Ֆրանսիա | Էջ - 5

10.04.2017

Ոսկե խաղակոշիկ. Եվրոպայի լավագույն ռմբարկուներն այս պահին

Դիրք Ֆուտբոլիստ Ակումբ Երկիր Գոլ Գործակից Միավոր 1 Լիոնել Մեսի 27 2 54 2 Բաս Դոստ 27 2 54 3 Ռոբերտ Լևանդովսկի 26 2 52 4 Պիեր Էմերիկ Օբամեյանգ 25 2 50 5 Էդին Ջեկո 24 2 48 6 Լուիս Սուարես 24 2 48 7 Անդրեա Բելոտի 24 2 48 8 Անտոնի Մոդեստ 23 2 46 9 Ռոմելու Լուկակու 23 2 46 10 Գոնսալո Հիգուաին 21 2 42 Թարմացված է առ  09/04/2017
10.04.2017

Ո՞ր լիգաներում են ամենաշատը հանդիպում խաղեր 3 և ավելի գոլերով

Cies Football Observatory-ն շարունակում է ուսումնասիրել եվրոպական լիգաների գոլային արդյունավետությունը և ներկայացնել հեռաքրքիր տվյալ: Մասնավորապես, աղբյուրը պարզել է, թե որ լիգաներում խաղերի քանի տոկոսի ժամանակ է գրանցվում 3 և ավելի գնդակ: Այսպես, Կիպրոսի առաջնությունում խաղերի 22,5%-ում խփվում է 3 և ավելի գնդակ, ինչը ամենաբարձր ցուցանիշն է: Չեմպիոնների լիգայի խաղերի 21%-ն են գոլառատ:   http://www.vivaronews.am/articles/thoph-10-amenagolarat-liganereh-yevropayum
07.04.2017

Վահան Բիչախչյանը հավակնում է «Golden Boy 2017»-ի մրցանակի

Tuttosport-ը ներկայացրել է այն ֆուտբոլիստներին ցանկը, որոնք հավակնում են «Golden Boy» մրցանակի նվաճմանը: Մրցանակը շնորհվում է մինչև 21 տարեկան շնորհաշատ ֆուտբոլիստի: «Շիրակի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ևս հավակնորդների ցուցակում է: Այս մրցանակին են հավակնում նաև այնպիսի ֆուտբոլիստներ ինչպիսիք են՝ «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուշը, «Բորուսիայի» ֆուտբոլիստներ Քրիստիան Պուլիշիչը, Մուսա Դեմբելեն , Էմրե Մորը, «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Ֆոսու Մենսահը և Մարկուս Ռեշֆորդը, «Ռեալի» ֆուտբոլիստ Լուկա Զիդանը, «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն և շատ այլ հրաշամանուկներ: Ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով և քվեարկել հայ ֆուտբոլիստի օգտին:
07.04.2017

Ոսկե խաղակոշիկ. Եվրոպայի լավագույն ռմբարկուներն այս պահին

Դիրք Ֆուտբոլիստ Ակումբ Երկիր Գոլ Գործակից Միավոր 1 Լիոնել Մեսի 27 2 54 2 Պիեր Էմերիկ Օբամեյանգ 25 2 50 3 Ռոբերտ Լևանդովսկի 24 2 48 4 Բաս Դոստ 24 2 48 5 Անդրեա Բելոտի 23 2 46 6 Էդին Ջեկո 23 2 46 7  Լուիս Սուարես 23 2 46 8 Անտոնի Մոդեստ 22 2 44 9 Ռոմելու Լուկակու 21 2 42 10 Էդինսոն Կավանի 27 1,5 40,5 Թարմացված է առ  05/04/2017
06.04.2017

Բեն Արֆան կրկին ցուցադրել է իր տաղանդը հիասքանչ գոլով (տեսանյութ)

ՊՍԺ-ն երեկ Ֆրանսիայի գավաթում առանց դժվարությունների հաղթեց «Ավրանշին» (4-0), ու Բեն Արֆայի գոլը ամենահետաքրքիր պահն է այս խաղից.
05.04.2017

ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստը շատ մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը

«Մանչեսթեր Յունայթեդ» շատ մոտ է «Պարի Սեն Ժերմենի» նախկին կիսապաշտպան Ալիո Տրարոեի տեղափոխության իրավունքները ձեռք բերելուն, հայտնում է The Sun-ը: 16-ամյա ֆուտբոլիստը հեռացավ փարիզյան թիմից անհասականալի պատճառներով, սակայն հիմա կարող է համալրել «Կարմիր սատանաների» շարքերը: Տեղեկացվում է, որ Տրարոեի ձեռքբերմամբ հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին» և «Յուվենտուսը», բայց «ՄՅՈՒ»-ն արդեն հաղթել է երիտասարդ ֆուտբոլիստի համար մղվող մրցավազքը և ամռանը պայմանագիր կստորագրի կիսապաշտպանի հետ:
04.04.2017

Ապրիլի 4. Օրվա հոբելյարները ֆուտբոլային աշխարհում (տեսանյութեր)

Ապրիլի 4-ն իր ուրույն տեղն ունի ֆուտբոլային աշխարհում, քանի որ մարզաձևի մի քանի հայտնի ներկայացուցիչներ լույս աշխարհ են եկել տարիներ առաջ հենց այս օրը: VivaroNews.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում այսօր իրենց ծննդյան տարեդարձը նշող ամենահայտնի ֆուտբոլիստներին: Սամի Խեդիրա (ծնվել է Թունիսում, Գերմանիայի քաղաքացի է) - այսօր դարձավ 30 տարեկան Ներկայիս ակումբը՝ «Յուվենտուս» (2015- ), «Շտուտգարտ» (2004-2010), «Ռեալ Մադրիդ» (2010-2015) Գլխավոր նվաճումները՝ աշխարհի չեմպիոն (2014), Իսպանիայի չեմպիոն (2011/12), Իտալիայի չեմպիոն (2015/16), Իսպանիայի գավաթակիր (2010/11, 2013/14), Իտալիայի գավաթակիր (2015/16) Էյդեն Մակգիդի (երկքաղաքացիություն՝ Իռլանդիա և Շոտլանդիա) - այսօր դարձավ 31 տարեկան Ներկայիս ակումբը՝ «Պրեստոն Նորթ Էնդ» (2016- վարձավճար), տրանսֆերը պատկանում է «Էվերտոնին» (2014-) , «Սելթիկ» (2001-2010), «Սպարտակ Մոսկվա» (2010-2013), «Շեֆիլդ Ուենսդեյ» (2016, վարձավճար) Գլխավոր նվաճումները՝ Շոտլանդիայի չեմպիոն (2003/04, 2005/06, 2006/07, 2007/08), ՈՒԵՖԱ-ի գավաթի 2-րդ մրցանակակիր (2002/03), Ռուսաստանի փոխչեմպիոն (2011/12)
03.04.2017

Ոսկե խաղակոշիկ. Եվրոպայի լավագույն ռմբարկուներն այս պահին

Դիրք Ֆուտբոլիստ Ակումբ Երկիր Գոլ Գործակից Միավոր 1 Լիոնել Մեսի 25 2 50 2 Ռոբերտ Լևանդովսկի 24 2 48 3 Բաս Դոստ 24 2 48 4 Պիեր Էմերիկ Օբամեյանգ 24 2 48 5 Անդրեա Բելոտի 23 2 46 6 Էդին Ջեկո 23 2 46 7 Անտոնի Մոդեստ 22 2 44 8  Լուիս Սուարես 22 2 44 9 Ռոմելու Լուկակու 21 2 42 10 Էդինսոն Կավանի 27 1,5 40,5 Թարմացված է առ  02/04/2017
03.04.2017

Ապրիլի 3. Օրվա հոբելյարները ֆուտբոլային աշխարհում (տեսանյութեր)

Ապրիլի 3-ն իր ուրույն տեղն ունի ֆուտբոլային աշխարհում, քանի որ մարզաձևի մի քանի հայտնի ներկայացուցիչներ լույս աշխարհ են եկել տարիներ առաջ հենց այս օրը: VivaroNews.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում այսօր իրենց ծննդյան տարեդարձը նշող ամենահայտնի ֆուտբոլիստներին: Մաքսի Լոպես (երկքաղաքացիություն՝ Արգենտինա, Իտալիա) - այսօր դարձավ 33 տարեկան Ներկայիս ակումբը՝ «Տորինո» (2015- ), «Ռիվեր Փլեյթ» (1999-2004), «Բարսելոնա» (2004-2007), «Մալյորկա» (2006-2007, վարձավճար), «Մոսկվա» (2007-2009), «Գրեմիո» (2009), «Կատանիա» (2010-2014), «Միլան» (2012, վարձավճար), «Սամպդորիա» (2012-2014, վարձավճար), «Կիևո» (2014-2015) Գլխավոր նվաճումները՝ Չեմպիոնների լիգայի հաղթող (2005/06), Իսպանիայի չեմպիոն (2004/05, 2005/06), Իտալիայի Ա Սերիայի արծաթե մեդալակիր (2011/12), Արգենտինայի չեմպիոն (1999/00, 2001/02, 2002/03, 2003/04) Թիմ Կրուլ (Հոլանդիա) - այսօր դարձավ 29 տարեկան Ներկայիս ակումբը՝ վարձավճարով խաղում է «ԱԶ Ալկմարում» (2017- ), իրավունքները պատկանում են «Նյուքասլին» (2006- ), «Ֆալկիրկ» (2007-2008, վարձավճար), «Կարլայլ Յունայթեդ» (2008-2009, վարձավճար), «Այաքս» (2016/2017, վարձավճար) Գլխավոր նվաճումները՝ Անգլիայի Չեմպիոնշիփի (2-րդ դիվիզիոն) հաղթող Բեն Ֆոստեր (Անգլիա) - այսօր դարձավ 34 տարեկան Ներկայիս ակումբը՝ «Վեստ Բրոմվիչ» (2012- ), «Սթոք Սիթի» (2001-2005), «Մանչեսթեր Յունայթեդ» (2005-2010), «Ուոտֆորդ» (2005-2007, վարձավճար), «Բիրմինգհեմ» (2010-2012), «Վեստ Բրոմվիչ» (2011-2012, վարձավճար) Գլխավոր նվաճումները՝ Չեմպիոնների լիգայի հաղթող (2007/08), Չեմպիոնների լիգայի արծաթե մեդալակիր (2008/09), Աշխարհի ակումբային չեմպիոն (2008), Պրեմեր լիգայի հաղթող (2007/08, 2008/09), Լիգայի գավաթի հաղթող (2008/09, 2009/10, 2010/11) Զումանա Կամարա (երկքաղաքացիություն՝ Մալի, Ֆրանսիա) - այսօր դարձավ 38 տարեկան Ավարտել է կարիերան, «Սենտ-Էտյեն» (1995-1998), «Ինտեր» (1998-2000), «Էմպոլի» (1999, վարձավճար), «Բաստիա» (1999-2000, վարձավճար), «Մարսել» Օլիմպիկ (2000-2001), «Լանս» (2002-2004), «Լիդս Յունայթեդ» (2003-2004, վարձավճար), «Սենտ-Էտյեն» (2004-2007), «ՊՍԺ» (2007-2015) Գլխավոր նվաճումները՝ Ֆրանսիայի չեմպիոն (2012/13, 2013/14, 2014/15), ՈՒԵՖԱ-ի գավաթի հաղթող (1997/98), Կոնֆեդերացիայի գավաթի հաղթող (2001), Ֆրանսիայի գավաթակիր (2009/10, 2014/15), Ֆրանսիայի Սուպերգավաթակիր (2013/14, 2014/15)
02.04.2017

Դի Մարիա. «Ես նույնպես վիրավորել եմ մրցավարներին, բայց միայն Մեսին է պատժվել»

«ՊՍԺ»-ի և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան խոսել է «ալբիսելեստեում» իր թիմակից Լիոնել Մեսիի մասին: «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը ՖԻՖԱ-ի կողմից պատժվել էր հավաքականում 4-խաղյա որակազրկմամբ՝ «Մունդիալ-2018»-ի ընտրական փուլի՝ Արգենտինա - Չիլի (1-0) մրցավեճի մրցավարներին վիրավորելու համար: «Ես նույնպես վիրավորանքներ եմ հասցրել մրցավարներին, դա արել են մեր նաև մյուս ֆուտբոլիստները, բայց նրանք որոշել են պատժել կոնկրետ Մեսիին»,- ասել է Դի Մարիան: Անձամբ Մեսին ավելի վաղ խոստովանել էր, որ չի ցանկացել վիրավորել մրցավարներին և հնչած խոսքերն «օդում» է ասել:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: