Ֆրանսիա | Էջ - 9

01.12.2016

Կավանին 100-րդ գոլը խփեց ՊՍԺ-ում ու նվիրեց «Շապեկոենսեի» զոհված ֆուտբոլիստներին, իսկ ապա դեղին քարտ ստացավ դրա համար (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրում ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին ֆրանսիական ակումբում խփեց իր 100-րդ գոլը՝ օգնելով հաղթել «Անժեին» 2-0 հաշվով: Ուրուգվայցին գոլը նվիրեց բրազիլական «Շապեկոնսեի» հիշատակից, սակայն մարզաշապիկը հանելու համար դեղին քարտի արժանացավ:
29.11.2016

Թոփ 20 երկրներ, որոնք ամենաշատ ներկայացուցիչներն ունեն եվրոպական թոփ-5 լիգաներում

Եվրոպական թոփ-5 լիգաներում հանդես են գալիս բազմաթիվ լեգեոներներ: Ներկայացնում ենք թոփ-20 երկրները, ովքեր ունեն ամենաշատ ներկայացուցիչներ թոփ-5 լիգաներում. 20. Կոտ դ՛Իվուար - 17 ֆուտբոլիստ 19. Իտալիա - 18 ֆուտբոլիստ /բացառությամբ Ա սերիայի/ 18. Դանիա - 19 ֆուտբոլիստ 17. Կոլումբիա - 19 ֆուտբոլիստ 16. Ավստրիա - 24 ֆուտբոլիստ 15. Լեհաստան - 25 ֆուտբոլիստ 14. Ուրուգվայ - 26 ֆուտբոլիստ 13. Շվեդիա - 26 ֆուտբոլիստ 12. Գերմանիա - 26 ֆուտբոլիստ /բացառությամբ Բունդեսլիգայի/ 11. Սենեգալ - 27 ֆուտբոլիստ 10. Խորվաթիա - 33 ֆուտբոլիստ 9. Պորտուգալիա - 36 ֆուտբոլիստ 8. Հոլանդիա - 38 ֆուտբոլիստ 7. Սերբիա - 39 ֆուտբոլիստ 6. Շվեյցարիա - 48 ֆուտբոլիստ
26.11.2016

«Մոնակոն» ջախջախում է Մարսելի «Օլիմպիկին» (տեսանյութ)

Ֆրանսիայի Լիգա 1, 14-րդ տուր «Մոնակո» 4-0 «Օլիմպիկ Մարսել» Գոլեր` 1-0` Բոսչիլա 23', 2-0` Ժերմեյն 29', 3-0` Ժերմեյն 39', 4-0` Կարիլյո 90+1'
26.11.2016

«Թուլուզի» գլխավոր մարզիչը «մահանում է» թղթե ինքնաթիռի հարվածից հետո

26.11.2016

«Ինտերը» 150 մլն. եվրո կծախսի նոր տրասնֆերների համար

«Ինտերի» չինացի ներդրողները մտադիր են 2017 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ներդնել մեծ միջոցներ՝ կազմը հզորացնելու համար, հաղորդում է Tuttosport-ը: Sunning group-ը նոր ֆուտբոլիստների ձեռք բերման համար պատրաստ է մոտ 150 մլն. եվրո ծախսել: Միլանյան ակումբը ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիին, «Ռեալից» Խամես Ռոդրիգեսին, ինչպես նաև «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնադեսկին: Նշենք, որ «Ինտերը» Եվրոպա լիգայում դուրս է մնացել պայքարից, իսկ Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 11-րդն է՝ 18 միավորով:
25.11.2016

Թոփ 5 ֆուտբոլային հանդիպումներ, որ պետք է դիտել այս հանգստյան օրերին

Անգլիայի Պրեմիեր լիգա. 13-րդ տուր «Չելսի» - «Տոտենհեմ» Նոյեմբերի 26, ժամը ՝ 21:30 ԱՊԼ-ի 13-րդ տուրի կենտրոնական հանդիպումը այս շաբաթ տեղի կունենա Լոնդոնում, որտեղ «Չելսին» սեփական հարկի տակ կընդունի «Տոտենհեմին»: Անտոնիո Կոնտեի սաները ներկա պահին գլխավորում են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը և դիրքերը ավելի ամրապնդելու համար պետք է միայն 3 միավոր վաստակել: Չնայած, որ «Տոտենհեմը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի մրցաշարից, այնուամենայնիվ, Մաուրիսիո Պոչետինոյի սաները դեռ ոչ մի պարտություն չեն կրել ընթացիկ Պրեմիեր լիգայի մրցաշրջանում:
21.11.2016

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է տարվա խորհրդանշական հավաքականի թեկնածուներին

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2016 թվականի խորհրդանշական հավաքականի թեկնածուներին: Քվեարկությունն արդեն սկսվել է կազմակերպության պաշտոնական կայքում: Դարպասապահներ՝ Ջանլուիջի Բուֆոն (Իտալիա, «Յուվենտուս»), Կեյլոր Նավաս (Կոստա Ռիկա, «Ռեալ»), Յան Օբլակ (Սլովենիա, «Ատլետիկո»), Ռուի Պատրիսիու (Պորտուգալիա, «Սպորտինգ»): Պաշտպաններ՝ Տոբի Ալդերվեյրելդ (Բելգիա, «Տոտենհեմ»), Ջերոմ Բոատենգ (Գերմանիա, «Բավարիա»), Լեոնարդո Բոնուչի (Իտալիա, «Յուվենտուս»), Ռաֆայել Գերեյրու (Պորտուգալիա, «Լորյան»/«Բորուսիա Դորտմունդ»), Դիեգո Գոդին (Ուրուգվայ, «Ատլետիկո»), Դանի Կարվախալ (Իսպանիա, «Ռեալ»), Ջոշուա Կիմիխ (Գերմանիա, «Բավարիա»), Լորան Կոսյելնի (Ֆրանսիա, «Արսենալ»), Պեպե (Պորտուգալիա, «Ռեալ»), Ժերար Պիկե (Իսպանիա, «Բարսելոնա»), Սերխիո Ռամոս (Իսպանիա, «Ռեալ»), Խուանֆրան (Իսպանիա, «Ատլետիկո»): Կիսապաշտպաններ՝ Ջո Ալեն (Ուելս, «Լիվերպուլ»/«Սթոք Սիթի»), Քևին դե Բրույնե (Բելգիա, «Մանչեսթեր Սիթի»), Անդրես Ինյեստա (Իսպանիա, «Բարսելոնա»), Նգոլո Կանտե (Ֆրանսիա, «Լեսթեր»/«Չելսի»), Յանիկ Ֆերեյրա Կարասկո (Բելգիա, «Ատլետիկո»), Թոնի Կրոս (Գերմանիա, «Ռեալ»), Գժեգոժ Կրիխովյակ (Լեհաստան, «Սևիլիա»/ՊՍԺ), Ռիյադ Մահրեզ (Ալժիր, «Լեսթեր»), Լուկա Մոդրիչ (Խորվաթիա, «Ռեալ»), Դիմիտրի Պայե (Ֆրանսիա, «Վեսթ Հեմ», Պոլ Պոգբա (Ֆրանսիա, «Յուվենտուս»/«Մանչեսթեր Յունայթեդ»), Աարոն Ռեմզի (Ուելս, «Արսենալ»): Հարձակվողներ՝ Սերխիո Ագուերո (Արգենտինա, «Մանչեսթեր Սիթի»), Գարեթ Բեյլ (Ուելս, «Ռեալ»), Անտուան Գրիզման (Ֆրանսիա, «Ատլետիկո»), Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա, ՊՍԺ/«Մանչեսթեր Յունայթեդ»), Գոնսալո Հիգուային (Արգենտինա, «Նապոլի»/«Յուվենտուս»), Ռոբերտ Լևանդովսկի (Լեհաստան, «Բավարիա»), Լիոնել Մեսի (Արգենտինա, «Բարսելոնա»), Նեյմար (Բրազիլիա, «Բարսելոնա»), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (Գաբոն, «Բորուսիա Դորտմունդ»), Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Ռեալ»), Ալեքսիս Սանչես (Չիլի, «Արսենալ»), Լուիս Սուարես (Ուրուգվայ, «Բարսելոնա»): Խաղային բոլոր դիրքերը՝ ՈւԵՖԱ-ի ներկայացրած տվյալների համաձայն
19.11.2016

Դի Մարիայի և Խեսեի գոլերը հաղթանակ պարգևեցին ՊՍԺ-ին

Ֆրանսիայի առաջնություն, 13-րդ տուր ՊՍԺ 2-0 «Նանտ» Գոլերը՝ Դի Մարիա 13՛, Խեսե 90՛(11-մետրանոց) «Պարկ դե Պրենս» մարզադաշտ, Փարիզ
17.11.2016

Բալոտելին կարող էր հայտնվել Լա լիգայում

«Մալագայի» մարզական տնօրեն Ֆրանսեսկ Աուն հայտարարել է, որ թիմն ամռանը փորձել է ձեռք բերել Մարիո Բալոտելիի տրանսֆերը: «Մենք առաջարկ կատարեցինք, սակայն այնքան գումար պահանջեցին, որ մենք չէինք կարող վճարել: Նա տեղափոխվեց «Նիցա», քանի որ ֆրանսիական ակումբը կարող էր այդ գումարը վճարել»,- Marca-ն փոխանցում է Աուի խոսքը: Նշենք, որ Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Բալոտելին բավականին հաջող է մեկնարկել՝ 9 խաղում դառնալով 7 գոլի հեղինակ:
15.11.2016

Մխիթարյանը՝ անուշադրության մատնված աստղային ֆուտբոլիստների վեցնյակում

Հեղինակավոր whoscored.com-ն առանձնացրել է 6 ֆուտբոլիստ, որ փայլում էին նախորդ մրցաշրջանում, սակայն ընթացիկ մրցաշրջանում անտեսված են: Աղբյուրն այդ շարքում ընդգրկել է Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեին, ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Գժեգոժ Կրիխովյակին, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին, «Բավարիայի» ֆուտբոլիստ Կինգսլի Կոմանին և ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Հատեմ Բեն Արֆային: Մխիթարյանը նախորդ մրցաշրջանում whoscored-ի կողմից ստացավ 7.90 գնահատականը՝ ամենաբարձրը Բունդեսլիգայի նախորդ խաղարկությունում: Մխիթարյանը գլխավորեց գոլային փոխանցումներ կատարողների աղյուսակը(15) և 4-րդն էր որոշիչ փոխանցումներ կատարողների թվում(մեկ խաղում միջինը 2.7): Կայքն ընդգծում է այն, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Յունայթեդի» կազմում անցկացրել է 107 րոպե՝ միաժամանակ շեշտելով, որ «Բորուսիայից» սկսում են հետաքրքրվել Մխիթարյանի ծառայություններով, թեև «Արսենալի» դեմ հանդիպմանը լավ մեկնարկը կարող է հիմք հանդիսանալ հայ ֆուտբոլիստի համար մանչեսթերյան ակումբի կազմում շատ ավելի խաղաժամանակ ստանալու համար:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: