Ֆրանսիա | Էջ - 10

11.02.2017

ՊՍԺ-ն հաղթեց, Կավանին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնություն, 25-րդ տուր «Բորդո» 0-3 ՊՍԺ Գոլերը՝ Կավանի 6՛, 47՛, Դի Մարիա 40՛ «Ստադ դե Բորդո» մարզադաշտ, Բորդո
10.02.2017

Թոփ 10. Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլային մարզիչները

L’Equipe-ն առանձնացրել է եվրոպական թոփ 5 առաջնություններում ամենաբարձր վարձատրվող մարզիչներին: 10. Ունայ Էմերի ՊՍԺ- 420,000 եվրո շաբաթական
10.02.2017

Ի՞նչ իրադարձություններով է առանձնացել փետրվարի 9-ը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

VivaroNews-ն առանձնացրել է փետրվարի 9-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է քրոնիկոնի տեսքով: Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բացառել է այն հնարավորությունը, որ Արքայական գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Բարսելոնա» - «Ալավես» հանդիպումը կարող է կայանալ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում՝ պատճառաբանելով, որ այդտեղ այդ օրերին տեղի են ունենալու շինարարական աշխատանքներ: Ռաուլ Գոնսալեսը նշել է Մադրիդի «Ռեալի» պատմության մեջ իր վարկածով լավագույն 5 ֆուտբոլիստներին՝ Ալֆրեդո դի Ստեֆանո, Ֆրանսիսկո Խենտո, Զինեդին Զիդան, Կրիշտիանու Ռոնալդու և Սերխիո Ռամոս: Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականները հունիսի 9-ին Ավստրալիայի Մելբուռն քաղաքում կանցկացնեն ընկերական հանդիպում: Երկու ընտրանիներն էլ հանդես են գալու իրենց ուժեղագույն կազմերով՝ Նեյմարի և Լիոնել Մեսիի հետ միասին: Ֆրենկ Լեմպարդը, ով վերջերս է ավարտել մարզական կարիերան, «Չելսիի» ակադեմիայում որակավորում կանցնի՝ ստանալու մարզչական B կարգի արտոնագիր: «Ֆեյենորդի», Մադրիդի «Ռեալի», «Էվերտոնի» և «Ալանիայի» նախկին պաշտպան Ռոյստոն Դրենտեն 29 տարեկան հասակում հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին: Նա որոշել է զբաղվել երաժշտությամբ՝ հանդես գալով որպես ռեփեր: Մարկո Վերատին վերականգնվել է կոճի վնասվածքից և կհասցնի մարզավիճակ հավաքել մինչ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բարսելոնայի» հետ առաջին հանդիպումը, որը կկայանա փետրվարի 14-ին, Փարիզում: «Բավարիայի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան հետաքրքրել է «Յուվենտուսին»: Թուրինյան ակումբն ամռանը հանդես կգա առաջարկով, եթե 26-ամյա բրազիլացին հաստատի Մյունխենը լքելու իր ցանկությունը: Դորտմունդի «Բորուսիան» բոլոր այն ակումբներին, որոնք ամռանը մտադիր են պայքարել Պիեր-Էմերիկ Օբամեյանգին հրավիրելու համար, հայտնել է, որ գաբոնցու հրաժարագինը կազմում է 70 մլն եվրո: Նրա տրանսֆերի գնման գլխավոր հավակնորդը Մադրիդի «Ռեալն» է: «Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել է, որ թիմի 31-ամյա կիսապաշտպան Էրնանեսը տեղափոխվել է չինական «Հեբեյ Չայնա Ֆորչուն»: Տեղափոխության արժեքը կազմել է 8 մլն եվրո, ևս 2 մլն կարող են կազմել բոնուսները: «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ցանկանում է նոր պայմանագիր ստորագրել Ժոզե Մոուրինյոյի հետ: Ղեկավարները գոհ են պորտուգալացու աշխատանքից, թեև մանկունյական թիմը Պրեմիեր լիգայում այս պահին ընթանում է 6-րդ հորիզոնականում:
09.02.2017

Դիմիտրի Պայեն և Մեմֆիս Դեպայը դարձել են գոլի հեղինակներ (տեսանյութ)

«Լիոնի» նորեկ Մեմֆիս Դեպայը, ով ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել էր ֆրանսիական ակումբ, խփել է իր առաջին գոլը Լիգա 1-ում: Ваш браузер не поддерживает iframe. Նույն հաջողությանն է հասել «Մարսել» վերադարձած Դիմիտրի Պայեն Ваш браузер не поддерживает iframe.
07.02.2017

ՊՍԺ-ն առաջարկ է պատրաստում Ագուերոյի տրանսֆերի համար

ՊՍԺ-ն պատրաստվում է առաջարկ կատարել «Մանչեսթեր Սիթիին» Սերխիո Ագուերոյի տրանսֆերի համար՝ հայտնում է The Times-ը: Պայմանագիրը, որ կնքված է Ագուերոյի ու մանչեսթերյան թիմի միջև, ավարտվում է 2019 թվականի ամռանը: Նշենք, որ Ագուերոն կորցրել է տեղը հիմնական կազմում՝ այդ պայքարում զիջելով երիտասարդ Գաբրիել Ժեզուսին: ՊՍԺ-ն ցանկանում է, որ արգենտինացին անպայման ամռանը համալրի թիմի կազմը, իսկ «Սիթին» պատրաստ կլինի գործարքին միայն 80 միլիոն ֆունտ ստանալու դեպքում:
06.02.2017

Ագուերոն ու Սանչեսը՝ ՊՍԺ-ո՞ւմ

ՊՍԺ-ն ցանկանում է ամռանն ուժեղացնել թիմի հարձակման գիծը՝ հայտնում է Goal.com-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ թիմի տրանսֆերային անվանացուցակը գլխավորում են «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ու «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը: Նշվում է, որ ֆրանսիական ակումբն Ագուերոյի գործակալի հետ բանակցում է 2016 թվականի հոկտեմբերից, իսկ Սանչեսի տեղափոխության համար կարող է նպաստել մարզական տնօրեն Պատրիկ Կլյուվերտը:
06.02.2017

Մարսիալը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» իր ապագայի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը հերքել է իր ակումբային գրանցումը փոխելու շուրջ պտտվող շշուկները: «Մի հավատացեք այն ամենին, ինչ կարդում եք թերթերում: Այդ ամենը սուտ է: Շնորհակալ եմ, առաջ «ՄՅՈՒ»,-գրել է 21-ամյա ֆուտբոլիստը իր թվիթերյան էջում: https://twitter.com/AnthonyMartial/status/828567767163031557 Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը կորցրել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վստահությունը, և վերջին ժամանակներս խաղային պրակտիկա չի ստանում, այդ պատճառով շատ լրատվամիջոցներ հաղորդում էին, որ Մարսիալը կարող է տեղափոխվել ՊՍԺ:
06.02.2017

Ոսկե խաղակոշիկ. Եվրոպայի լավագույն ռմբարկուներն այս պահին

Դիրք Ֆուտբոլիստ Ակումբ Երկիր Գոլ Գործակից Միավոր 1 Պիեր Էմերիկ Օբամեյանգ 17 2 34 2 Էդինսոն Կավանի 22 1.5 33 3 Լուիս Սուարես 16 2 32 4 Լիոնել Մեսի 16 2 32 5 Բաս Դոստ 16 2 32 6  Ռոմելու Լուկակու 16 2 32 7 Դիեր Մերտենս 16 2 32 8 Ռոբերտ Լևանդովսկի 15 2 30 9 Անդրեա Բելոտի 15 2 30 10 Անտոնի Մոդեստ 15 2 30 Թարմացված է առ 05/02/2017
06.02.2017

«Սենտ-Էթյեն» – «Լիոն». 1 րոպեի ընթացքում մրցավարը խաղադաշտից հեռացրեց Օլիմպիկի 2 ֆուտբոլիստի (տեսանյութ)

Ֆրանսիական Լիգա 1. 23-րդ տուր «Սենթ-Էթյեն» 2-0 «Լիոն» Գոլերը ՝  Պասկե, Համումա Խաղադաշտից հեռացվել են ՝ Գեզալը և Տոլիսոն   Lyon - Saint Etienne. Ghezzal and Tollisso red cards from Vivaro News on Vimeo.
05.02.2017

Ի՞նչ իրադարձություններով է առանձնացել փետրվարի 4-ը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

VivaroNews-ն առանձնացրել է փետրվարի 4-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է քրոնիկոնի տեսքով: Ռայան Գիգզ. «Նախորդ տարի հուսով էի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք կբերի Նգոլո Կանտեին, քանի որ նրա տրանսֆերային այն ժամանակվա արժեքը՝ 29 մլն ֆունտը, բավականին հարմարավետ էր, եթե հաշվի առնենք խաղացողի բարձր որակները: Խաղացել եմ այդպիսի ֆուտբոլիստների դեմ. դա պարզապես աղետ է, քանի որ նրանց հնարավոր չէ շրջանցել»: Չավի Էրնանդես. «Ֆրենկ Լեմպարդն իր սերնդի լավագույն կիսապաշտպաններից մեկն է: Նա իսկական տաղանդի և բացառիկ պրոֆեսիոնալի օրինակ է: Իր կարիերայի գագաթնակետին նա կարող էր հանդես գալ աշխարհի ցանկացած թիմում»: Հենրիխ Մխիթարյան. «Վայելում եմ կյանքս Մանչեսթերում: Ինձ դուր է գալիս ամեն ինչ՝ մարզումները, խաղերը... Ամեն խաղում փորձում եմ անել ամեն ինչ, որպեսզի ուրախացնեմ երկրպագուներին: Այդուհանդերձ, բոլորն էլ ունենում են «սև» օրեր, բայց ես պատրաստ եմ դրանց: Ամեն ինչ գալիս է գլխից: Եթե չհանձնվեք և անդադար աշխատեք, ամեն ինչ կստացվի»: «Ինտերի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին նշել է, որ Մաուրո Իկարդիին համարում է ավելի բարձրակարգ հարձակվող, քան Գոնսալո Հիգուայինին: Անտոնիո Կասանո. «Եթե ես լսեի խորհուրդների թեկուզ 10%-ը, որ ինձ տվել է Ֆրանչեսկո Տոտտին, ապա լրիվ այլ՝ ավելի հաջողակ կարիերա կունենայի: Այդ դեպքում, հնարավոր է, «Ռոմայում» հանդես գայի ևս 10-15 տարի»:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: