Ֆրանսիա | Էջ - 8

27.01.2017

Ռոնալդինյոն վերադառնում է Փարիզ, որտեղ ներկա կգտնվի ՊՍԺ-ի առաջիկա խաղին (տեսանյութ)

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն կդառնա ՊՍԺ-ի հատուկ հյուրը Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրի «Մոնակոյի» հետ խաղի ժամանակ: 36-ամյա ֆուտբոլիստի հրավերի մասին ֆրանսիական գրանդը հայտնել է ակումբի պաշտոնական թվիթերյան էջում, տեղադրելով տեսանյութ:
26.01.2017

Ֆորմուլա 1-ի «Լոտուս» թիմի նախկին սեփականատերը գնել է ֆրանսիական ակումբի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը

«Լիլի» սեփականատեր Միշել Սեյդուն վաճառել է ակումբի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը լյուքսեմբուրգցի գործարար Ժերար Լոպեսին՝ հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 45-ամյա Լոպեսը, որը ձեռք է բերել ակումբի 95 տոկոս բաժնեմասը, Mangrove Capital Partners-ի հիմնադիրն ու սեփականատերն է: Այդ ընկերությունը Եվրոպայում առաջատար վենչուրային հիմնադրամների եռյակում է: Լոպեսը Ֆորմուլա 1-ի «Լոտուս» թիմի նախկին սեփականատերն է: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ նա կարող է ձեռք բերել «Մարսելը»: Ավելացնենք, որ «Լիլի» գլխավոր տնօրենի պաշտոնն զբաղեցրել է «Բարսելոնայի» նախկին մարզական տնօրեն Մարկ Ինգլան:
26.01.2017

Ժոզե Մոուրինյոյի տրանսֆերային թիրախը պաշտոնապես տեղափոխվեց ՊՍԺ-ը

«Բենֆիկայի» հարձակվող Գուստավո Գուեդեսը, որին նաև անվանում են «նոր Ռոնալդու» պաշտոնապես տեղափոխվեց ՊՍԺ: 20-ամյա հարձակվողը 4 տարվա պայմանագիր է ստորագրել փարիզյան գրանդի հետ, որը վերջինիս համար վճարել է 30 մլն եվրո + 7 մլն եվրո բոնուս: Նշենք, որ պորտուգալացին համարվում էր «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային թիրախներից մեկը:
26.01.2017

«Արքայական» ակումբի հրաժեշտն Արքայական գավաթին և Եվրոպայի գավաթային կրքերը. Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է հունվարի 25-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը լավագույն տասնյակի տեսքով՝ ըստ լուրերի կարևորության: 10. Ռոնալդուն «ճանապարհին է մնացել»  Eleconomista.es-ի հաղորդմամբ՝ Կրիշտիանու Ռոնալդուն Լա Լիգայի 19-րդ տուրում «Մալագայի» հետ կայացած մրցավեճից առաջ (2:1) իր ընկերուհու՝ Ժորժինա Ռոդրիգեսի հետ ավտոմեքենայով այցելել է Նավասերադա լեռնադահուկային հանգստավայր: Սակայն, այդ ճանապարհորդությունն ունեցել է անսպասելի վերջաբան: 31-ամյա ֆուտբոլիստը, ով դաստակի ցավեր ուներ, դա զգացել է նաև մեքենան վարելու ժամանակ, ուստի ստիպված է եղել կանգառել իր Lamborghini Aventador-ն ու զանգահարել շտապ օգնություն: Մեքենան փոխադրվել է Ռոնալդուի բնակության վայր:
25.01.2017

«Յուվենտուսի» պաշտպանը մեկ ոտքով «Մարսելում» է

«Յուվենտուսի» պաշտպան Պատրիս Էվրան մոտ է «Մարսել» տեղափոխությանը՝ հայտնում է RMC Sport-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ 35-ամյա պաշտպանը համաձայնության է եկել ֆրանսիական ակումբի հետ և կկնքի 18 ամսվա պայմանագիր: Առաջիկայում ֆրանսիացին բուժզննում կանցնի: Նշենք, որ Էվրայի պայմանագրի ժամկետը «Յուվենտուսի» հետ լրանում է ամռանը, սակայն թուրինյան ակումբը թույլ է տվել ֆուտբոլիստին թիմից անվճար հեռանալ ընթացիկ տրանսֆերային պատուհանին:
25.01.2017

Անխել դի Մարիան դարձել է անչափ գեղեցիկ գոլի հեղինակ (տեսանյութ)

Ֆրանսիայի լիգայի գավաթ. Կիսաեզրափակիչ «Բորդո» 1-4 ՊՍԺ Փարիզյան ակումբի կազմում իրենց հաշվին դուբլ են ձևակերպել Էդինսոն Կավանին և Անխել դի Մարիան:
25.01.2017

Մեսին կարևորագույն որոշման ճանապարհին է, իսկ Ռոնալդուն՝ պատրաստ ֆուտբոլային «կռվին». Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է հունվարի 24-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը լավագույն տասնյակի տեսքով՝ ըստ լուրերի կարևորության: 10. Զինեդին Զիդան. «Սա լավագույն օ՞րն է Գրիզմանի մասին խոսելու համար»  Զինեդին Զիդանին կրկին հարցրել են հայրենակցի՝ Անտուան Գրիզմանի մասին. «Կարծում եք՝ սա լավագույն օ՞րն է նրա մասին խոսելու համար: Այժմ մտածում եմ ավելի կարևոր բաների, մեր առաջիկա խաղի մասին: Այո, Անտուանը լավ ֆուտբոլիստ է: Դուք դա՞ էիք ցանկանում լսել»:
24.01.2017

Ո՞ր լիգան է ամենագոլառատը Եվրոպայում

Եվրոպական թոփ-լիգաների շարքում այս մրցաշրջանում ամենագոլառատն իսպանական Լա Լիգան է, որն իր երրորդ ամենաարդյունավետ մեկնարկն է գրանցել 21-րդ դարում: Լա Լիգայում այս մրցաշրջանում մեկ խաղում միջինը խփվում է 2,9 գոլ՝ հետևում թողնելով Պրեմիեր լիգան ու Ա սերիան: Ամենաշատ գոլ խփած թիմն այս մրցաշրջանում «Մոնակոն» է՝ 64 գնդակ, «Բարսելոնան» ու «Լիվերպուլը» հաջորդն են 51 գոլով, իսկ ահա «Յուվենտուսն» ընդամենը 42 գնդակ է խփել: Եվրոպական լիգաներն ըստ գոլային արդյունավետության. 1. Լա Լիգա - 2.9 գոլ մեկ խաղում 2. Պրեմիեր լիգա - 2.86 3. Ա սերիա - 2.75 4. Էրեդիվիզի - 2.7 5. Բունդեսլիգա - 2.66 6. Լիգա 1 - 2.5 7. Թուրքիայի Սուպերլիգա - 2.46 8. Պորտուգալիայի Պրիմեյրա լիգա - 2.37
24.01.2017

«Վեսթ Հեմը» մերժել է «Մարսելի» հերթական առաջարկը

«Վեսթ Հեմը» մերժել է «Մարսելի» հերթական առաջարկը կապված կիսապաշտպան Դիմիտրի Պայեի հետ: Ֆրանսիական ակումբը պատրաստ է 22,5 մլն ֆունտ վճարել Պայեի համար, իսկ ահա լոնդոնյան գրանդը 30 մլն ֆունտ է պահանջում: Ավելի վաղ «Մարսելը» 20 մլն ֆունտ էր առաջարկել Պայեի համար: http://www.vivaronews.am/paye-yerdvum-em-or-aylevs-chem-kri-vesth-hemi-marzashapikeh-yethe-chvatcharekh-indz-kpatrem-xachadzev-kapanners  
23.01.2017

Հունական ակումբը համաձայնության է եկել Գաել Անդոնյանի տեղափոխության վերաբերյալ

Հայաստանի ազգային հավաքականի ու ֆրանսիական «Մարսելի» պաշտպան Գաել Անդոնյանը մոտ է հունական «Վերիա» տեղափոխությանը՝ հայտնում է ֆրանսիական մամուլը: Ըստ տեղեկությունների՝ հունական ակումբը համաձայնության է եկել Անդոնյանի տեղափոխության վերաբերյալ, և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը 6 ամիս վարձակալական հիմունքներով անցկացնելու է «Վերիայում»: Նշվում է, որ Անդոնյանն այսօր մեկնելու է Հունաստան՝ պայմանագիր կնքելու: «Վերիան» հանդես է գալիս Հունաստանի Բարձրագույն լիգայում:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: