը նոր խթան կարող է հանդիսանալ նրա կարիերայի զարգացման համար:
11.01.2017

Եզրափակիչ քվեարկություն. Ո՞րն է Հայաստանի հավաքականի լավագույն գոլը. Համլետ Մխիթարյան vs Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի լավագույն գոլը նախագծում եզրափակիչ քվեարկության ժամանակն է: Դիտում ենք գոլերը, նրանց անցած ճանապարհը և որոշում լավագույնին: Գնացինք.
07.01.2017

Հայկական ֆուտբոլի 10 ռեկորդներ, որոնք գերազանցվեցին 2016թ.

2016թ. հայկական ֆուտբոլում մի շարք թիմային և անհատական ռեկորդներ սահմանվեցին: VivaroNews.am-ն առանձնացրել է 10 ամենաուշագրավ ռեկորդները: 1. Մայիսի 28-ին Գվատեմալայի հավաքականի հետ ընկերական խաղում Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց՝ դառնալով մինչ օրս գրանցված միակ հեթ տրիկի հեղինակը: Մխիթարյանը միակ ֆուտբոլիստն է, ով նման հաջողության է հասել նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում: Նա աչքի էր ընկել 2009թ. նոյեմբերի 17-ին Իռլանդիայի հավաքականի հետ կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցախաղում՝ գոլերից մեկը խփելով 11մ հարվածով:
30.12.2016

Գոլային «մեքենան». Հենրիխ Մխիթարյանի բոլոր 16 գոլերը՝ 2016 թվականին (տեսանյութ)

Ավարտին է մոտենում 2016 թվականը, և VivaroNews-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում հայկական ֆուտբոլի գլխավոր աստղի՝ Հենրիխ Մխիթարյանի բոլոր գոլերը՝ խփված 2016 թվականին: Թեև պետք է նշել, որ նա դեռ կարող է բարելավել իր ցուցանիշը, եթե դեկտեմբերի 31-ին կայանալիք «Միդլսբրոյի» հետ մրցավեճում աչքի ընկնի արդյունավետ գործողություններով: Մինչ օրս նա հաջողության է հասել 16 անգամ: Հենրիխը 9 անգամ մրցակիցների դարպասը գրավել է Դորտմունդի «Բորուսիայի» մարզաշապիկով, 4 դեպքում՝ «Մանչեսթեր Յունայթեդի»: Մխիթարյանը ևս 3 գոլ իր հաշվին գրանցել է Հայաստանի հավաքականի կազմում, ընդ որում, գրավելով նույն թիմի՝ Գվատեմալայի հավաքականի դարպասը:
29.12.2016

Քվեարկություն. Ո՞րն է Հայաստանի հավաքականի լավագույն գոլը. Հարություն Վարդանյան vs Հենրիխ Մխիթարյան

Ո՞ր գոլն է եզրափակչում մրցելու Համլետ Մխիթարյանի գոլի հետ: Պարզ կդառնա քվեարկության արդյունքում. գնացինք.
27.12.2016

Քվեարկություն. Ո՞րն է Հայաստանի հավաքականի լավագույն գոլը. Կարեն Դոխոյան vs Համլետ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի լավագույն գոլը նախագիծը հասավ մինչև կիսաեզրափակիչ փուլ: Ձեզ ենք ներկայացնում առաջին զույգը.
25.12.2016

Ռուբեն Հայրապետյան. «Մխիթարյանի նպաստը ֆուտբոլի ասպարեզում անուրանալի է»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի՝ տարվա լավագույն մարզիկի թեկնածուների թվում չընդգրկվելուն: Պ-ն Հայրապետյան, ՀՖՖ-ն ամեն օր բազմաթիվ զանգեր և նամակներ է ստանում մեր մարզասերներից, ովքեր իրենց անհամաձայնությունն ու զայրույթն են արտահայտում լավագույն տասնյակից կրկին ֆուտբոլը դուրս թողնելու կապակցությամբ: Ձեր կարծիքն այս մասին: -Ավարտին է մոտենում հերթական մարզական տարին, որը լեցուն էր ինչպես փառահեղ հաղթանակներով և ձեռքբերումներով, այնպես էլ անհաջողություններով և բացթողումներով: Այս տարի ևս մեր լավագույն մարզիկներն էլ ավելի բարձրացրեցին մեր երկրի վարկանիշը, առավել ճանաչելի դարձրեցին մեր հայրենիքը, բազմիցս ստիպեցին հնչեցնել մեր օրհներգը, բարձր պահեցին մեր դրոշի պատիվը, միլիոններին «պարտադրեցին» արտասանել «հայ» և «Հայաստան» անունները, հետաքրքրվել Հայաստանով, ծանոթանալ և զարմանալ նրա պատմությամբ ու մշակույթով, իսկ շատերին անգամ՝ այցելել Հայաստան: Այսինքն արեցին այն, ինչի համար աշխարհի բոլոր երկրները պայքարում են միջազգային մարզական ասպարեզներում և ինչին հասնելու համար մեր մարզիկները քրտնաջան աշխատել են ոչ մեկ տարի: Բարձր գնահատականի և հարգանքի են արժանի նրանցից յուրաքանչյուրն՝ առանց խտրականության: Բայց և անուրանալի են Հենրիկ Մխիթարյանի նպաստն ու ձեռքբերումները «միլիարդների» մարզաձև ֆուտբոլի ասպարեզում, որոնց մասին գիտեն բոլորը, որոնց արժեքի և կարևորության մասին գիտեն նույնիսկ նրանք, ովքեր վասալային տրամաբանությամբ ջանացել են լավագույն մարզիկների ցուցակի կազմելու կարգի մասին հեքիաթներ հորինել: Սակայն այստեղ «վասալները» չեն, որ խնդիր են, նրանք միշտ էլ գտնվում են, այլ «ֆեոդալները», ովքեր զարմանալի համառությամբ և կուրությամբ չտեսնելու են տալիս ֆուտբոլը և ում թեթև ձեռքով իրականացվում է «լավագույն տասնյակում ոչ մի ֆուտբոլիստ» «հանճարեղ» օպերացիան: Սա զուրկ է բարոյականությունից, և հենց նույն «բարոյականոթյամբ» էլ նույն չինովնիկներն, ովքեր այսպես արհամարհում և ստորադասում են ֆուտբոլը, որևէ իրավունք չունեն ֆուտբոլի մասին բառ անգամ խոսել: Զուրկ է բարոյականությունից նաև այն, որ նույն քվեարկությանը մասնակցած մարզական լրագրողների գերակշիռ մեծամասնությունը իրենց պրոֆեսիոնալ «բիզնեսն» ամեն աստծո օր սկսում են ֆուտբոլով, Հենրիխ Մխիթարյանով և ավարտում ֆուտբոլով՝ նույն Հենրիխ Մխիթարյանով: Եվ հենց նույն «բարոյականությամբ» էլ նման լրագրողներն իրավունք չունեն պահանջելու ֆուտբոլային հավատարմագրում կամ հարցազրույց՝ նույն Հենրիխ Մխիթարյանից: Շնորհավորելով մեր մարզիկներին, նրանց ընտանիքներին, մարզական աշխարհի բոլոր ներկայացուցիչնեին գալիք տոների կապակցությամբ՝ ցանկանում եմ առողջ՝ առանց վնասվածքների, նոր հաղթանակների և հաջողությունների տարի և թող մեր սպորտային ձեռքբերումներով մեր հայրենիքն էլ ավելի հզոր ու ուժեղ դառնա:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: