Ֆրանսիա | Էջ - 11

26.11.2016

«Թուլուզի» գլխավոր մարզիչը «մահանում է» թղթե ինքնաթիռի հարվածից հետո

26.11.2016

«Ինտերը» 150 մլն. եվրո կծախսի նոր տրասնֆերների համար

«Ինտերի» չինացի ներդրողները մտադիր են 2017 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ներդնել մեծ միջոցներ՝ կազմը հզորացնելու համար, հաղորդում է Tuttosport-ը: Sunning group-ը նոր ֆուտբոլիստների ձեռք բերման համար պատրաստ է մոտ 150 մլն. եվրո ծախսել: Միլանյան ակումբը ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիին, «Ռեալից» Խամես Ռոդրիգեսին, ինչպես նաև «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնադեսկին: Նշենք, որ «Ինտերը» Եվրոպա լիգայում դուրս է մնացել պայքարից, իսկ Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 11-րդն է՝ 18 միավորով:
25.11.2016

Թոփ 5 ֆուտբոլային հանդիպումներ, որ պետք է դիտել այս հանգստյան օրերին

Անգլիայի Պրեմիեր լիգա. 13-րդ տուր «Չելսի» - «Տոտենհեմ» Նոյեմբերի 26, ժամը ՝ 21:30 ԱՊԼ-ի 13-րդ տուրի կենտրոնական հանդիպումը այս շաբաթ տեղի կունենա Լոնդոնում, որտեղ «Չելսին» սեփական հարկի տակ կընդունի «Տոտենհեմին»: Անտոնիո Կոնտեի սաները ներկա պահին գլխավորում են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը և դիրքերը ավելի ամրապնդելու համար պետք է միայն 3 միավոր վաստակել: Չնայած, որ «Տոտենհեմը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի մրցաշարից, այնուամենայնիվ, Մաուրիսիո Պոչետինոյի սաները դեռ ոչ մի պարտություն չեն կրել ընթացիկ Պրեմիեր լիգայի մրցաշրջանում:
21.11.2016

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է տարվա խորհրդանշական հավաքականի թեկնածուներին

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2016 թվականի խորհրդանշական հավաքականի թեկնածուներին: Քվեարկությունն արդեն սկսվել է կազմակերպության պաշտոնական կայքում: Դարպասապահներ՝ Ջանլուիջի Բուֆոն (Իտալիա, «Յուվենտուս»), Կեյլոր Նավաս (Կոստա Ռիկա, «Ռեալ»), Յան Օբլակ (Սլովենիա, «Ատլետիկո»), Ռուի Պատրիսիու (Պորտուգալիա, «Սպորտինգ»): Պաշտպաններ՝ Տոբի Ալդերվեյրելդ (Բելգիա, «Տոտենհեմ»), Ջերոմ Բոատենգ (Գերմանիա, «Բավարիա»), Լեոնարդո Բոնուչի (Իտալիա, «Յուվենտուս»), Ռաֆայել Գերեյրու (Պորտուգալիա, «Լորյան»/«Բորուսիա Դորտմունդ»), Դիեգո Գոդին (Ուրուգվայ, «Ատլետիկո»), Դանի Կարվախալ (Իսպանիա, «Ռեալ»), Ջոշուա Կիմիխ (Գերմանիա, «Բավարիա»), Լորան Կոսյելնի (Ֆրանսիա, «Արսենալ»), Պեպե (Պորտուգալիա, «Ռեալ»), Ժերար Պիկե (Իսպանիա, «Բարսելոնա»), Սերխիո Ռամոս (Իսպանիա, «Ռեալ»), Խուանֆրան (Իսպանիա, «Ատլետիկո»): Կիսապաշտպաններ՝ Ջո Ալեն (Ուելս, «Լիվերպուլ»/«Սթոք Սիթի»), Քևին դե Բրույնե (Բելգիա, «Մանչեսթեր Սիթի»), Անդրես Ինյեստա (Իսպանիա, «Բարսելոնա»), Նգոլո Կանտե (Ֆրանսիա, «Լեսթեր»/«Չելսի»), Յանիկ Ֆերեյրա Կարասկո (Բելգիա, «Ատլետիկո»), Թոնի Կրոս (Գերմանիա, «Ռեալ»), Գժեգոժ Կրիխովյակ (Լեհաստան, «Սևիլիա»/ՊՍԺ), Ռիյադ Մահրեզ (Ալժիր, «Լեսթեր»), Լուկա Մոդրիչ (Խորվաթիա, «Ռեալ»), Դիմիտրի Պայե (Ֆրանսիա, «Վեսթ Հեմ», Պոլ Պոգբա (Ֆրանսիա, «Յուվենտուս»/«Մանչեսթեր Յունայթեդ»), Աարոն Ռեմզի (Ուելս, «Արսենալ»): Հարձակվողներ՝ Սերխիո Ագուերո (Արգենտինա, «Մանչեսթեր Սիթի»), Գարեթ Բեյլ (Ուելս, «Ռեալ»), Անտուան Գրիզման (Ֆրանսիա, «Ատլետիկո»), Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա, ՊՍԺ/«Մանչեսթեր Յունայթեդ»), Գոնսալո Հիգուային (Արգենտինա, «Նապոլի»/«Յուվենտուս»), Ռոբերտ Լևանդովսկի (Լեհաստան, «Բավարիա»), Լիոնել Մեսի (Արգենտինա, «Բարսելոնա»), Նեյմար (Բրազիլիա, «Բարսելոնա»), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (Գաբոն, «Բորուսիա Դորտմունդ»), Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Ռեալ»), Ալեքսիս Սանչես (Չիլի, «Արսենալ»), Լուիս Սուարես (Ուրուգվայ, «Բարսելոնա»): Խաղային բոլոր դիրքերը՝ ՈւԵՖԱ-ի ներկայացրած տվյալների համաձայն
19.11.2016

Դի Մարիայի և Խեսեի գոլերը հաղթանակ պարգևեցին ՊՍԺ-ին

Ֆրանսիայի առաջնություն, 13-րդ տուր ՊՍԺ 2-0 «Նանտ» Գոլերը՝ Դի Մարիա 13՛, Խեսե 90՛(11-մետրանոց) «Պարկ դե Պրենս» մարզադաշտ, Փարիզ
17.11.2016

Բալոտելին կարող էր հայտնվել Լա լիգայում

«Մալագայի» մարզական տնօրեն Ֆրանսեսկ Աուն հայտարարել է, որ թիմն ամռանը փորձել է ձեռք բերել Մարիո Բալոտելիի տրանսֆերը: «Մենք առաջարկ կատարեցինք, սակայն այնքան գումար պահանջեցին, որ մենք չէինք կարող վճարել: Նա տեղափոխվեց «Նիցա», քանի որ ֆրանսիական ակումբը կարող էր այդ գումարը վճարել»,- Marca-ն փոխանցում է Աուի խոսքը: Նշենք, որ Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Բալոտելին բավականին հաջող է մեկնարկել՝ 9 խաղում դառնալով 7 գոլի հեղինակ:
15.11.2016

Մխիթարյանը՝ անուշադրության մատնված աստղային ֆուտբոլիստների վեցնյակում

Հեղինակավոր whoscored.com-ն առանձնացրել է 6 ֆուտբոլիստ, որ փայլում էին նախորդ մրցաշրջանում, սակայն ընթացիկ մրցաշրջանում անտեսված են: Աղբյուրն այդ շարքում ընդգրկել է Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեին, ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Գժեգոժ Կրիխովյակին, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին, «Բավարիայի» ֆուտբոլիստ Կինգսլի Կոմանին և ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Հատեմ Բեն Արֆային: Մխիթարյանը նախորդ մրցաշրջանում whoscored-ի կողմից ստացավ 7.90 գնահատականը՝ ամենաբարձրը Բունդեսլիգայի նախորդ խաղարկությունում: Մխիթարյանը գլխավորեց գոլային փոխանցումներ կատարողների աղյուսակը(15) և 4-րդն էր որոշիչ փոխանցումներ կատարողների թվում(մեկ խաղում միջինը 2.7): Կայքն ընդգծում է այն, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Յունայթեդի» կազմում անցկացրել է 107 րոպե՝ միաժամանակ շեշտելով, որ «Բորուսիայից» սկսում են հետաքրքրվել Մխիթարյանի ծառայություններով, թեև «Արսենալի» դեմ հանդիպմանը լավ մեկնարկը կարող է հիմք հանդիսանալ հայ ֆուտբոլիստի համար մանչեսթերյան ակումբի կազմում շատ ավելի խաղաժամանակ ստանալու համար:
15.11.2016

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները իրենց թիմում ցանկանում են տեսնել Օբամեյանգ – Մխիթարյան զույգը

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները հույս ունեն, որ Ժոզե Մոուրինյոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կզբաղվի ֆուտբոլիստների տեղափոխություններով: Եվ ահա Manchester News Evening-ը հարցում է անցկացրել երկրպագուների մեջ, պարզելու համար, թե ովքեր պետք է հեռանան ակումբից և ում կարիքն ունի թիմը: Երկրպագուները կողմ են Մարուան Ֆելաինիի, Ռոխոյի, Դեպայի, Շնեյդերլինի, Շվայնշտայգերի և Ֆիլ Ջոնսի տրանսֆերների վաճառքին, իսկ անգլիական գրանդի կազմում նրանք ցանկանում են տեսնել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Օբամեյանգին, «Մոնակոյի» պաշտպան Ֆաբիո Էնրիկեյին, «Ատլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինին և «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին: «ՄՅՈՒ»-ի երկրպագուները անգամ ընտրել են իրենց թիմի կազմը փետրվարի 1-ին կայանալիք «Հալ Սիթիի» հետ խաղի համար:
15.11.2016

Գամեյրո. «Անչելոտին չկատարեց խոստումը»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Քևին Գամեյրոն խոսել է ՊՍԺ-ից հեռանալու պատճառի մասին: «Երբ 2011 թվականին տեղափոխվեցի ՊՍԺ, ինձ ոչ միայն մեկնարկային կազմում չէին ընդգրկում, այլև հազվադեպ էի փոխարինման դուրս գալիս: Հայտնեցի, որ ցանկանում եմ հեռանալ թիմից, սակայն Անչելոտին կանգնեցրեց ինձ ու խոստացավ, որ խաղաժամանակ կստանամ, սակայն չպահեց խոստումը: Օրինակ՝ 2013 թվականի մարտին, երբ Իբրահիմովիչը որակազրկված էր, ինձ խաղադաշտ դուրս չբերեցին: Հաջորդ օրը ես բացատրություն պահանջեցի: Անչելոտին լսեց ինձ, բայց ոչինչ չփոխվեց»,- As-ը փոխանցում է Գամեյրոյի խոսքը:
13.11.2016

Գրիզմանը բուժզննում է անցել

Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը բուժզննում է անցել՝ հայտնում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի հեմատոմա(արյունահավաք): Գրիզմանը կմիանա «Ատլետիկոյին» և չի մասնակցի Ֆրանսիայի հավաքականի առաջիկա խաղին: Հայտնի չէ՝ կկարողանա՞ նա մասնակցել «Ռեալի» դեմ խաղին, թե՞ ոչ:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: