Ֆրանսիա

24.01.2017

Ո՞ր լիգան է ամենագոլառատը Եվրոպայում

Եվրոպական թոփ-լիգաների շարքում այս մրցաշրջանում ամենագոլառատն իսպանական Լա Լիգան է, որն իր երրորդ ամենաարդյունավետ մեկնարկն է գրանցել 21-րդ դարում: Լա Լիգայում այս մրցաշրջանում մեկ խաղում միջինը խփվում է 2,9 գոլ՝ հետևում թողնելով Պրեմիեր լիգան ու Ա սերիան: Ամենաշատ գոլ խփած թիմն այս մրցաշրջանում «Մոնակոն» է՝ 64 գնդակ, «Բարսելոնան» ու «Լիվերպուլը» հաջորդն են 51 գոլով, իսկ ահա «Յուվենտուսն» ընդամենը 42 գնդակ է խփել: Եվրոպական լիգաներն ըստ գոլային արդյունավետության. 1. Լա Լիգա - 2.9 գոլ մեկ խաղում 2. Պրեմիեր լիգա - 2.86 3. Ա սերիա - 2.75 4. Էրեդիվիզի - 2.7 5. Բունդեսլիգա - 2.66 6. Լիգա 1 - 2.5 7. Թուրքիայի Սուպերլիգա - 2.46 8. Պորտուգալիայի Պրիմեյրա լիգա - 2.37
24.01.2017

«Վեսթ Հեմը» մերժել է «Մարսելի» հերթական առաջարկը

«Վեսթ Հեմը» մերժել է «Մարսելի» հերթական առաջարկը կապված կիսապաշտպան Դիմիտրի Պայեի հետ: Ֆրանսիական ակումբը պատրաստ է 22,5 մլն ֆունտ վճարել Պայեի համար, իսկ ահա լոնդոնյան գրանդը 30 մլն ֆունտ է պահանջում: Ավելի վաղ «Մարսելը» 20 մլն ֆունտ էր առաջարկել Պայեի համար: http://www.vivaronews.am/paye-yerdvum-em-or-aylevs-chem-kri-vesth-hemi-marzashapikeh-yethe-chvatcharekh-indz-kpatrem-xachadzev-kapanners  
23.01.2017

Հունական ակումբը համաձայնության է եկել Գաել Անդոնյանի տեղափոխության վերաբերյալ

Հայաստանի ազգային հավաքականի ու ֆրանսիական «Մարսելի» պաշտպան Գաել Անդոնյանը մոտ է հունական «Վերիա» տեղափոխությանը՝ հայտնում է ֆրանսիական մամուլը: Ըստ տեղեկությունների՝ հունական ակումբը համաձայնության է եկել Անդոնյանի տեղափոխության վերաբերյալ, և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը 6 ամիս վարձակալական հիմունքներով անցկացնելու է «Վերիայում»: Նշվում է, որ Անդոնյանն այսօր մեկնելու է Հունաստան՝ պայմանագիր կնքելու: «Վերիան» հանդես է գալիս Հունաստանի Բարձրագույն լիգայում:
23.01.2017

«Ռեալը» գլխավորում է Չեմպիոնների լիգայի 25 խաղարկությունների մրցաշարային ամփոփ աղյուսակը

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 25 խաղարկությունների մրցաշարային ամփոփ աղյուսակը, որը գլխավորում է Մադրիդի «Ռեալը»: «Արքայական» ակումբը 319 միավորով է առաջատարը, երկրորդը «Բարսելոնան» է 314 միավորով, երրորդը՝ «Բավարիան»՝ 284 միավորով: Մրցաշարային ամփոփ աղյուսակի լավագույն տասնյակը. 1. «Ռեալ» (Իսպանիա) – 319 միավոր 2. «Բարսելոնա» (Իսպանիա) – 314 3. «Բավարիա» (Գերմանիա) – 284 4. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – 272 5. «Արսենալ» (Անգլիա) – 207 6. «Յուվենտուս» (Իտալիա) – 200 7. «Միլան» (Իտալիա) – 197 8. «Չելսի» (Անգլիա) – 190 9. «Պորտու» (Պորտուգալիա) – 185 10. «Լիոն» (Ֆրանսիա) – 134 Ամբողջական աղյուսակը
23.01.2017

Ոսկե խաղակոշիկ. Եվրոպայի լավագույն ռմբարկուներն այս պահին

Դիրք Ֆուտբոլիստ Ակումբ Երկիր Գոլ Գործակից Միավոր 1 Պիեր- Էմերիկ Օբամեյանգ 16 2 32 2 Լուիս Սուարես 15 2 30 3 Լիոնել Մեսի 15 2 30 4 Դիեգո Կոստա 15 2 30 5 Մաուրո Իկարդի 15 2 30 6  Ալեքսիս Սանչես 15 2 30 7 Էդինսոն Կավանի 20 1,5 30 8 Գյուտկյեր Քրիստիան 19 1,5 28,5 9 Ռոբերտ Լևանդովսկի 14 2 28 10 Անդրեա Բելոտի 14 2 28 Թարմացված է առ 22/01/2017
22.01.2017

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել «Լիվերպուլի» ու «Տոտենհեմի» կիսապաշտպաններին

Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն ցանկանում է ամռանը պայմանագիր կնքել Անգլիայի հավաքականի երկու կիսապաշտպանների հետ: Ակումբի մարզական տնօրեն Պատրիկ Կլյուվերտն աշխատում է «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալիի և «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Ադամ Լալանայի տրանսֆերների շուրջ համաձայնության գալու ուղղությամբ: Նշենք, որ Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 21 խաղում Ալին դարձել է 11 գոլի հեղինակ՝ կատարելով 4 գոլային փոխանցում, իսկ Լալանան 20 խաղում 7 գոլ է խփել՝ կատարելով նույնքան գոլային փոխանցում:
22.01.2017

Փառահեղ Ռունին, անկասելի Սերխիո Ռամոսը և Պրեմիեր լիգայի «սև» օրը. Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է հունվարի 21-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը լավագույն տասնյակի տեսքով՝ ըստ լուրերի կարևորության:   10. Սերխիո Ռամոսն անձնական ռեկորդ է սահմանել  Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 19-րդ տուրում 2-1 հաշվով պարտության է մատնել «Մալագային»: Դուբլի հեղինակ է դարձել պաշտպան Սերխիո Ռամոսը: Այդպիսով, «Արքայական» ակումբի ավագն ընթացիկ առաջնությունում խփած գոլերի քանակը հասցրել է 6-ի և գրանցել անձնական ռեկորդ: Ռամոսն Իսպանիայի նախորդ առաջնություններում չէր կարողացել աչքի ընկնել 5 անգամից ավել: http://www.vivaronews.am/10-thoph-hardzakvoghner-ovkher-ays-mrcashrjanum-xphel-en-aveli-khich-khan-ramoseh
21.01.2017

Ինչի համար դեղին քարտ ստացավ Մարկո Վերատին (տեսանյութ)

Տեսեք, թե ինչի համար է զգուշացվում ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին.
20.01.2017

Դեպայը շնորհակալություն է հայտնել Ռունիին, Պոգբային, դե Խեային և «ՄՅՈՒ»-ի մյուս ֆուտբոլիստներին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեմֆիս Դեպայը, որը 15 մլն. եվրոյի դիմաց համալրեց ֆրանսիական «Լիոնի» կազմը, շարունակում է առանձին-առաձին շնորհակալություն հայտնել իր թիմակիցներին: «Լեգենդ, շնորհակալություն, քեզ հետ ինչպես տանն էի զգում»: https://twitter.com/Memphis/status/822419356730740736 «Շարունակիր սեյվեր կատարել, սեյվե՜ր, սեյվե՜ր: Քեզ հետ միշտ ապահով եմ զգացել»: https://twitter.com/Memphis/status/822418812968595457 «Շնորհակալություն, Պոլ Պոգբա, մինչև մեր հաջորդ ճակատամարտը խաղադաշտում: Ավելի ուժեղ դարձիր կամ գնա տուն»: https://twitter.com/Memphis/status/822418098233999362 «Կկարոտեմ քեզ: Շարունակիր պայքարել»: https://twitter.com/Memphis/status/822416913749995521
20.01.2017

Անխել դի Մարիա. «Չինացիներն իրենց փողերով կարող են գրավել շատ ֆուտբոլիստների, բայց ոչ ինձ»

«ՊՍԺ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան մեկնաբանել է իր՝ Չինաստանի առաջնություն տեղափոխվելու վերաբերյալ ասեկոսեները: Արգենտինացի ֆուտբոլիստը վստահեցրել է, որ չի պատրաստվում հեռանալ փարիզյան ակումբից և մտադիր է իր թիմի հետ պայքարել Չեմպիոնների լիգայում հաղթելու համար: «Իմ պայմանագրի ժամկետը լրանում է 2 տարի անց: Ընտանիքս երջանիկ է այստեղ: Գիտեմ ասեկոսեների մասին, բայց յուրաքանչյուրը կարող է մտածել այն, ինչ ցանկանում է: Որոշ ֆուտբոլիստներ ցանկանում են տեղափոխվել Չինաստան: Նրանք շատ ֆուտբոլիստների կարող են գրավել իրենց ֆինանսական հնարավորությունների շնորհիվ, բայց ես այդ դասին չեմ պատկանում: Նախընտրում եմ մնալ այստեղ: «ՊՍԺ»-ում ինձ երջանիկ եմ զգում: Ցանկանում եմ հասնել նպատակիս և այստեղ հաղթել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում»,- ասել է Դի Մարիան:  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: