Իսպանիա | Էջ - 6

17.03.2017

Զիդան. «Ծիծաղում եմ, երբ մարդիկ խոսում են «կեղծ» վիճակահանության մասին»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Մյունխենի «Բավարիայի» հետ հանդիպելու փաստը: «Ծիծաղում եմ, երբ մարդիկ խոսում են «կեղծ» վիճակահանության մասին, թե ամեն բան նախօրոք պլանավորված է: «Բավարիայի» հետ հեշտ հանդիպումներ չեն սպասվում, քանի որ այն շատ ուժեղ մրցակից է: Թեև դեռևս չեմ խոսել Կառլո Անչելոտիի հետ, բայց չեմ կարծում, թե նրանք վախենում են մեզանից: Նույնը վերաբերվում է նաև մեզ: Կասկած չկա, որ դիտարժան խաղերի ենք ականատես լինելու: Ես շատ բան եմ սովորել Կառլոյից, նա լավ մարդ է, մենք բոլորս գիտենք, թե նա ինչպիսի աշխատանք է կատարել «Ռեալում»: Կարծում եմ՝ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները 50-50 են: Մենք լավ ենք ճանաչում միմյանց, բայց այսպիսի խաղերում ամեն բան հնարավոր է»,- ասել է Զիդանը: http://www.vivaronews.am/ancheloti-reali-het-dimakayuthyuneh-shat-motivacnogh-e
17.03.2017

Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի 2-րդ շրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելը: Դանիացի ֆուտբոլիստը «Սևիլիայի» հետ մրցավեճում ետ է մղել 11 մետրանոց հարված: Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում էին նաև Կիլիան Մբապեն («Մոնակո»), Պաուլո Դիբալան («Յուվենտուս») և դարպասապահ Յան Օբլակը («Ատլետիկո»): Շմեյխելը հավաքել է ձայների 36 տոկոսը: Իսկ 2-րդ տեղն է զբաղեցրել Յան Օբլակը (31 %), լավագույնների եռյակը եզրափակում է Մբապեն (18 %), իսկ ամենաքիչ ձայներն է հավաքել «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Դիբալան (16 %):
17.03.2017

5 ուշագրավ հանդիպումներ, որոնք կկայանան հանգստյան օրերին

Շաբաթ և կիրակի օրերը կրկին հագեցած են լինելու ֆուտբոլային հետաքրքիր իրադարձություններով: Եվրոպական առաջատար առաջնություններում կկայանան հերթական տուրերի հանդիպումները: VivaroNews.am-ն առանձնացրել է 5 հանդիպում, որոնք արժանի են առաձնակի ուշադրության: «Ատլետիկ Բիլբաո» - «Ռեալ Մադրիդ» Լա Լիգա, 28-րդ տուր, 18-ը մարտի, մեկնարկը՝ 19:15-ին Կողմերի դիրքերը մրցաշարային աղյուսակում. «Ատլետիկ Բիլբաո»՝ 7-րդ հորիզոնական (44 միավոր), «Ռեալ Մադրիդ»՝ 1-ին հորիզոնական (62 միավոր) Կորուստները. «Ատլետիկ Բիլբաո»՝ Սան Խոսե (որակազրկում), հարցականի տակ է Սաբինի մասնակցությունը (վնասվածք) «Ռեալ Մադրիդ»՝ Ռաֆայել Վարան (վնասվածք) Կողմերի վերջին 5 դիմակայություններում «Ատլետիկ Բիլբաոն» հաղթել է մեկ անգամ, «Ռեալ Մադրիդը»՝ 4
17.03.2017

Անչելոտի. «Ռեալի» հետ դիմակայությունը շատ մոտիվացնող է»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքով մյունխենյան ակումբին բաժին է հասել Մադրիդի «Ռեալը»: Իտալացին մասնագետը 2013 թվականից 2015-ը գլխավորում էր «արքայական» ակումբը, որի հետ հաղթեց Չեմպիոնների լիգան, Եվրոպայի Սուպերգավաթը, Աշխարհի ակումբային առաջնությունը և Իսպանիայի գավաթը: «Ռեալի» հետ դիմակայությունը ինձ շատ է մոտիվացնում: Ոգևորված եմ այդ խաղերով: Լավ եմ ճանաչում «Ռեալին», թիմի ղեկին հիանալի մասնագետ է: Շատ բարդ է լինելու, բայց մենք վստահ ենք մեր ուժերի վրա, քանի որ ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների լիգան»,-նշել է Անչելոտին: Հիշեցնենք՝ 2013/14 մրցաշրջանում «սերուցքայինների» ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Անչելոտիի օգնականն էր: http://www.vivaronews.am/kayacav-chempionner-ligayi-14-ezraphakchi-vitchakahanuthyuneh
17.03.2017

Առանց Կասիլյասի և Մատայի. Իսպանիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա խաղերի համար

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հրապարակել է ընտրանու հայտացուցակը, որում հայտնված ֆուտբոլիստները կնախապատրաստվեն 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Իսրայելի ընտրանու (մարտի 24) և դրանից 4 օր անց Ֆրանսիայի հավաքականի հետ կայանալիք ընկերական հանդիպումներին: Հայտացուցակից դուրս են մնացել «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան: Դարպասապահներ՝ Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Պեպե Ռեյնա («Նապոլի»), Սերխիո Ռիկո («Սևիլյա») Պաշտպաններ՝ Սերխիո Ռամոս, Նաչո Ֆերնանդես, Դանի Կարվախալ (բոլորն էլ՝ «Ռեալ Մադրիդ»), Սեսար Ասպիլիկուետա («Չելսի»), Նաչո Մոնրեալ («Արսենալ»), Ժորդի Ալբա, Ժերար Պիկե (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Խավի Մարտինես («Բավարիա») Կիսապաշտպաններ՝ Անդրես Ինյեստա, Սերխիո Բուսկետս (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Անդեր Էրերա («Մանչեսթեր Յունայթեդ»), Կոկե («Ատլետիկո Մադրիդ»), Իսկո («Ռեալ Մադրիդ»), Տիագո Ալկանտարա («Բավարիա), Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Ասյեր Իլյարամենդի («Ռեալ Սոսյեդադ»): Հարձակվողներ՝ Ալվարո Մորատա («Ռեալ Մադրիդ»), Վիտոլո (Սևիլյա»), Պեդրո Ռոդրիգես, Դիեգո Կոստա (երկուսն էլ՝ «Չելսի»), Յագո Ասպաս («Սելտա»), Ժերար Դեուլոֆեու («Միլան»):
17.03.2017

Ինյեստան նշել է այն մարզչին, ով «Բարսելոնան» գլխավորելու իդեալական թեկնածու է

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան կարծում է, որ Խուան Կառլոս Ունսուեն, ով այժմ հանդիսանում է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի օգնականը, իդեալական թեկնածու է թիմի ղեկը ստանձնելու համար: Հիշեցնենք, որ Էնրիկեն հայտարարել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «կապտանռնագույնների» շարքերից հեռանալու մասին: «Ունսուեն հիանալի է ճանաչում թիմին: Իմ կարծիքով՝ նա պատրաստ է գլխավորելու «Բարսելոնան». նա իդեալական թեկնածու է դրա համար: Խուան Կառլոսը բավականաչափ մոտիվացված է և կարող է անցնել այդ աշխատանքին: Նոր մարզիչը պետք է համբերատար լինի: Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարզիչ կարող է հարմարվել մեր թիմում»,- ասել է Ինյեստան:
17.03.2017

5 ֆուտբոլիստներ, որ խաղացել են 3 տարբեր հավաքականներում

Ժամանակակից ֆուտբոլում քիչ չեն դեպքերը, երբ այլազգի ֆուտբոլիստը ադապտացվում է և ընդգրկվում մեկ այլ երկրի հավաքականում։ Վառ օրինակ է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան բրազիլացի Մարկոս Պիզելին։ Բայց պատմությունը ճանաչում է նաև ֆուտբոլիստների, ովքեր հանդես են եկել միանգամից մի քանի հավաքականներում։ Ներկայացնում ենք այդպիսի 5 ֆուտբոլիստների, ովքեր պաշտպանել են 3 տարբեր երկրների պատիվը։  
17.03.2017

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները ցանկանում են, որ «Ռեալն» ու «Ատլետիկոն» իրար հետ մրցեն ՉԼ-ի 1/4 եզրափակիչում

«Բարսելոնայի» մարզչական շտաբը և ֆուտբոլիստները շատ են ցանկանում, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում իրար հետ հանդիպեն «Ռեալն» ու «Ատլետիկոն», այս մասին գրում է իսպանական Sport հրատարակությունը: Կատալոնական ակումբում կարծում են, որ մայրաքաղաքը ներկայացնող ակումբների միջև հանդիպումները և ֆիզիկապես, և հոգեբանական տեսանկյունից մեծ ազդեցություն կունենա երկու թիմերի վրա: Այս ամենը կարող է օգնել «Բարային» Իսպանիայի առաջնությունում և նաև Չեմպիոնների լիգայում: Այսպիսով, եթե Չեմպիոնների լիգայի 1/4 «Ռեալին» բաժին հասնի «Ատլետիկոն», ապա ապրիլին մադրիդյան ակումբները միմյանց դեմ կանցկացնեն 3 հանդիպում:  
17.03.2017

AS. Իսպանական գրանդը մտադիր է գնել Կիլիան Մբապեյի տրանսֆերը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետաքրքրված է  «Մոնակոյի» 18-ամյա ֆուտբոլիստ Կիլիան Մբապեյի ծառայություններով, այս մասին գրում է AS-ը: Ֆրանսիացի մասնագետը շատ է հավանել Մբապեյի ցուցադրած խաղը ՉԼ-ի «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպման ժամանակ: Նշենք, որ Մբապեն 3 տարի առաջ ժամանել էր մադրիդյան գրանդի մարզաբազա, որտեղ ծանոթացել էր ակումբի հետ: Սակայն հարձակվողը չէր ցանկացել մնալ Մադրիդում ՝ նախընտրելով մնալ Ֆրանսիայում: Ընթացիկ Լիգա 1-ի մրցաշրջանում Մբապեն անցկացրել է 21 հանդիպում, խփել 10 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում:
16.03.2017

Գրիզման. «Ատլետիկոյից» հեռանալը բազմաթիվ գործոններով է պայմանավորված»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը պատասխանել է այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ ինքը հեռանա «հնդկացիների» թիմից: «Իմ և «Ատլետիկոյի» միջև պայմանագիր կա: Նախ և առաջ պետք է առաջարկ լինի, հետո հարկավոր է՝ թիմը որոշում կայացնի, ես պետք է որոշում կայացնեմ: Տեղափոխությունը բազմաթիվ գործոններով է պայմանավորված: Ես արդեն ասել եմ, որ ընտանիքս այստեղ երջանիկ է, իսկ դա կարևորագույնն է»,- ասել է Գրիզմանը:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: