Ֆրանսիա | Էջ - 2

21.02.2017

Մոուրինյո. «Շոուն պետք է այնպես աշխատի, ինչպես Մխիթարյանը»

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի շրջանակում «Սենտ Էթյենի» դեմ պատասխան խաղից առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում, խոսելով Լյուկ Շոուի մասին, անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին՝ ընդգծելով 28-ամյա հայ կիսապաշտպանի աշխատասիրությունը: «Շոուն ունի որակներ, որ ես շատ եմ հավանում, սակայն այլ բան է որակներ ունենալը, մեկ այլ բան է խաղադաշտում ցուցադրելն այն որակները, որ ես եմ ցանկանում տեսնել: Նա պետք է շարունակի աշխատել, ինչպես Մխիթարյանն արեց երկար ժամանակ»,- «Յունայթեդի» պաշտոնական կայքը փոխանցում է Մոուրինյոյի խոսքը:
21.02.2017

«Մանչեսթեր Սիթի» – «Մոնակո». Ուղիղ եթեր, մեկնարկային կազմեր (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, 1-ին հանդիպում «Մանչեսթեր Սիթի» - «Մոնակո» Մեկնարկը՝ 23:45 Ուղիղ հեռարձակումը՝ խաղից 1-2 րոպե առաջ «Էթիհադ» մարզադաշտ, Մանչեսթեր «Սիթիի» մեկնարկային կազմը՝ Կաբալյերո, Սանյա, Ստերլինգ, Ագուերո, Դե Բրույնե, Սանե, Սիլվա, Սթոունզ, Ֆերնանդինյո, Օտամենդի, Տուրե «Մոնակոյի» մեկնարկային կազմը՝ Սուբաշիչ, Ֆաբինյո, Ֆալկաո, Սիլվա, Բակայոկո, Սիդիբե, Մենդի, Ռագի, Գլիկ, Լեմար, Մբապե
21.02.2017

Բենզեման կարող է վերադառնալ Ֆրանսիա, Կավանին՝ տեղափոխվել Իսպանիա

Մադրիդի «Ռեալն» ու ՊՍԺ-ն բանակցում են հարձակվողներ Կարիմ Բենզեմայի ու Էդինսոն Կավանիի հնարավոր փոխանակման վերաբերյալ՝ հայտնում է Bernabeu Digital-ը: Աղբյուրը նշում է, որ երկու ակումբների նախագահներն արդեն հանդիպել են ու քննարկել հնարավոր գործարքը: Բացի այդ, այս պայմանագրին կարող են նպաստել Ֆլորենտինո Պերեսի ու Նասեր Ալ-Հելայիֆիի ընկերական հարաբերությունները:
21.02.2017

Մարկո Վերատի. «Երբեք չեմ ասել, թե երազում եմ խաղալ «Բարսելոնայում»»

«ՊՍԺ»-ի կիսապաշտպան Մարկո Վերատին ընդգծել է, որ չի երազում կատալոնական «Բարսելոնա» տեղափոխության մասին: Մամուլում ավելի վաղ հրապարակվել էր Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի հարցազրույցի այն հատվածը, որում նա իբր խոսել էր «կապտանռնագույնների» կազմում հանդես գալու ցանկության մասին: «Պարբերականներից մեկը գրել էր, թե ես երազում եմ խաղալ «Բարսելոնայում»: Երբեք այդպիսի բան չեմ ասել: Իմ նպատակը «ՊՍԺ»-ի հետ Չեմպիոնների լիգայի գավաթին տիրանալն է: Եթե մենք նույնիսկ խոշոր հաշվով չհաղթեինք «Բարսելոնային» դիմակայության առաջին խաղում, ապա ես կասեի նույնը: Ես պատկանում եմ փարիզյան ակումբին»,- Վերատիի խոսքերը մեջբերում է Football Espana-ն: http://www.vivaronews.am/inyestan-asel-e-the-ov-e-ir-xaghi-zharangeh
21.02.2017

Տպավորիչ հնարք դաշտի կենտրոնում՝ «Բորդոյի» ֆուտբոլիստի կատարմամբ (տեսանյութ)

Կարծես հասարակ խաղային դրվագ էր, բայց «Բորդոյի» ֆուտբոլիստ Ֆրանսուա Կամանոն չափից դուրս հանճարեղ գտնվեց այս իրավիճակում.
20.02.2017

Գվարդիոլա. «Հիացած եմ «Մոնակոյի» խաղով»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Մոնակոյի» դեմ կայանալիք խաղից առաջ խոսել է հանդիպման մասին: «Ես իսկապես հիացած եմ «Մոնակոյի» խաղով: Թիմի եզրային պաշտպանները վինգերի նման են խաղում: Տուգանային հրապարակում նրանք պարզապես մարդասպաններ են: «Մոնակոյի» երկու հենակետային կիսապաշտպաններն էլ խելացի են, ֆիզիկապես՝ ուժեղ: Այդ թիմն ամենաբազմակողմանին ու արդյունավետն է Եվրոպայում: Շատ բարդ վիճակահանություն է մեզ համար: Եթե խոսենք թվերով, ուրեմն՝ եկեք տեսնենք, թե որքան է գրոհում «Մոնակոն», քանի գոլ է խփում: Եզրային ֆուտբոլիստներ Լեմարն ու Սիլվան ուղղակի հիասքանչ են: Բացի այդ, նրանց դարպասապահը շատ փորձառու է: Կարճ ասած՝ իսկապես տպավորված եմ «Մոնակոյի» խաղով»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը փոխանցում է Գվարդիոլայի խոսքը:
20.02.2017

Ինյեստան ասել է, թե ով է իր խաղի ժառանգը

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին պատմել է «Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստայի հետ ունեցած խոսակցության մասին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ժամանակ: «Երբ Վերատին վայր ընկավ վնասվածքի պատճառով, ես ասացի Ինյեստային, որ Մարկոն իր ժառագն է: Նա պատասխանեց. «Այո՛, ես նույնպես այդպես եմ կարծում»: Ինյեստան նշանավոր ֆուտբոլիստ է: Նա ավելի է մեծացել, բայց շարունակում է անել անհավանական բաներ: Նա դեռ նոր է վերադարձել վնասվածքից հետո և մարզավիճակ կհավաքի»,-ասել է Մատյուիդին:
20.02.2017

Ոսկե խաղակոշիկ. Եվրոպայի լավագույն ռմբարկուներն այս պահին

Դիրք Ֆուտբոլիստ Ակումբ Երկիր Գոլ Գործակից Միավոր 1 Էդին Ջեկո 19 2 38 2 Լիոնել Մեսի 19 2 38 3 Գոնսալու Հիգուաին 19 2 38 4 Էդինսոն Կավանի 25 1,5 37,5 5 Լուիս Սուարես 18 2 36 6  Ռոբերտ Լևանդովսկի 17 2 34 7 Անդրեա Բելոտի 17 2 34 8 Անտոնի Մոդեստ 17 2 34 9 Բաս Դոստ 17 2 34 10 Ալեքսիս Սանչես 17 2 34 Թարմացված է առ 17/02/2017
19.02.2017

Թոնի Շապրոն. «Հեռացրի խաղադաշտից Բալոտելիին, քանի որ նա վիրավորեց ինձ» (տեսանյութ)

«Լորյան» - «Նիցա»(0-1) հանդիպման գլխավոր մրցավար Թոնի Շապրոնը խոսել է Մարիո Բալոտելիին խաղադաշտից հեռացնելու որոշման մասին: «Բալոտելին վիրավորեց ինձ: Չեմ մանրամասնի, թե ինչ ասաց, սակայն հայտնի կշտամբանք է»,- ասել է Շապրոնը: Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում դա Բալոտելիի երրորդ հեռացումն էր:
18.02.2017

«Յուվենտուսի» անառիկ ամրոցը և «Ռեալի» աստղի վերադարձը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

VivaroNews.am-ն առանձնացրել է փետրվարի 17-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է քրոնիկոնի տեսքով: Իսպանիայի տարածաշրջանային լիգայում հանդես եկող «Հեդուլա» թիմի ֆուտբոլիստներից մեկը երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից որակազրկվել է 47 հանդիպումով: Նա խաղի ժամանակ շատ կոպիտ խախտում է թույլ տվել, անտեսել գլխավոր մրցավարի որոշումը և հարձակվել վերջինիս օգնականի վրա: Լիոնել Մեսիի հայրը՝ Խորխեն, արդեն քանի օր է՝ Բարսելոնայում է, սակայն դեռ չի հանդիպել ակումբի ղեկավարության հետ: «Բարսելոնան» դեռևս ոչ մի կոնկրետ առաջարկ չի արել Մեսիի՝ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ: Այդուհանդերձ, հնարավոր է, Մեսի-ավագը և Խոսեպ Բարտոմեուն մոտ օրերս նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրում «Յուվենտուսը» 4-1 հաշվով առավելության է հասել «Պալերմոյի» նկատմամբ: Դուբլ է ձևակերպել սիցիլիական ակումբի նախկին հարձակվող Պաոլո Դիբալան, մեկական անգամ աչքի են ընկել Կլաուդիո Մարկիզիոն և Գոնսալո Հիգուայինը: Հյուրերից մեկ գոլով պատասխանել է Իվալյո Կոչևը: «Յուվենտուսն» Ա Սերիայի շրջանակներում արդեն 29 հանդիպում է, ինչ չի պարտվել սեփական հարկի տակ: Նրանք թոփ-5 առաջնությունների պատմության մեջ այդ ցուցանիշով երկրորդն են՝ զիջելով միայն 1958-1960թթ. «Բարսելոնային», որն իր հարկի տակ չէր պարտվել 39 խաղ անընդմեջ: Իկեր Կասիլյաս. «Բախտս բերել է, որ 4 տարի փոքր եմ Բուֆոնից: Հասցրել եմ հետևել նրա խաղին, սովորել շատ բաներ: Հաճախ ենք խաղացել միմյանց դեմ: Չեմ կարծում՝ իտալական ֆուտբոլում հայտնվի դարպասապահ, ով կգերազանցի Ջիջիին: Նա ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահներից մեկն է»: Զինեդին Զիդան. «Ակնհայտ է, որ «ՊՍԺ»-ն կարող է հաղթել Չեմպիոնների լիգայի գավաթը: Նրանք ահռելի պոտենցիալ ունեն և հաղթողի հավակնորդների թվում են: Սակայն, ճանապարհը երկար է: Մեկ հաղթանակը, թեկուզև այն շատ տպավորիչ էր, դեռ ոչինչ չի երաշխավորում»: «Արսենալի» երկրպագուների մի մասը մտադիր է բոյկոտել ՉԼ 1/8 եզրափակչում «Բավարիայի» հետ պատասխան խաղը: Դեռ օրեր առաջ էին սպառվել Լոնդոնում կայանալիք հանդիպման բոլոր տոմսերը, բայց առաջին մրցավեճից հիասթափված մի խումբ երկրպագուներ չեն ցանկանում այցելել մարզադաշտ: ՈԻԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում Արյեն Ռոբենը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ: Նա հավաքել է ձայների 38%-ը՝ գերազանցելով Կարիմ Բենզեմային (24%, «Ռեալ») և Էդերսոնին (23%, «Բենֆիկա»):
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: