Իսպանիա | Էջ - 9

10.01.2017

Լա լիգան շատ դժգոհ է ՖԻՖԱ-ի որոշումից

Լա լիգայի ղեկավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի դատարանը բեկանի ՖԻՖԱ-ի՝ Աշխարհի առաջնության մասնակիցների թիվն ընդլայնելու որոշումը՝ հայտնում է հեղինակավոր Sky Sports-ը: Այսօր հայտնի դարձավ, որ ԱԱ 2026-ից սկսած՝ մրցաշարում հանդես է գալու 48 հավաքական, որոնք բաժանված են լինելու 16 խմբերի՝ երեքական ընտրանիներով: «Մենք չափազանց դժգոհ ենք այս որոշումից և ամեն ինչ անելու ենք, որ օրինական կարգով բեկանվի այն»,- ասել է աղբյուրը: Ավելի վաղ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել էր, որ Աշխարհի առաջնության մասնակիցների թիվն ընդլայնելու վերաբերյալ որոշում կկայացվի միայն եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների և ֆեդերացիաների հետ բանակցություններից հետո, սակայն իսպանական լիգայի ղեկավարությունը պնդում է, որ իրենց հետ ոչ ոք հաշվի չի նստել: http://www.vivaronews.am/pashtvonakan-2026th-ashxarhi-arajnuthyuneh-nor-teskh-kunena
10.01.2017

Daily Mail․ Իրական պատճառը, թե ինչու Մեսին ներկա չգտնվեց ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը

Ինչպես հայտնի է, ՖԻՖԱ-ի՝ երեկ կազմակերպած գալա-մրցանակաբաշխությանը ներկա չէին գտնվել «Բարսելոնայի» ներկայացուցիչները։ Կատալոնական ակումբը դա բացատրել էր նրանով, որ թիմի ֆուտբոլիստները նախապատրաստվում են Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ Արքայական գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան հանդիպմանը։ «Բարսելոնայի» ավագ Անդրես Ինիեստան ներողություն էր խնդրել թիմի անունից՝ մրցանակաբաշխությանը ներկա չգտնվելու համար, իսկ այնտեղ պետք է լինեին լավագույն ֆուտբոլիստի թեկնածու Լիոնել Մեսին, ինչպես նաև խորհրդանշական հավաքականում ընդգրկված Ժերար Պիկեն, Անդրես Ինիեստան և Լուիս Սուարեսը։ Բրիտանական Daily Mail պարբերականը հայտնել է, որ Մեսիի բացակայության պատճառն այլ է եղել։ Նա պարզապես նախօրոք իմացել է, որ մրցանակը բաժին է հասնելու Կրիշտիանու Ռոնալդուին ու այլևս նպատակահարմար չի գտել ժամանելու Ցյուրիխ։ Դրա հետևանքով էլ թիմի մյուս ներկայացուցիչները նույնպես որոշել են հետևել արգենտինացու օրինակին։ Ավելի վաղ նաև հայտնի էր դարձել, որ Ինիեստան զանգահարել է «Ռեալի» մի քանի ֆուտբոլիստների և նրանցից անձամբ ներոություն խնդրել թիմի խաղացողների բացակայության համար։ http://www.vivaronews.am/inyestan-zangaharel-e-reali-futbolistnerin-ev-neroghuthyun-xndrel-barselonayi-bacakayuthyan-hamar
10.01.2017

Ովքե՞ր են 2016 թվականին ամենից շատ գումար վաստակել գովազդային աղբյուրներից

Sports Marketing Power-ը հրապարակել է 30 մարզիկներից բաղկացած ցուցակ, որում ընդգրկվածները 2016 թվականի ընթացքում ամենաշատ գումարներն են աշխատել կողմնակի աղբուրներից։ Ցուցակում տեղ են գտել ընդամենը 4 ֆուտբոլիստներ։ Ամենաբարձր՝ 8-րդ հորիզոնականն է զբաղեցրել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով Nike-ի, Tag Heuer-ի և Herbalife-ի հետ համագործակցությունից վաստակել է ընդհանուր առմամբ 26,2 մլն ֆունտ ստեռլինգ։ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին, ով հանգրվանել է 11-րդ տեղում, Adidas-ի, EA-ի, Gatorade-ի, Audemars Piguet-ի, Gillette-ի և Tata Motors-ի հետ հովանավորչական գործարքներից ստացել է 23 մլն ֆունտ։ Լավագույն 30 մարզիկների ցուցակում ընդգրկվել են իսպանական գրանդերի ևս 2 ներկայացուցիչներ՝ Նեյմարը (18,9 մլն) և Գարեթ Բեյլը (9 մլն)։ Գովազդային պայմանագրերից ամենից շատ գումար նախորդ տարի վաստակել են թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը և բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը (49,2-ական մլն)։ Ցուցակում են նաև գոլֆիստներ Ֆիլ Միկելսոնը (41 մլն), Թայգեր Վուդսը (36,9 մլն), Ռորի Մաքլրոյը (28,7 մլն), Ջորդան Սպիթը (26,2 մլն), թենիսիստներ Նովակ Ջոկովիչը (27,9 մլն) և Ռաֆայել Նադալը (26,2 մլն), բասկետբոլիստ Կևին Դյուրանտը (29,5 մլն)։
10.01.2017

5 ուշագրավ հանդիպումներ, որոնք կկայանան առաջիկա օրերին

Շաբաթվա միջին հատվածում եվրոպական առաջատար ֆուտբոլային երկրներում տեղի կունենան գավաթային հանդիպումներ։ VivaroNews-ն առանձնացրել է 5 խաղ, որոնք սպասվում են առանձնակի հետաքրքրությամբ:   «Մանչեսթեր Յունայթեդ» - «Հալ Սիթի» Անգլիայի գավաթ, կիսաեզրափակիչ փուլ, հունվարի 11-ի կեսգիշերին, մեկնարկը՝ 00։00-ին Կողմերի դիրքը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում․ «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 6-րդ հորիզոնական (39 միավոր), «Հալ Սիթի»՝ 20-րդ հորիզոնական (13 միավոր) «Մանչեսթեր Յունայթեդը» բոլոր մրցաշարերում իր վերջին 5 հանդիպումներում տոնել է նույնքան հաղթանակ «Հալ Սիթին» բոլոր մրցաշարերում իր վերջին 5 հանդիպումներում տոնել է մեկ հաղթանակ, գրանցել մեկ ոչ-ոքի, կրել 3 պարտություն Թիմերի վերջին 5 դիմակայություններում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է 4 անգամ, գրանցվել է մեկ ոչ-ոքի
10.01.2017

Ժերար Պիկեի երազանքի թիմը՝ կազմված գործող ֆուտբոլիստներից

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կազմել է իր երազանքի թիմը, որը կազմել է գործող ֆուտբոլիստներից։ Թիմն ունի 3-4-3 պայմանական դասավորություն՝ Դավիդ դե Խեա - Սերխիո Ռամոս, Ժերար Պիկե, Ջոն Սթոունզ - Սերխիո Բուսկետս, Պոլ Պոգբա, Անդրես Ինյեստա, Սեսկ Ֆաբրեգաս - Նեյմար, Լուիս Սուարես, Լիոնել Մեսի։ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը որպես պահեստայիններ նշել է հետևյալ խաղացողներին՝ Իկեր Կասիլյաս, Դանի Ալվես, Էդեն Ազար, Դավիդ Սիլվա, Ուեյն Ռունի, Կրիշտիանու Ռոնալդու։
10.01.2017

Ինյեստան զանգահարել է «Ռեալի» ֆուտբոլիստներին և ներողություն խնդրել «Բարսելոնայի» բացակայության համար

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան զանգահարել է Մադրիդի «Ռեալի» մի քանի ֆուտբոլիստների և իր թիմի անունից ներողություն խնդրել, այս մասին հայտնում է Marca-ն: Նշենք, որ երեկ Ցյուրիխում կայացավ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակաբաշխությունը, որը բաժին հասավ «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուին: Սակայն արարողությանը ներկա չէին «Բարսելոնայի» ֆուտբոլիստները, որոնցի մի քանիսը հայտնվել էին ՖԻՖԱ-ի տարվա թիմում, իսկ ահա Լեո Մեսին հավակնում էր տարվա լավագույն ֆուտբոլիստ կոչմանը: Ավելի վաղ կատալոնական գրանդը հայտարարել էր, որ ֆուտբոլիստները պետք մնան թիմի մարզաբազայում, որտեղ կպատրաստվեն Իսպանիայիգավաթի 1/8 եզրափակչի «Ատլետիկի» հետ պատասխան խաղին:
10.01.2017

Մեսիի արձանը չդիմացավ Ռոնալդուի բոլոր մրցանակներին (ԾԱՂՐԱՆԿԱՐ)

Օմար Մոմանիի հերթական աշխատանքը:
10.01.2017

Դիեգո Մարադոնա. «Հիասթափված եմ Լեո Մեսիից»

Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան նշել է, որ հիասթափված է իր հայրենակից`«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիից: Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի ֆուտբոլիստները չէին ժամանել Ցյուրիխ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակաբաշխությանը, որը բաժին հասավ «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուին: «Հիասթափված եմ Մեսիից: Երբ որ տանը նստած ես հեռուստացույցի առջև, դու ոչ մեկի հետ չես մրցում: Չգիտեմ, թե ինչու «Բարսելոնայի» ֆուտբոլիստները ներկա չէին արարողությանը,բայց եթե Մեսին գար Ցյուրիխ, ապա կկարողանար ավելի լավ մրցել, քան «Բարսելոնայում»: http://www.vivaronews.am/dani-alvesheh-khnnadatel-e-barselonayi-futbolistnerin-ovkher-nerka-chein-fifa-i-tarva-lavaguyn-futbolist-mrcanakabashxuthyaneh  
10.01.2017

Դանի Ալվեշը քննադատել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին, ովքեր ներկա չէին ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակաբաշխությանը

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեշը, ով ներկայումս հանդես է գալիս «Յուվենտուսում», քննադատել է կատալոնական ակումբի ֆուտբոլիստներին ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը ներկա չգտնվելու համար: «Նրանք պետք է ներկա լինեին, դա իմ կարծիքն է: Նրանք պատրաստ էին գալ այստեղ և խաղալ չորեքշաբթի օրը: Մենք պետք է հարգենք այդպիսի որոշումը, բայց իմ կարծիքով նրան պետք է ներկա գտնվեին: Ես այստեղ տեսա «Ռեալի» շատ ֆուտբոլիստների և ինձ այդքան էլ լավ չէի զգում: Ռոնալդուն արժանիորեն հաղթեց: Ես ուրիշին էի ընտրել, բայց ամեն ինչ արդար է»,- ասել է Ալվեշը:
10.01.2017

Ռոնալդուն «հափշտակեց» հերթական մրցանակը, իսկ «Բարսելոնայում» ավելի կարևոր գործեր ունեին. Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է հունվարի 9-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը լավագույն տասնյակի տեսքով՝ ըստ լուրերի կարևորության:   10. Անդրես Ինիեստան խոսել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստների անունից  «Բարսելոնայի» ավագ Անդրես Ինիեստան թիմի ֆուտբոլիստների անունից դիմել է ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության մասնակիցներին՝ ներողություն խնդրելով արարողությանը չմասնակցելու համար: Կատալոնական թիմի խաղացողները ներկա չեն գտնվել այդտեղ, քանի որ նախապատրաստվում են Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ գավաթային պատասխան հանդիպմանը: Իսպանացի կիսապաշտպանն ավելացրել է. «Շնորհակալություն եմ հայտնում ՖԻՖԱ-ին, որ մեր թիմի ֆուտբոլիստներին ընդգրկել է տարվա լավագույնների թվում: Բայց մենք, ցավոք, չկարողացանք ներկա գտնվել այդտեղ, քանի որ առջևում հանդիպում ունենք: Դա կարևոր մրցանակ է: Եվս մեկ անգամ շնորհակալություն»:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: