Ֆրանսիա | Էջ - 6

04.02.2017

Ի՞նչ իրադարձություններով է առանձնացել փետրվարի 3-ը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

VivaroNews-ն առանձնացրել է փետրվարի 3-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է քրոնիկոնի տեսքով: «Յուվենտուսը» բանակցություններ է սկսել «Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ Պաուլու Սոուզայի հետ: Ըստ Football Italia-ի՝ թուրինյան ակումբն ամռանը մտադիր է բաժանվել Մասիմիլիանո Ալեգրիից, և Սոուզան համարվում է նրա պաշտոնը ստանձնելու գլխավոր թեկնածուն: Դիեգո Կոստան կտրականապես հերքել է այն լուրերը, թե իբր համաձայնել է լքել «Չելսին» և տեղափոխվել Չինաստան: Իսպանական Cadena Ser պարբերականը պնդել էր, որ հարձակվողը կմիանա չինական ակումբներից մեկին, որի կազմում տարեկան կվաստակի 30 մլն եվրո: Ժոզե Մոուրինյո. «Կլաուդիո Ռանյերին արժանի էր աշխարհի լավագույն մարզչի մրցանակին: Կարծում եմ՝ այն, ինչ արեց «Լեսթերը» նախորդ մրցաշրջանում, ֆուտբոլի պատմության մեջ մեծագույն նվաճումներից մեկն է»: Բաքուն և Մադրիդը հավակնում են ընդունելու Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 2019 թվականի եզրափակիչ հանդիպումը: Ադրբեջանի մայրաքաղաքի «Օլիմպիական» մարզադաշտը կընդունի «Եվրո-2020»-ի եզրափակիչ փուլի խաղեր, իսկ Մադրիդի դեպքում խոսքը «Մետրոպոլիտանո» նորակառույց մարզադաշտի մասին է, որի բացումը նախատեսված է այս տարի: Բրազիլացի լեգենդար կիսապաշտպան Ռոնալդինյոն հայտարարել է, որ դեմ է ֆուտբոլում տեխնոլոգիաների կիրառմանը: Ըստ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստի՝ մարզաձևը պետք է մնա այնպիսին, ինչպիսին կա այժմ»:
03.02.2017

5 ուշագրավ հանդիպումներ, որոնք կկայանան հանգստյան օրերին

Շաբաթ և կիրակի օրերը կրկին հագեցած են լինելու ֆուտբոլային հետաքրքիր իրադարձություններով: Եվրոպական առաջատար ֆուտբոլային առաջնություններում կկայանան հերթական տուրերի հանդիպումները: VivaroNews-ն առանձնացրել է 5 հանդիպում, որոնք արժանի են առաձնակի ուշադրության: «Չելսի» - «Արսենալ» Պրեմիեր լիգա, 24-րդ տուր, 4-ը փետրվարի, մեկնարկը՝ 16։30-ին Թիմերի դիրքը մրցաշարային աղյուսակում․ «Չելսի»՝ 1-ին հորիզոնական (56 միավոր), «Արսենալ»՝ 3-րդ հորիզոնական (47 միավոր) «Չելսին» բոլոր մրցաշարերում իր վերջին 5 հանդիպումներում տոնել է 4 հաղթանակ, գրանցել մեկ ոչ-ոքի «Արսենալը» բոլոր մրցաշարերում իր վերջին 5 հանդիպումներում տոնել է 4 հաղթանակ, կրել մեկ պարտություն Կողմերի վերջին 5 դիմակայություններում՝ թիմերը հաղթել են 2-ական անգամ, գրանցվել է մեկ ոչ-ոքի
02.02.2017

Կավանին կդառնա Ֆրանսիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանին մոտ ժամանակներս կերկարաձգի ակումբի հետ համաձայնագիրը: La Parisen-ի փոխանցմամբ, նոր պայմանագիրը կկնքվի հաջորդ շաբաթ և նախատեսված կլինի մինչև 2020 թվականը: Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստը կդառնա Ֆրանսիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող խաղացողը՝ գերազանցելով իր թիմակից Տիագո  Սիլվային : Ֆրանսիական ակումբը ներկայումս քննարկում է Կավանիի նոր պայմանագրի մանրամասները, բացի այդ հաշվի է առնվելու Ֆրանսիայի հարկային համակարգը:
02.02.2017

«Յունայթեդի» անակնկալ սայթաքումը և «Բարսելոնայի» հաղթանակը Մադրիդում. Օրվա գլխավոր լուրերը՝ մեկ տողով

VivaroNews-ն առանձնացրել է փետրվարի 1-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը մեկ տողով: Էդեն Ազար. «Պրեմիեր լիգայի չեմպիոնի կոչման համար պայքարում մեր գլխավոր մրցակիցներն «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդն» են: Սպասում եմ, որ մանկունյական թիմը կզբաղեցնի առնվազն երկրորդ կամ երրորդ հորիզոնականը»: Ֆիլիպ Լամը վերսկսել է մարզումները «Բավարիայի» ընդհանուր խմբի հետ: 33-ամյա ֆուտբոլիստը ծնկի թեթև վնասվածք ուներ և որոշ ժամանակ չէր մարզվել, սակայն մյունխենյան թիմի ավագն արդեն աշխատում է լրիվ ծանրաբեռնվածությամբ: «Մարսելի» նորեկ Պատրիս Էվրան ձախ ոտքի ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել 10-15 օրով: 35-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել «Լիոնի» հետ գավաթային հանդիպման ընթացքում (2-1): «Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն մեկ տարով զրկվել է վարորդական իրավունքից՝ ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու պատճառով: Բրազիլացին ստացել է նաև տուգանք՝ 23,5 հազար եվրոյի չափով: «Միլանի» կիսապաշտպան Ջակոմո Բոնավենտուրան վիրահատության է ենթարկվել, ինչի հետևանքով խաղադաշտից դուրս կմնա 4 ամսով, եթե լրացուցիչ բարդություններ չառաջանան: 27-ամյա խաղացողը վնասվածք էր ստացել «Ուդինեզեի» հետ կիրակնօրյա մրցավեճում (1-2):
01.02.2017

2017թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ամենաթանկարժեք տեղափոխությունները

Ամփոփում ենք հունվար ամսվա տրանսֆերային պատուհանը: Այժմ Ձեզ կներկայացնենք ձեմռային տրանսֆերային պատուհանի ամենաթանկարժեք տեղափոխությունները: Մեմֆիս Դեպայ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիոն», 16 մլն եվրո
30.01.2017

Հայտնի է՝ որտեղ կարիերան կշարունակի Խեսեն

«Լաս Պալմասի» նախագահը հաստատել է, որ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Խեսեն հանդես է գալու իր թիմում: «Խեսեն շատ գումար կկորցնի այս գործարքից, սակայն նրա ցանկությունն է, որ մեզ մոտ խաղա: Մենք ֆինանսական սահմանափակումներ ունենք, սակայն մեզ համար կարևորագույն նշանակություն ուներ Խեսեին թիմ հրավիրելը»,- ասել է նախագահը: Խեսեն «Լաս Պալմասում» հանդես է գալու վարձակալական հիմունքներով:
30.01.2017

Էվրան կարող էր վերադառնալ «Յունայթեդ»

«Մարսելի» պաշտպան Պատրիս Էվրան ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող էր վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հայտարարել է ֆուտբոլիստի գործակալ Ֆեդերիկո Պաստորելոն: «Ֆուտբոլիստի ու Ժոզե Մոուրինյոյի միջև խոսակցություն է եղել: Եթե հնարավորություն լիներ, Էվրան ամեն ինչ կաներ, որ վերադառնար «Մանչեսթեր Յունայթեդ»: Էվրայի՝ «Մարսել» տեղափոխությունը կայացավ մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետայի հետ զրույցից հետո»,- ասել է Պաստորելոն:
30.01.2017

Պայեն բացատրել է, թե ինչու է հեռացել «Վեսթ Հեմից»

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Դիմիտրի Պայեն, որը 25 մլն. ֆունտի դիմաց «Վեսթ Հեմից» տեղափոխվեց «Մարսել», բացատրել է, թե ինչու է նման որոշում կայացրել: «Շատ էի ցանկանում վերադառնալ «Մարսել»: Սա իմ տունն է, որը ես շատ լավ գիտեմ: Ցանկանում էի վերադառնալ այստեղ և դառնալ «Մարսելի» չեմպիոնական նախագծի մի մասը: Հիանալի մրցաշրջան եմ անցկացրել «Վեսթ Հեմում», ես հաճելի հիշողություններ ունեմ երկրպագուների վերաբերյալ: «Մարսել» վերադառնալու որոշումը իմն է: «Վեսթ Հեմում» այնքան էլ լավ չէի զգում, ինձ անհրաժեշտ էր վերադառնալ հայրենիք»,-ասել է ֆրանսիացի ֆուտբոլիստը: http://www.vivaronews.am/pashtvonakan-dimitri-payen-veradardzav-marsel-lusankarner
30.01.2017

Հայկական սպորտի «սև-սպիտակ» օրը և մրցակիցների սայթաքումները չներող «Ռեալը». Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է հունվարի 29-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը լավագույն տասնյակի տեսքով՝ ըստ լուրերի կարևորության: 10. Տիերի Անրի. «Մեզ անհրաժեշտ է ևս մեկ մրցավար, ով կնստի հեռուստացույցի առջև»  Տիերի Անրի. «Մրցավարները Պրեմիեր լիգայի վերջին հանդիպումներում հաճախ են սխալներ թույլ տալիս: Դա անդրադառնում է չեմպիոնական մրցավազքի վրա: Խաղերն այնքան արագ են դարձել, որ նրանք պարզապես չեն հասցնում: Երբ Բելյերինը մասնակցում է հակագրոհի, նրան դժվարությամբ է հասնում նույնիսկ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը, իսկ մրցավարը պետք է ոչ միայն լինի նրա կողքին, այլև ամեն ինչ տեսնի: Անհրաժեշտ է ևս մեկ մրցավար, ով կնստի հեռուստացույցի առջև ու կկարողանա արագորեն որոշումներ կայացնել, իսկ հետո դրանք փոխանցել մրցավարական կազմին»:
29.01.2017

Պաշտոնական. «Վեսթ Հեմը» համաձայնության է եկել «Մարսելի» հետ

«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դիմիտրի Պայեն մոտ է «Մարսել» տեղափոխությանը: Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը հաստատել է, որ թիմը համաձայնության է եկել ֆրանսիական ակումբի հետ Պայեի տրանսֆերի վերաբերյալ: «Մարսելը» ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների համար կվճարի 25 միլիոն ֆունտ: 29-ամյա կիսապաշտպանը ֆրանսիական ակումբի հետ կկնքի 4.5 տարվա պայմանագիր:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: