Ֆրանսիա | Էջ - 7

21.12.2016

Ինչ ֆուտբոլային հանդիպումներ դիտել այսօր

Այսօր տեղի կունենա եվրոպական թոփ առաջնությունների հերթական տուրի հանդիպումները, իսկ ահա Իսպանիայում առաջնության փոխարեն կխաղարկվեն երկրի գավաթի 1/8 եզրափակչի ուղեգրերը: Առանձնացնենք մի քանի հանդիպումները, որոնք պետք է դիտել այսօր, կամ 00:00-ից հետո: Անկասկած օրվա կենտրոնական հանդիպումը կկայանա «Ալիանս Արենա» մարզադաշտում, որտեղ տեղի «Բավարիան» կհյուրընկալի ընթացիկ մրցաշրջանի հայտնություն «Լայպցիգին»: 16 տուրից հետո երկու ակումբները հավաքել են հավասար միավորներ և կիսում են առաջին հորիզոնականը: Պարզ է, որ Կառլո Անչելոտիի սաները ձգտելու են արձակուրդ մեկնել որպես ձմեռային չեմպիոն, իսկ ահա «Լայպցիգը» դեմ չի լինի դրական արդյունքով ավարտել տարին: «ԲԱՎԱՐԻԱ» - «ԼԱՅՊՑԻԳ» Հանդիպման մեկնարկը է ՝ 23:00
21.12.2016

Յուլիան Դրաքսլերը համաձայնության հասավ իր ապագա ակումբի հետ

ՊՍԺ-ն համաձայնության է հասել Գերմանիայի ազգային հավաքականի և «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերի հետ: Ինչպես հաղորդում է RMC-ն, գերմանացի կիսապաշտպանը համաձայնվել է փարիզյան գրանդի հետ ստորագրել 4,5 տարվա պայմանագիր: Այժմ ՊՍԺ-ին մնու մէ համաձայնության հասնել գերմանական ակումբի հետ, ով մտադիր է 30 մլն եվրո ստանալ վերջինիս տրանսֆերի դիմաց: Ավելացնենք, որ Դրաքսլերի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալը» և «Յուվենտուսը»:  
21.12.2016

Յուրա Մովսիսյանն ընդդեմ հայկական ակումբի և «խուճապահար» «Արսենալը». Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը: ՀԱՅԱՍՏԱՆ Հայաստանի մարզական լրագրողների ասոցիացիան ամփոփել է «Հայաստանի լավագույն մարզիկի» քվեարկության արդյունքները, որին մասնակցել են ընդամենը 35 լրագրողներ: Հայաստանի լավագույն մարզիկ 3-րդ տարին անընդմեջ ճանաչվել է Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: http://www.vivaronews.am/haytni-e-hayastani-lavaguyn-marzikneri-tasnyakeh Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» փետրվար ամսին ուսումնամարզական հավաք կանցկացնի ԱՄՆ-ում: Մեր թիմն այնտեղ կանցկացնի 2 միջազգային ընկերական հանդիպում: Մրցակիցներից մեկը կլինի «Ռեալ Սոլթ Լեյքը», որի հետ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին, Լոս Անջելեսում: Ամերիկյան այդ թիմում հանդես է գալիս Յուրա Մովսիսյանը: http://www.vivaronews.am/alashkerteh-ehnkerakan-handipum-kancakcni-yura-movsisyani-thimi-het Eurosport-ը մանրամասնորեն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի դերին Ժոզե Մոուրինյոյի խաղային մարտավարությունում և ընդգծել, թե հայ կիսապաշտպանը որքան կարևոր ֆուտբոլիստ է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» համար: http://www.vivaronews.am/eurosport-%D5%92ncho%D5%9E%D6%82-e-mxitharyann-idealakan-futbolist-manchesther-yunaythedi-hamar Հենրիխ Մխիթարյանը գրավել է նաև իսպանական AS հայտնի պարբերականի ուշադրությունը: http://www.vivaronews.am/hayeh%D5%9D-erazankhneri-thatronum-mxitharyaneh%D5%9D-as-i-gunavor-shabathatherthi-shapikin
21.12.2016

Ռոբերտո Մանչինին՝ ՊՍԺ-ն գլխավորելու տարբերակի մասին

«Ինտերի» ու «Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հերքել է տեղեկությունն այն մասին, թե իտալացին պատրաստվում է զբաղեցնել ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնը: «Ես չեմ պատրաստվում Փարիզ տեղափոխվել»,- ասել է Մանչինին: Հիշեցնենք, որ ֆրանսիական ակումբը գլխավորում է Ունայ Էմերին, սակայն առաջիկայում նա կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից:
20.12.2016

Ո՞ր թիմերն են օգտագործում ամենաքիչ ֆուտբոլիստների այս մրցաշրջանում

Cies Football Observatory-ն ներկայացրել է իր հերթական ուսումնասիրությունը՝ եվրոպական ակումբների կողմից իրենց ազգային առաջնություններում դաշտ դուրս բերած ֆուտբոլիստների մասին: Եվրոպական թոփ-5 լիգաներում իրենց պահեստայինների նստարանը ամենաքիչը օգտագործել են «Չելսին», «Բավարիան», «Այնտրախտ Ֆրանկֆուրտը», «Բորուսիա Մյոնխենգլադբախը», «Լայպցիգը» և «Ռոման»՝ ընդամենը 20-ական ֆուտբոլիստ: «Հալ Սիթին», «Լեսթերը», «Վեստ Բրոմվիչը», «Ատլետիկոն», «Նիսը», «Հերտան», «Ինգոլշտադտը» և «Կիևոն» ևս առանձնանում են հաստատուն կազմով՝ 21-ական ֆուտբոլիստներ: Եվրոպայում ամենակայունը ֆիննական «Մարենհայմն» է, որի կազմում խաղադաշտում հայտնվել է ընդամենը 17 ֆուտբոլիստ: Ամենաբարձր հակառակ ցուցանիշն ունի գերմանական «Վերդերը», որի կազմում այս մրցաշրջանում դաշտ են դուրս եկել 30 ֆուտբոլիստներ: «Օսասունան» խաղացրել է 29, «Լորիանն» ու «Սենտ-Էտյենը»՝ 28, «Սանդերլենդը», «Բոլոնիան» ու «Սասուոլոն»՝ 27-ական ֆուտբոլիստների: «Վեստ Հեմը», «Թուլուզը», «Բորուսիան», «Վոլֆսբուրգը», «Ֆիորենտինան», «Պալերմոն» և «Ուդինեզեն» ներկայացրել են 26-ական խաղացողներ: Խորվաթական «Սպլիտը» դաշտ է դուրս բերել ավելի քան երեք կազմ՝ 37 ֆուտբոլիստի:
19.12.2016

Լուի վան Գալը կգլխավորի՞ ֆրանսիական ակումբը

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է հեռացնել Ունայ Էմերիին զբաղեցրած պաշտոնից և նրա փոխարեն թիմ հրավիրել Լուի վան Գալին: Փարիզյան գրանդի մարզական տնօրեն Պատրիկ Կլյուվերտը մտադիր է թիմ հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզչին, որի հետ նախկինում աշխատել է Հոլանդիայի ազգային հավաքականում: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊՍԺ-ն կարող է գլխավորել նաև «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին: Լիգա 1-ում 18 տուրից հետո ֆրանսիական գրանդը հավաքել է 36 միավոր
18.12.2016

Էմերին կարող է հեռացվել ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնից. ովքե՞ր են հավանական փոխարինողները

ՊՍԺ-ի ղեկավարությունն առաջիկայում կարող է Ունայ Էմերիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից ազատելու որոշում կայացնել՝ հայտնում է Téléfoot-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ մասնագետին փոխարինելու հիմնական թեկնածուն «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալն է: Հաղորդվում է, որ ֆրանսիական թիմի ղեկավարության հավակնորդների անվանացուցակում են նաև Ռոբերտո Մանչինին և Ֆաբիո Կապելոն:
18.12.2016

Եվրոպական 3 «թագավորներ», ովքեր անկասելի են իրենց տերություններում. Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը: ՀԱՅԱՍՏԱՆ Երեկ ծննդյան 45-ամյակն էր նշում Հայաստանի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ և ներկայիս գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը: Ընտրանու բոլոր ֆուտբոլիստները մեկ տեսահոլովակում շնորհավորել են իրենց մարզչին ծննդյան օրվա կապակցությամբ: http://www.vivaronews.am/mxitharyaneh-ghazaryaneh-pizelin-ev-havakhakani-myus-futbolistnereh-shnorhavorum-en-arthur-petrosyanin-tcnndyan-orva-kapakcuthyamb-tesanyuth Հայտնի է այն հանդիպումը, որում խաղադաշտ կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը: Ըստ «Մանչեսթեր Յունայթեդի» թվիթերյան էջի պատրաստած տեսանյութի՝ Հայաստանի հավաքականի ավագը կկարողանա մասնակցել «Սանդերլենդի» դեմ խաղին, որը կկայանա դեկտեմբերի 26-ին: http://www.vivaronews.am/mu-mxitharyaneh-sharkh-kveradarna-sanderlendi-dem-xaghin Լոնդոնում շարունակվում է «London chess classic» սուպերմրցաշարը, որը մոտենում է վերջնագծին: Լևոն Արոնյանը նախավերջին՝ 8-րդ տուրում խաղաղ դաշն է կնքել ճապոնացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրայի հետ: Շախմատիստները ոչ-ոքի են գրանցել պարտիայի 27-րդ քայլին: http://www.vivaronews.am/london-chess-classic-aronyann-ir-ogtin-6-rd-och-okhin-grancec VivaroNews.am-ը շարունակում է ամփոփել ՀՀ առաջնության աշնանային հատվածը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ ընթացքում խփված 10 գոլեր, որոնք արժանի են առանձնակի ուշադրության՝ շնորհիվ իրենց գեղեցկության: http://www.vivaronews.am/golayin-hravaruthyun-hayastanum-bardzraguyn-xmbi-ashnanayin-hatvatci-lavaguyn-goleri-tasnyakeh-tesanyuth
17.12.2016

Ֆրանսիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը

Ֆրանսիական L’Équipe-ը ներկայացրել է Ֆրանսիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը: Նշենք, որ տասնյակից 7-ը ՊՍԺ-ի ներկայացուցիչներն են: Անվանացուցակը գլխավորում է Տիագո Սիլվան, որն ամսական 1 միլիոն 100 հազար եվրո է վաստակում(չհարկված): Ֆրանսիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը. Տիագո Սիլվա(ՊՍԺ) - 1 100 000 եվրո(ամսական) Անխել դի Մարիա(ՊՍԺ) - 900 000 եվրո Էդինսոն Կավանի(ՊՍԺ) - 800 000 եվրո Տիագո Մոտա(ՊՍԺ) - 800 000 եվրո Խավյեր Պաստորե(ՊՍԺ) - 770 000 եվրո Բլեզ Մատյուիդի(ՊՍԺ) - 750 000 եվրո Ռադամել Ֆալկաո(«Մոնակո») - 600 000 եվրո Մարկո Վերատի(ՊՍԺ) - 500 000 եվրո Մարիո Բալոտելի(«Նիցա») - 450 000 եվրո Բաֆետիմբի Գոմիս(«Մարսել») - 420 000 եվրո
17.12.2016

ՊՍԺ-ն պարտվեց (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնություն, 18-րդ տուր «Գենգամ» 2-1 ՊՍԺ Գոլերը՝ 1-0՝ Սալիբուր 66՛, 2-0՝ Դե Պաուվ 70՛, 2-1՝ Կավանի 80՛ «Ստադ դյու Ռուդուրու» մարզադաշտ, Գենգամ
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: