Իսպանիա | Էջ - 5

26.04.2017

«Օսասունայի» մարզիչ. «Ֆուտբոլիստներս ինձ ասացին, որ Մեսիի դեմ անհրաժեշտ են ձեռնաշղթաներ և հրացան»

«Օսասունայի» գլխավոր մարզիչ Պետեր Վասիլեվիչը Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ հանդիպումից ասել է, թե ինչպես է պատրաստվում կանգնեցնել կատալոնական թիմի հարձակվող Լիոնել Մեսիին: «Ես արդեն ասել եմ, որ Մեսիի համար ծրագիր պետք է մշակել, և ֆուտբոլիստներիս ինձ ասացին, որ մեզ անհրաժեշտ կլինեն ձեռնաշղթաներ և հրացան: Մեսին անջատվում է, այնուհետև նորից միանում է խաղին և 10 րոպեում անում այն, ինչ անում է: Մենք պետք է պայքարենք «Բարսելոնայի» դեմ առանց վախենալու: Մենք հասկանում ենք, թե ինչ դիմակայություն է մեզ սպասում: Գիտենք, որ կատալոնացիները շատ լավ են խաղում, նրանք դրական դինամիկա ունեն: «Բարսելոնան» վերադարձել է չեմպիոնական մրցավազք, և չի կարող թույլ տալ, որ երկրպագուները նորից հիասթափություն ապրեն»,-հայտարարել է Վասիլեվիչը:
26.04.2017

Շվայնշտայգերը Իբրահիմովիչին հրավիրում է ՄԼՍ

«Չիկագո Ֆայերի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը գտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը  կարող է կարիերան շարունակել ՄԼՍ-ում: Շվեդ ֆուտբոլիստը խաչաձև կապաննների վնասվածք էր ստացել «Անդերլեխտի» դեմ խաղում և, ամենայն հավանականությամբ, այլևս չի կարողանա խաղալ «կարմիր սատանաների» կազմում: «Զլատանի նման ֆուտբոլիստները ՄԼՍ-ին շատ օգտակար կլինեն: Նա իսկական պրոֆեսիոնալ է, որը շատ է օգնում թիմին խաղադաշտում: Նա կարող է էքսցենտրիկ թվալ երբեմն, բայց նա դա միտումնավոր է անում: Իբրահիմովիչը լավագույն ֆուտբոլիստներից է, ում հետ ինձ վիճակվել է խաղալ: Զլատանը տպավորել է ինձ»,-ասել է գերմանացի ֆուտբոլիստը:
26.04.2017

Լա Լիգայի նախագահ. «Մեսիի հաղթական գոլը ինձ տխրեցրեց»

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը ամփոփել է Էլ Կլասիկոն և խոստովանել է, որ հանդիպման վերջին րոպեներին Լիոնել Մեսիի գոլը չի ուրախացրել իրեն: «Որպես մադրիդիստ միանշանակ ուրախ չեմ: Կարծում եմ, որ Մեսին ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է, բայց նա ավելի լավ հանդիպումներ է ունեցել: Ռամոսի և Պիկեի տարաձայնությունը՞, ֆուտբոլում նման բաներ լինում են: Սակայն երբ նրանք հանդիպում են հավաքականում, այդ կռիվների մասին մոռանում են: Իսկ ինչ վերաբերում է տեսամրցավարության կիրառմանը Լա Լիգայում, ապա այդ առիթով դեռևս որոշում չենք կայացրել: Պետք է ներմուծենք այդ տեխնոլոգիան որքան հանարավոր է շուտ: Ամբողջ աշխարհն է փորձարկում այդ համակարգը, բոլորը՝ բացի մեզանից»,-Տեբասի խոսքերն է մեջբերում Marca-ն:
26.04.2017

«Ռեալը» անդամակցությունից զրկել է 357 երկրպագուի

Մադրիդի «Ռեալը» հայտարարել է, որ ներքին հետաքննության արդյունքում ակումբի անդամակցությունից զրկվել է 357 երկրպագու: Բանն այն է, որ թիմի հանդիպումներին բաժանորդագրված երկրպագուները վերավաճառել են իրենց տոմսերը «Բարսելոնայի» երկրպագուներին (2:3): Նման միջադեպերերի գլխավոր մեղավորը այն ընկերություններն են, որոնք համեմատաբար բարձր գներով բաժնորդագրություն են գնել «Ռեալի» անդամներից: «Արքայական» ակումբից արդեն տեղեկացրել են, որ պայքարելու են տոմսերի անօրինական վերավաճառման դեմ: Հետաքրքիրն այն է, որ նման բան տեղի է ունեցել Իսպանիայի առաջնության «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղում (1-1):
26.04.2017

Ինչ մարզաշապիկներով են պատրաստվում հանդես գալ եվրոպական գրանդ ակումբները հաջորդ մրցաշրջանում (ՖՈՏՈ)

Ձեզ ենք ներկայացնում եվրոպական գրանդ ակումբների հաջորդ մրցաշրջանի համար նախատեսված մարզաշապիկները: «Մանչեսթեր Յունայթեդ»
26.04.2017

«Ռեալի» 3 ֆուտբոլիստ բաց կթողնի թիմի առաջիկա հանդիպումը

Զինեդին Զիդանը հրապարակել է «Ռեալի» հայտացուցակը «Դեպորտիվոյի» դեմ խաղում: Մադրիդյան ակումբի կազմից բացակայում են Տոնի Կրոսը և Կրիշտիանու Ռոնալդուն: «Արքայական» ակումբին չի օգնի Գարեթ Բեյլը վնասվածքի պատճառով: Ահա ինչպսիսի տեսք ունի «Ռեալի» հայտացուցակը. Դարպասապահներ. Կասիլիա, Նավաս, Յանես Պաշտպաններ. Վարան, Կարվախալ, Նաչո, Մարսելո, Դանիլո, Ալվարո, Տեխերո Կիսապաշտպաններ. Ռոդրիգես, Կազեմիրո, Կովաչիչ, Մոդրիչ, Ասենսիո, Իսկո Հարձակվողներ. Բենզեմա, Վասկես, Մորատա, Մարիանո Հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին՝ 23:45-ին:
26.04.2017

Լուիս Էնրիկե. «Չեմ կարծում, որ առաջնությունում «Ռեալը» ֆավորիտ է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի «Օսասունայի» դեմ խաղից առաջ խոսել է չեմպիոնության մասին: «Շատ կուզեի, որ «Բարսելոնայից» խաղացանկը լիներ, ինչպես «Ռեալինը», դա կնշանակեր, որ մենք դեռ հանդես ենք գալիս Չեմպիոնների լիգայում: Պարզ է, որ նրանց բարդ հանդիպումներ են մնացել: Մենք ինքներս ընթացիկ խաղաշրջանում լուրջ խնդիրներ ենք ունեցել ավելի թույլ ակումբների հետ: «Չեմ կարծում, որ առաջնությունում «Ռեալը» ֆավորիտ է: Նրանք մեկ խաղ պակաս են անցկացրել, և նրանց համար շատ բարդ է լինելու: Հնարավոր են նաև մեծ անակնկալներ»- ասել է Էնրիկեն: Հիշեցնենք, որ այսօր ուշ երեկոյան կկայանան Լա լիգայի 34-րդ տուրի հանդիպումները: «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Օսասունային», իսկ Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Դեպորտիվոյին»:
26.04.2017

ԻՖՖ-ն հրապարակել է որոշումը Սերխիո Ռամոսի որակազրկման վերաբերյալ

Երեքշաբթի օրը Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է որոշումը՝ կապված Սերխիո Ռամոսի հանդեպ կիրառվելիք պատժամիջոցների հետ: Ֆուտբոլիստը ստացել է 1 խաղի որակազրկում: Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հետ խաղում Ռամոսը հեռացվել էր խաղադաշտից կոպիտ խախտման համար: Սակայն էլ ավելի մեծ արձագանք էր գտել նրա հեգնական ժեստերը: Այնուամենայնիվ, «Ռեալի» ֆուտբոլիստը բաց կթողնի մեկ խաղ, քանի որ մրցավարը արձանագրության մեջ չէր ներառել որևէ գրառում նրա պահվածքի վերաբերյալ: Չորեքշաբթի օրը «Ռեալը» արտագնա հանդիպում կանցկացնի «Դեպորտիվոյի» հետ: Ռամոսը կկարողանա օգնել թիմին արդեն հաջորդ խաղում:
26.04.2017

Զինեդին Զիդան. « «Բարսելոնան» կհաղթի Լա լիգան, իսկ «Ռեալը» ոչինչ չարժե»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հեգնանքով նշել է, որ բոլորն էլ իրավունք ունեն արտահայտել իրենց մտքերը կապված, թե ով կհաղթի ընթացիկ Լա լիգայի մրցաշրջանում: Օրեր առաջ, Պրիմերայի 33-րդ տուրում «Արքայական ակումբը» 2-3 հաշվով զիջեց կատալոնացիներին: «Բոլորն էլ իրավունք ունեն արտահայտել իրենց մտքերը և կարծիքները: Այժմ մենք մտածում ենք «Դեպորտիվոյի» հետ խաղի մասին: «Բարսելոնան» կհաղթի Լա լիգան, իսկ «Ռեալը» ոչինչ չարժե: Սակայն, ես գիտեմ, որ դա այդպես չէ: Ես ուղղակի խնդրում եմ իմ ֆուտբոլիստներին, որպեսզի ոչինչ չփոխեն և շարունակեն անել այնպես, ինչպես արել են մինչ օրս: Շարունակելու ենք առաջ շարժվել»,- ասել է Զիդանը: Նշենք, որ ներկա պահին «Ռեալն» ու «Բարսան» վաստակել են 75 միավոր և կիսում են առաջին հորիզոնականը, սակայն մադրիդյան գրանդը մեկ խաղ պակաս է անցկացրել:  
26.04.2017

«Ատլետիկոն» պարտվում է «Վիլյառեալին» և վտանգում 3-րդ տեղը (տեսանյութ)

Իսպանիայի Լա Լիգա, 34-րդ տուր Ապրիլի 25, 23։30 «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտ, Մադրիդ «Ատլետիկո Մադրիդ» 0-1 «Վիլյառեալ» Գոլը՝ 0-1՝ Սորիանո 82՛
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: