Իսպանիա | Էջ - 4

19.02.2017

Յուրգեն Կլոպը «Բարսելոնան» գլխավորելու առաջնային թեկնածուների թվում է

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Բարսելոնայի» ղեկը ստանձնելու գլխավոր հավակնորդների թվում է, հաղորդում է Mirror-ը: Բացի գերմանացի մասնագետից, Լուիս Էնրիկեին փոխարինելու առաջնային թեկնածուների շարքին է դասվում նաև «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը: Կատալոնական ակումբի ղեկավարության ներկայացուցիչներից ոմանք նախապատվությունը տալիս են Կլոպին, իսկ որոշ անձինք՝ հոլանդացի մասնագետին, ով որպես ֆուտբոլիստ մեծ հաջողությամբ հանդես է եկել «կապտանռնագույնների» կազմում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները դժգոհ են Լուիս Էնրիկեի որոշ որոշումներից և վստահ են, որ ամռանը նա հեռանալու է պաշտոնից: Կատալոնացիները Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս 0-4 հաշվով պարտվել են «ՊՍԺ»-ին: Էնրիկեի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2017 թվականի ամռանը: http://www.vivaronews.am/mesii-hayreh-barselonayi-ghekavaruthyunic-pahanjel-e-pashtonank-anel-luis-enrikein
19.02.2017

Ալֆոնսո Պերես. «Պիկեն խաղում է Իսպանիայի հավաքականում, բայց աջակից է Կատալոնիայի անկախությանը»

Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ալֆոնսո Պերեսը խոսել է Իսպանիայի հավաքականում հանդես եկող կատալոնացիների մասին: «Եթե Գվարդիոլան այդքան կատալոնացի էր, ապա նրա համար ամենաազնիվ լուծումն Իսպանիայի հավաքականից հեռանալը կլիներ: Պիկեն հիմա նույն դիրքորոշումն ունի: Հիմա նա խաղում է Իսպանիայի հավաքականում, բայց երբ գա ժամանակը, Կատալոնիայի անկախությանն աջակցելու կոչեր կանի: Ես դեմ չեմ կատալոնացիներին. որդիս Բարսելոնայում է ծնվել, ու եթե ես այդքան արմատական լինեի, այնպես կանեի, որ Մադրիդում կամ Սևիլիայում լույս աշխարհ գար: Նորից եմ կրկնում՝ ես դեմ չեմ կատալոնացիներին, այլ դեմ եմ նրանց, ովքեր կոչեր են անում Կատալոնիայի անկախացման մասին»,- ասել է Պերեսը:
19.02.2017

Ինչպիսի կազմ կունենար «Ռեալ Սոսյեդադը», եթե պահպաներ իր առաջատարներին (ֆոտոշարք)

Squawka-ն ներկայացրել է, թե ինչպիսի կազմ կունենար «Ռեալ Սոսյեդադը», եթե պահպաներ իր առաջատարներին: Դարպասապահ՝ Կլաուդիո Բրավո Ակումբում անցկացրած տարիները՝ 2006-2014 Ելույթների քանակը՝ 237 Ներկայիս թիմը՝ «Մանչեսթեր Սիթի»
19.02.2017

Բեյլը վերադարձել է (ծաղրանկար)

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլն «Էսպանյոլի» դեմ հանդիպմանը խաղադաշտ դուրս եկավ ու դարձավ գոլի հեղինակ: Օմար Մոմանին անդրադարձել է ուելսցու վերադարձին: Հիշեցնենք, որ Բեյլը 3 ամիս խաղադաշտ դուրս չէր եկել վնասվածքի պատճառով:
19.02.2017

Ռոնալդինյոն «Բարսելոնայի» մարզաշապիկ է նվիրել Ստիվեն Կարիին (տեսանյութ, ֆոտո)

Բրազիլիայի հավաքականի ու «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն Նոր Օռլեանում հանդիպել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» բասկետբոլիստ Ստիվեն Կարիի հետ ու որպես կատալոնական ակումբի դեսպան մարզաշապիկ հանձնել նրան: Նշենք, որ փետրվարի 20-ին տեղի է ունենալու NBA-ի բոլոր աստղերի խաղը, որը մեկնարկելու է Երևանի ժամանակով 05:00-ին: @stephencurry30 @fcbarcelona ⚽️ @nba @nbaallstar #NBAAllStar #NBACelebGame Публикация от Ronaldo de Assis Moreira (@ronaldinho) Фев 18 2017 в 12:09 PST Երբ ֆուտբոլն ու բասկետբոլը մեկտեղվում են
19.02.2017

Մասկերանոն մոտ է ապաքինվելուն

«Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոն մոտ է խաղադաշտ վերադառնալուն: Marca-ն հաղորդում է, որ արգենտինացին միացել է ընդհանուր խմբի մարզումներին, սակայն աշխատում է սահմանափակումներով: Ավելացնենք, որ «Լեգանեսի» դեմ այսօր կայանալիք հանդիպմանը Մասկերանոն չի կարողանա մասնակցել:
19.02.2017

Զիդան. «Մինչ փոխարինումը Բեյլին ասել էի՝ դո՛ւրս արի խաղադաշտ և հաճույք ստացիր»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի Լա Լիգայի շրջանակներում «Էսպանյոլի» նկատմամբ տոնած հաղթանակը (2-0): Հիշեցնենք, որը հաշիվը բացել էր Ալվարո Մորատան, իսկ հաղթական արդյունքն ամրագրել էր երեք ամսվա դադարից հետո խաղադաշտ վերադարձած Գարեթ Բեյլը, ով դուրս էր եկել փոխարինման: «Մենք շատ լավ աշխատեցինք: 1-0 հաշվի ժամանակ, չգիտես ինչու, հանգստացանք, իսկ վերջնամասում արժանի էինք նաև երրորդ գոլին, քանի որ Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ խախտման համար պետք է 11-մետրանոց նշանակվեր: Գոլ ենք խփել վերջին 42 խաղերում անընդմե՞ջ. թիմն աշխատում է, մթնոլորտը հիանալի է, իսկ խաղացողներն իրենց շատ լավ են զգում: Մենք դեռ ոչինչ չենք հաղթել այս մրցաշրջանում: Ուրախ եմ Բեյլի վերադարձի կապակցությամբ, որն իդեալական ստացվեց, նա գոլ հեղինակեց: Գարեթն, իրոք, շատ էր ցանկանում կրկին օգնել մեզ: Ես մինչ փոխարինումը նրան ասել էի՝ դո՛ւրս արի խաղադաշտ և հաճույք ստացիր»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:
19.02.2017

Մեսիի հայրը «Բարսելոնայի» ղեկավարությունից պահանջել է պաշտոնանկ անել Լուիս Էնրիկեին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հայրը՝ Խորխե Մեսին, ով այս օրերին գտնվում է Կատալոնիայի մայրաքաղաքում, դժգոհ է թիմի ղեկին Լուիս Էնրիկեի աշխատանքից և ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել ներկայումս «Սևիլյայում» աշխատող Խորխե Սամպաոլիին, հաղորդում է El Confidencial-ը: Այս գործոնը կարող է վճռորոշ դեր կատարել «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի՝ «Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր ստորագրելու-չստորագրելու հետ կապված: Լուիս Էնրիկեի հասցեին քննադատությունը նոր ուժգնություն ստացավ այն բանից հետո, երբ կատալոնացիները Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Փարիզում 0-4 հաշվով պարտվեցին «ՊՍԺ»-ին: Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետի գործող պայմանագրի ժամկետը լրանում է առաջիկա ամռանը: Ինչ վերաբերում է Սամպաոլիին, ապա նա «Սևիլյայի» հետ համաձայնագրով կապված է մինչև 2018 թվականի ամառը: Ընդգծենք, որ 2013 թվականին «Բարսելոնան» Մեսի-ավագի խորհրդով ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում էր նշանակել Խերարդո «Տատա» Մարտինոյին, բայց նա պաշտոնանկ արվեց առաջին իսկ մրցաշրջանից հետո, քանի որ թիմը Չեմպիոնների լիգայում պայքարը լքեց արդեն քառորդ եզրափակչում՝ զիջելով Մադրիդի «Ատլետիկոյին», Իսպանիայի առաջնությունում բավարարվեց երկրորդ տեղով, իսկ Արքայական գավաթի խաղարկության եզրափակչում պարտվեց Մադրիդի «Ռեալին»:
19.02.2017

Բեյլը ոտքի կանգնեցրեց «Բեռնաբեուն», «Բավարիան»՝ փախցրեց ոչ-ոքի. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

VivaroNews.am-ն առանձնացրել է փետրվարի 18-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է քրոնիկոնի տեսքով: Յուրգեն Կլոպ. «Չեմ կարոտում Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունը: Իհարկե, շատ կցանկանայի «Լիվերպուլը» վերադարձնել այդ մրցաշար, ուստի պետք է լավ աշխատենք: «Լիվերպուլի» պես ակումբի համար շատ կարևոր է մասնակցել նման հեղինակավոր մրցաշարի»: Իսպանիայի Լա Լիգայի 23-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Էսպանյոլի» դարպասը: Հաշիվը բացել է Ալվարո Մորատան, իսկ տանտերերի առավելությունն ամրապնդել է երեք ամսվա դադարից հետո խաղադաշտ վերադարձած Գարեթ Բեյլը: «Սևիլյան» սեփական հարկի տակ 2-0 հաշվով պարտության է մատնել «Էյբարին»: Աչքի են ընկել Պաբլո Սարաբիան և Վիտոլոն: Իսկ Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել է Խիխոնի «Սպորտինգին»: Հեթ-տրիկ է հեղինակել Կևին Գամեյրոն: Գերմանիայի Բունդեսլիգայի 21-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս մեկական գնդակ է փոխանակել «Հերտայի» հետ: Վեդադ Իբիշևիչի գոլին հյուրերը մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին պատասխանել են Ռոբերտ Լևանդովսկիի գնդակով: Դորտմունդի «Բորուսիան» 3-0 հաշվով առավելության է հասել «Վոլֆսբուրգի» նկատմամբ: Թոմաս Տուխելի թիմին հաղթանակ են պարգևել Ջեֆրի Բրումայի ինքնագոլը, ինչպես նաև Լուկաշ Պիշչեկի և Օսման Դեմբելեի գոլերը: Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ «Հադերսֆիլդ» - «Մանչեսթեր Սիթի» մրցավեճում դարպասի գրավում չի արձանագրվել, ուստի կողմերը կանցկացնեն վերախաղարկում: Իսկ «Չելսին» մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է «Վուլվեհեմփթոնին»՝ շնորհիվ Պեդրոյի և Դիեգո Կոստայի գոլերի: Գարեթ Բեյլ. «Ինձ դեռ մի քանի շաբաթ է պետք, որպեսզի լավ մարզավիճակ հավաքեմ: Երեք ամսվա բացակայությունից հետո խաղադաշտում ինձ լավ էի զգում: Դժվար է թիմի խաղին հետևել պահեստայինների նստարանից: Ուրախ եմ, որ կրկին կարող եմ օգնել խաղընկերներիս»: Չավի Էրնանդես. ««Բարսելոնան» հաղթելու ոչ մի շանս չուներ «ՊՍԺ»-ի դեմ խաղում: Ֆրանսիական թիմը շատ ավելի ագրեսիվ էր գործում, խաղում էր ավելի բարձր արագությամբ: Դժվար է լինելու, բայց ես հավատում եմ, որ «Բարսելոնան» կարող է անցնել հաջորդ փուլ: Պետք է սառնասիրտ լինել, քանի դեռ շանսեր կան»:
18.02.2017

«Ռեալը» նոր ակումբային ռեկորդ սահմանեց

Իսպանիայի Լա Լիգայի 23-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 2-0 հաշվով պարտության մատնեց «Էսպանյոլին»։ Մադրիդցիները նոր ակումբային ռեկորդ սահմանեցին՝ գրավելով մրցակիցների դարպասը 42-րդ խաղում շարունակ։ Վերջին անգամ «Ռեալը» դաշտից առանց գոլի է հեռացել 2016թ. ապրիլի 26-ին՝ Չեմպիոնների լիգայի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում, որն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով։ Հաջորդող 42 խաղերում Զիդանի սաները 113 գնդակ են հեղինակել։ Իսպանիայի բացարձակ ռեկորդը պատկանում է «Բարսելոնային», որը 1942/43 և 1943/44 մրցաշրջաններում գոլի հեղինակ է դարձել 44 խաղ շարունակ։
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: