Ֆրանսիա | Էջ - 41

10.08.2016

ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Բլեյզ Մաթյուիդիին, սակայն միայն մեկ դեպքում

ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել թիմի առանցքային ֆուտբոլիստ Բլեյզ Մաթյուիդիին: Այդ մասին գրում է Le Parisien-ը: Ավելի վաղ ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելաֆին հայտարարել էր, որ ֆրանսիական ակումբը չի պատրաստվում հրաժարվել 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններից, սակայն ֆրանսիական լրատվամիջոցը իր հերթին  հայտնում է, որ ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Մաթյուիդիին, եթե ստանա 50 մլն եվրոյի առաջարկ: Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին վերջին շրջանում կապում էին «Յուվենտուսի» հետ: Իտալական լրատվամիջոցները անգամ նշում էին, որ Մաթյուիդին պետք է փոխարինի Պոլ Պոգբային, ով երեկ տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:
10.08.2016

Whoscored. Թոփ 5 առաջնությունների 2015/16 մրցաշրջանի ամենաբարձր գնահատական ստացած ֆուտբոլիստները

Հեղինակավոր Whoscored կայքը հրապարակել է 2015/16 մրցաշրջանի ամենաբարձր գնահատական ստացած ֆուտբոլիստների ցուցակը: Անգլիական Պրեմիեր լիգայում լավագույնը «Լեսթերի» կիսապաշտպան Ռիհահ Մահրեզն է ՝ 7.84: Իսպանական Լա Լիգան ներկայացնում է «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսին ՝ 8,46: Գերմանիայում լավագույնը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն է ՝ 7,90: Իտալական Ա Սերիայում ՝ Պոլ Պոգբան 7.81, իսկ ահա ֆրանսիական Լիգա 1-ում հերթական անգամ Զլատան Իբրահիմովիչը ՝ 8.29: Ավելացնենք, որ Մխիթարյանը, Պոգբան և Իբրահիմովիչը հանդես են գալու մեկ ակումբի կազմում:
08.08.2016

Խեսե. «ՊՍԺ-ն Եվրոպայի ուժեղագույն թիմերից է»

Այսօր 23-ամյա իսպանացի հարձակվողը պայմանագիր կնքեց ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հետ: Խեսեն հայտարարել է, որ ուրախ է Ունայ Էմերիի ղեկավարությամբ աշխատելու հնարավորություն ստանալու համար: «Ես ուրախ եմ, որ միանում եմ ՊՍԺ-ին: Այս թիմն ուժեղագույններից է Եվրոպայում: Թե՛ ես, թե՛ ակումբը շատ նպատակներ ունենք: Ուրախ եմ, որ հնարավորություն ստացա Ունայ Էմերիի գլխավորությամբ աշխատելու: Անհամբերությամբ սպասում եմ մարզական կարիերայիս նոր էջի մեկնարկին»,- թիմի պաշտոնական կայքը փոխանցում է Խեսեի խոսքը:
08.08.2016

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Խեսեն ՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալը» հարձակվող Խեսե Ռոդրիգեսը կարիերան կշարունակի ՊՍԺ-ում: Այս մասին գրում է «արքայական ակումբի» պաշտոնական կայքը: Խեսեն 5 տարվա պայմանագիր է ստորագրել փարիզյան գրանդի հետ, իսկ ահա տրանսֆերի արժեքը կազմել է 25 մլն եվրո: Ավելացնենք, որ ըստ գործարքի իսպանացի հարձակվողը չի կարող ֆրանսիական ակումբից տեղափոխվել «Բարսելոնա»:
08.08.2016

Ռիո 2016. Երկրորդ օրվա բոլոր մեդալակիրներն ու առաջատար թիմերը

Ռիոյի Օլիմիպիական խաղերի 2-րդ օրը ավարտվեց: Ներկայացնում ենք մեդալային հաշվարկով առաջատար թիմերին և մեդալակիներին: Երկիր Ոսկի  Արծաթ Բրոնզ Ընդհանուր ԱՄՆ 3 5 4 12  Չինաստան 3 2 3 8  Ավստրալիա 3 0 3 6 Իտալիա 2 3 2 7 Հարավային Կորեա 2 2 1 5 Հունգարիա 2 0 0 2 Ռուսաստան 1 2 2 5 Մեծ Բրիտանիա 1 1 0 2 Շվեդիա 1 1 0 2 Ճապոնիա 1 0 6 7 Հրաձգություն, Օդամուղ հրացան 10 մ, Կանայք Չանգ Մենգխու (Չինաստան) Վիտալինա Բարսարաշիկինա (Ռուսաստան) Անա Կորակլի (Հունաստան) Հրաձգություն. Կանայք. Տրապ ոճ Կատերին Սկիներ(Ավստրալիա) Նատալի Ռունի(Նոր Չելանդիա) Կորեյ Կոգբել(ԱՄՆ) Հեծանվավազք, Կանանց մրցարշավ Աննա վան դեր Բրեգեն(Նիդեռլանդներ) Էմմա Յոնասոն(Շվեդիա) Էլիսա Լոնգո Բորգհինի(Իտալիա) Ծանրամարտ. Կանայք 53 կգ. Հսու Շու-Չինգ(Չինաստան) Հիդիլյն Դիազ(Ֆիլիպիններ) Յոն Ջին-հի(Հարավային Կորեա) Ծանրամարտ. Տղամարդիկ 56 կգ. Լոնգ Քինգքուան((Չինաստան) Օմ Յուն-Չոլ(Հյուսիսային Կորեա) Սինպհետ Կրուաիտհոնգ(Թայլանդ)  Ջրացատկ. Կանանց սինխրոն 3 մ. Չինաստան Իտալիա Ավստրալիա Լող. Կանանց 100 մ. բատերֆլայ Սարահ Սյոստրոմ(Շվեդիա) Պենի Օլեկսիակ(Կանադա) Դանա Վոլմեր(ԱՄՆ) Լող. Տղամարդիկ 100 մ բրաս Ադամ Պիտի(Մեծ Բրիտիանա) Կամերոն վան դեր Բուրգ(Հարավային Աֆրիկա) Կոդի Միլեր(ԱՄՆ) Լող. Կանանց ազատ ոճ 400մ.  Կատի Լեդցկի(ԱՄՆ) Ժասմին Կարլին(Մեծ Բրիտիանիո) Լի Սմիթ(ԱՄՆ) Լող. Տղամարդիկ 4 x 100մ ազատ ոճ ԱՄՆ Ֆրանսիա Ավստրալիա Նետաձգություն. Կանանց թիմ Հարավային Կորեա Ռուսաստան Չինաստան Սուսերամարտ. Տղամարդկանց Ճկասուսեր  Դանիել Գարոզո(Իտալիա) Ալեքսանդր Մասիալաս(ԱՄՆ) Տիմուր Սաֆին(Ռուսաստան) Ձյուդո. Կանանց 52 կգ. Օդետե Ջիուֆրիդա(Իտալիա) Մայինդա Կեյմենդի(Կոսովո) Էրիկա Միրանդա(Բրազիլիա) Ձյուդո. Տղամարդիկ 66 կգ. Ան Բաուլ(Հարավային Կորեա) Ֆաբիո Բասիլ(Իտալիա) Ռիշհոդ Սոբրիով(Ուզբեկստան)  
07.08.2016

ՊՍԺ-ն՝ Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող

Ֆրանսիայի Սուպերգավաթ, եզրափակիչ ՊՍԺ 4-1 «Լիոն» Գոլերը՝ Պաստորե 9՛, Լուկաս 19՛, Բեն Արֆա 34՛, Կուրժավա 54՛/Տոլիսո 87՛ «Վյորտերսի Ստադիոն» մարզադաշտ
06.08.2016

ՊՍԺ – Լիոն. Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ֆրանսիայի Սուպերգավաթ, եզրափակիչ ՊՍԺ - Լիոն «Վյորտերսի Ստադիոն» մարզադաշտ Մեկնարկը՝ 22:45 Ուղիղ հեռարձակման մեկնարկը՝ խաղից 1-2 րոպե առաջ ՊՍԺ-ի մեկնարկային կազմը՝ Տրապ, Կուրժավա, Կիմպեմբե, Լուիս, Օրյե, Մոտա, Ստամբուլի, Լուկաս, Պաստորե, Դի Մարիա, Բեն Արֆա «Լիոնի» մեկնարկային կազմը՝ Լոպեշ, Ռաֆայել, Յանգա-Մբիվա, Ն՛Կուլու, Մորել, Գոնալոն, Դարդեր, Տոլիսո, Ֆեկիր, Լակազետ, Կորնե
06.08.2016

Մատյուիդին համաձայնվել է տեղափոխվել «Յուվենտուս»

«Պարի Սեն Ժերմենի» ֆրանսիացի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին համաձայնվել է տեղափոխվել «Յուվենտուս»: Ակումբների միջև բանակցությունները շարունակվում են: ՊՍԺ-ն ֆուտբոլիստի դիմաց ցանկանում է ստանալ 35 մլն. եվրո: Իսկ թուրինյան ակումբի գործադիր տնօրեն Բեպե Մարոտան մտադիր է նվազեցնել Մատյուիդիի տրանսֆերային արժեքը մինչև 30 մլն. եվրո: «Յուվենտուսը» դիտարկում է կիսապաշտպանին որպես Պոլ Պոգբայի փոխարինող, որը կարող է լքել ակումբը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում:  
06.08.2016

Ֆալկաոն կրկին վնասվածք է ստացել

«Մոնակոյի» կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում իր թիմի խաղի ժամանակ, հաստատել է ակումբը: Ֆալկաոն փոխարինվել է ՉԼ որակավորման փուլում «Ֆեներբախչեի» հետ խաղի ժամանակ, որն իր թիմը հաղթել է 3-1 հաշվով: Մինչ ազդրը վնասելը` ֆուտբոլիստը հասցրել էր 11 մետրանոցից գոլի հեղինակ դառնալ: Ազդրի մկանային վնասվածքի պատճառով Ֆալկաոն հասանելի չի լինի մի քանի շաբաթ, հայտնել է ակումբը: Նա բաց կթողնի նաև Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի հանդիպումը: http://www.vivaronews.am/chempionneri-liga-201617-kayacav-phley-off-phuli-vitchakahanuthyuneh  
05.08.2016

Մինո Ռայոլայի թոփ 20 տրանսֆերները (լուսանկարներ)

Ֆուտբոլային աշխարհում ամենահայտնի գործակալ Մինո Ռայոլան այս տարի ևս ռեկորդային տրանսֆերներ իրականացրեց: The Sun-ը ներկայացնում է իտալացու ամենախոշոր տրանսֆերների թոփ 20-ը: Ցանկում ընդգրկված է նաև Պոգբայի տրանսֆերը, որի մասին դեռևս պաշտոնական տեղեկություն չկա:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: