Ֆրանսիա | Էջ - 3

15.05.2017

Կիլիան Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: 18-ամյա հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է «Մոնակոյի» 27 խաղերին և դարձել 14 գոլի հեղինակ: Առաջնության ռմբարկուների աղյուսակում Մբապեն զբաղեցնում է 8-րդ տեղը: Լավագույն ռմբարկուն ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանին է` 35 գոլով: Ֆրանսիայի առաջնության լավագույն մարզչի և դարպասապահի տիտղոսները ևս բաժին են հասել «Մոնակոյին»: Լեոնարդու Ժարդիմը և Դանիել Սուբաշիչը Ֆրանսիայում իրենց ոլորտի առաջատարներն են:
15.05.2017

Ի՞նչ պետք է անի ՊՍԺ-ն Ֆրանսիայի չեմպիոնությունը պահպանելու համար

Ֆրանսիայի առաջնության ավարտին մնացել է ընդամենը 2 տուր, իսկ ներկայիս չեմպիոն ՊՍԺ-ն շարունակում է զիջել «Մոնակոյին» 3 միավորով, այն էլ այն դեպքում, երբ մոնեգասկցիները դեռ մեկ խաղ պակաս են անցկացրել: # Թիմ Խ  Հ Ո Պ ԳԽ ԳԸ Գ+/- Մ Մարզավիճակ 1 Մոնակո 36 28 5 3 102 29 +73 89 ՀՀՀՀՀՀ 2 ՊՍԺ 37 27 5 5 82 26 +56 86 ՀՀՀՊՀՀ Այժմ պարզենք, թե որ դեպքում ՊՍԺ-ն կկարողանա պահպանել իր չեմպիոնությունը: Այս ամենը մի փոքր նման է ֆանտաստիկ ֆիլմի, սակայն ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է (Բարսելոնա - ՊՍԺ քամբեք): Նախ փարիզյանը գրանդը պետք է վերջին տուրում խփի 20 գոլ, իսկ ահա «Մոնակոն» պետք է պարտվի վերջին 2 խաղում: Միայն այս դեպքում ՊՍԺ-ն կկարողանա պայքարել չեմպիոնության համար: Ավելացնենք, որ չորեքշաբթի օրը «Մոնակոն» սեփական հարկի տակ կընդունի «Սենտ-Էտյենին» և հաղթանակի դեպքում կկարողանա ապահովել Լիգա 1-ի չեմպիոնությունը:    
15.05.2017

Ոսկե խաղակոշիկ. Եվրոպայի լավագույն ռմբարկուներն այս պահին

Դիրք Ֆուտբոլիստ Ակումբ Երկիր Գոլ Գործակից Միավոր 1 Լիոնել Մեսի 35 2 70 2 Բաս Դոստ 31 2 62 3 Ռոբերտ Լևանդովսկ   30 2 60 4 Պիեր Էմերիկ Օբամեյանգ 29 2 58 5  Լուիս Սուարես 28 2 56 6 Էդին Ջեկո   27 2 54 7  Էդինսոն Կավանի 35 1,5 52.5 8 Անդրեա Բելոտի 25 2 50 9 Անտոնի Մոդեստ 25 2 50 10 Դրիրես Մերտենս   25 2 50 Թարմացված է առ  15/05/2017
14.05.2017

ՊՍԺ-ն հետաքրքրվում է «Մոնակոյի» գլխավոր մարզչի ծառայություններով

«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը հայտնվել է ՊՍԺ-ի ղեկավարների ուշադրության կենտրոնում: 42-ամյա մարզիչը տարաձայնություններ ունի «Մոնակոյի» ղեկավարության հետ, քանի որ ակումբը դեռ նոր պայմանագիր չի առաջարկել իրեն, բայց արդեն մի քանի առաջարկ է պատրաստում տարբեր ֆուտբոլիստների թիմ հրավիրելու համար: Այս ամենին հետևում է ՊՍԺ-ի ղեկավարությունը: Ֆրանսիական ակումբը արդեն կապ է հաստատել Ժարդիմի հետ և առաջարկել տեղափոխվել Փարիզ: Լեոնարդու Ժարդիմի ծառայությունները հետաքրքրում են նաև «Արսենալին», «Ինտերին», «Ռոմային», ինչպես նաև չինական մի քանի ակումբի: Այսօր երեկոյան «Մոնակոն» կարող է դառնալ Ֆրանսիայի չեմպիոն, եթե հաղթի «Լիլին»:
14.05.2017

Անգլիական մի քանի գրանդ պայքարում է Լուկա Մոդրիչի համար

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է փոխել իր ակումբային գրանցումը, հաղորդում է Diario Gol-ը: Խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Չելսին» և «Արսենալը», ինչպես նաև ֆրանսիական ՊՍԺ-ն և Մյունխենի «Բավարիան»: Չնայած Մոդրիչն արդեն 31 տարեկան է, եվրոպական գրանդերը դեմ չեն այդպիսի ֆուտբոլիստ ունենալ իրենց թիմի կազմում: Մոդրիչը այս պահին աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն է: Ինչպես հաղորդում է իսպանական մամուլը, մադրիդյան ակումբը կարող է վաճառել 31-ամյա ֆուտբոլիստին: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է թիմը վերակազմավորել և շատացնել երիտասադ ֆուտբոլիստներով: Այդ իսկ պատճառով ակումբը ամենայն հավանականությամբ կհամաձայնի վաճառել խորվաթ ֆուտբոլիստին: Մոդրիչը «արքայական» ակումբ է տեղափոխվել 2012 թվականին, ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է «Ռեալի» 39 խաղերի, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
14.05.2017

Լորան Բլանը մերժել է իսպանական 3 ակումբի առաջարկ և սպասում է «Բարսելոնային»

ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանը կարճատև դադարից հետո մտադիր է վերադառնալ մարզչական գործունեությանը և գլխավորել եվրոպական ակումբներից մեկը: Վերջին ամիսներին ֆրանսիացի մասնագետը մերժել է իսպանական 3 ակումբի առաջարկ: 51-ամյա մարզչի ծառայություններով հետաքրքրվել են «Սևիլիան», «Լաս Պալմասը» և «Բենֆիկան», որոնք նրան առաջարկել են երկամյա պայմանագրեր՝ բավականին բարձր աշխատավարձով: Բլանը երազում է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնի մասին և սպասում կատալոնական ակումբի առաջարկին: Ֆրանսիացին ակումբի գլխավոր մարզչի թեկնածուների ցուցակում զբաղեցնում է 9-րդ տեղը, ցուցակը գլխավորում է Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն: Հիշեցնենք, որ Բլանը 1995-1996 մրցաշրջանում խաղացել  է «կապտանռնագույնների» կազմում և նվաճել 3 տիտղոս՝ Իսպանիայի Գավաթ, Իսպանիայի Սուպերգավաթ և ՈՒԵՖԱ Գավաթակիրների Գավաթը:
13.05.2017

«Բավարիան» 2 մեգա տրանսֆեր է նախապատրաստում

Մյունխենի «Բավարիան» կողմնորոշվել է իր գլխավոր տրանսֆերային նպատակների հետ կապված: Bild-ի փոխանցմամբ, գերմանացիները պատրաստ են ձեռք բերել ոչ միայն «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի տեղափոխությունը, այլ նաև «Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Մարկո Վերատիին: Սակայն այդ տրանսֆերների ձեռք բերման համար «Բավարիան» նախատեսում է ծախսել ոչ ավելի, քան 120 մլն. եվրո: Ավելի վաղ Վերատիի գործակալ Դի Կամպլին չէր բացառել իր հաճախորդի տեղափոխությունը Գերմանիայի գործող չեմպիոնի թիմ: Իտալացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է նաև «Բարսելոնան»:
12.05.2017

Ինչ է անում «Մոնակոյի» երիտասարդ ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն երկրպագուների հետ լուսանկարվելու ժամանակ (տեսանյութ)

12.05.2017

Ֆուտբոլիստներ, որոնք լավ փաստաբանի կարիք են զգացել

Ֆուտբոլը աշխարհի ամենաեկամտաբեր, ճանաչված, գեղեցիկ ու դիտարժան սպորտաձևերից է, սակայն այդ ամենը կորցնում է իր իմաստը, երբ ֆուտբոլիստները սկսում են շահագործել իրենց կարգավիճակը՝ խախտելով բոլորի համար սահմանված օրենքները: Ձեզ ենք ներկայացնում այն թոփ խաղացողների ցանկը, որոնք կանգնել են դատարանի առջև և նույնիսկ զրկվել ազատությունից: Լիոնել Մեսի «Բարսելոնայի» աստղը ամենաճանաչված ֆուտբոլային դեմքն է, որը ներագրավված է եղել դատական գործընթացների մեջ: Մեսիին և իր հորը մեղադրանք էր առաջադրվել  հարկերից խուսափելու համար: Արգենտինացուն դատապարտեցին ազատազրկման, սակայն նա վճարեց 3 մլն. եվրո տուգանք և խուսափեց անազատության մեջ գտնվելուց:
12.05.2017

Դժվարին պայքարից հետո «Այաքսը» հայտնվում է Եվրոպա լիգայի եզրափակչում (տեսանյութ)

Եվրոպա լիգա, կիսաեզրափակիչ փուլ, պատասխան հանդիպում «Լիոն» - «Այաքս»  (առաջին հանդիպում՝ 1-4) «Պարկ Օլիմպիկ Լիոն» մարզադաշտ, Լիոն Գոլերը՝ 0-1՝ Դոլբերգ 27՛, 1-1՝ Լյակազետ 45՛ 11մ, 2-1՝ Լյակազետ 45+2, 3-1` Ռաշիդ Գեզալ 81՛ Հեռացում՝ Նիկ Վիրգևեր Դոլբերգ 27՛ Լյակազետ 45՛ ՝11մ Լյակազետ 45+2 Գեզալ 81՛
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: