Իսպանիա | Էջ - 3

23.01.2017

«Բարսելոնան» ոչ մի հնարավորություն չթողեց «Էյբարին» (տեսանյութ)

Լա Լիգա, 19-րդ տուր «Էյբար» 0-4 «Բարսելոնա» Գոլերը՝ Դենիս Սուարես 31՛, 0-2 Մեսի 50՛, 0-3 Լուիս Սուարես 68՛, 0-4 Նեյմար 90+1՛ «Էստադիո Մունիսիպալ դե Իպուրուա», Էյբար  «Բարսելոնան» այս հաղթանակից հետո վաստակեց 41 միավոր և եզրափակում է լավագույն եռյակը, իսկ «Էյբարը» 26 միավորով 9-10-րդ հորիզոնականներն է կիսում «Էսպանյոլի» հետ:
22.01.2017

Հայտնի են Մարսելոյի և Մոդրիչի ապաքինման ժամկետները

Հայտնի են դարձել Մադրիդի «Ռեալի» 2 ֆուտբոլիստների՝ պաշտպան Մարսելոյի և կիսապաշտպան Լուկա Մոդրիչի ապաքինման ժամկետները, հաղորդում է Marca-ն: 2 ֆուտբոլիստներն էլ վնասվածք են ստացել Լա Լիգայի 19-րդ տուրի շրջանակներում «Մալագայի» դեմ կայացած հանդիպման ժամանակ (2:1) և բաց կթողնեն 3-4 շաբաթ: Առայժմ անորոշ է «Արքայական» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ իրավիճակը: Պորտուգալացին ձեռքի վնասվածքի ունի և մոտ ժամանակներս բուժհետազոտություն կանցնի, որը կորոշի վնասվածքի լրջության աստիճանը: http://www.vivaronews.am/serxio-ramos-yerkrpagunereh-chpetkh-e-harvatcen-mez-erb-ehnkatc-enkh
22.01.2017

«Էյբար» – «Բարսելոնա». Թիմերի մեկնարկային կազմերը

Լա Լիգայի 19-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելու է «Էյբարին»: Կատալոնական թիմը ներկա պահին իր ակտիվում գրանցել է 38 միավոր և եզրափակում է լավագույն եռյակը, իսկ «Էյբարը» 26 միավորով ընթանում է 9-րդ հորիզոնականում: Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը. «Էյբար». Յոել, Կապա, Դոս Սանտոս, Լեխենե, Լունա, Գարսիա, Էսկալանտե, Պեդրո Լեոն, Ադրիան, Ինուի, Էնրիկ: «Բարսելոնա». Տեր Շտեգեն, Ռոբերտո, Ումտիտի, Մատյո, Ալբա, Բուսկետս, Ռակիտիչ, Թուրան, Նեյմար, Սուարես, Մեսի: Հանդիպումը կմեկնարկի 23:45-ին:
22.01.2017

Ժամանակակից ֆուտբոլի ամենաարդյունավետ 10 ֆուտբոլիստները

Ժամանակակից ֆուտբոլում մեծ թիվ են կազմում բարձրակարգ հարձակվողները, ովքեր ունակ են գրեթե յուրաքանչյուր մրցավեճում դառնալ նույնիսկ մեկից ավել գոլի հեղինակ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գործող 10 ֆուտբոլիստների, ովքեր իրենց գոլերով ամենից շատն են ուրախացրել երկրպագուներին ակումբային և միջազգային մակարդակի հանդիպումներում: Ցավալի է, բայց ներկայացած խաղացողներից միայն 2-ն են, որ դեռ չեն բոլորել 30-ամյակը: 10. Ֆրանչեսկո Տոտի (40 տարեկան) - 827 հանդիպում, 315 գոլ 9. Ուեյն Ռունի (31 տարեկան) - 742 հանդիպում, 320 գոլ 8. Դիդիե Դրոգբա (38 տարեկան) - 763 հանդիպում, 352 գոլ
22.01.2017

Գրիզմանի հեռահար գեղեցիկ գոլն «Ատլետիկոյին» փրկեց պարտությունից «Ատլետիկի» դեմ խաղում (տեսանյութ)

Լա Լիգա, 19-րդ տուր «Ատլետիկ Բիլբաո» 2-2 «Ատլետիկո Մադրիդ» Գոլերը՝ 0-1 Կոկե 3՛, 1-1 Լեկուե 42՛, 2-1 Դե Մարկոս 56՛, 2-2, Գրիզման 80՛ «Սան Մամես» մարզադաշտ, Բիլբաո  «Ատլետիկն» այս ոչ-ոքիից հետո 29 միավորով 7-րդ հորիզոնականում է, իսկ «Ատլետիկոն» 35 միավորով եզրափակում է լավագույն քառյակը:
22.01.2017

Սերխիո Ռամոս. «Երկրպագուները չպետք է հարվածեն մեզ, երբ ընկած ենք»

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը, ում դուբլն «Արքայական» ակումբին հաղթական պարգևեց «Մալագայի» հետ երեկ կայացած մրցավեճում (2-1), խոսել է թիմի երկրպագուների գործողությունների մասին: «Ռեալի» համակիրները վերջին հանդիպումներում հաճախակի են սուլում ֆուտբոլիստներին, որոնք «Մալագայի» հետ մրցավեճին նախորդած 2 խաղերում պարտություններ էին կրել: «Ես միշտ ասել եմ՝ մենք երբեք չենք կարող փոխել «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի երկրպագուների դիրքորոշումը: Ես երկար տարիներ է, ինչ այստեղ եմ, և ինչպես Մարսելոն ասաց գավաթային հանդիպումից հետո, «Ռեալում» հանդես եկած բոլոր հրաշալի ֆուտբոլիստներն էլ ժամանակ առ ժամանակ արժանացել են սուլոցների: Դա արթնանալու ազդանշան է, ինչը թիմին ստիպում է պատասխանել: Բայց դժվարին պահերին մեզ անհրաժեշտ է, որ երկրպագուները լինեն մեր թիկունքին, այլ ոչ թե հարվածեն, երբ ընկած ենք: Մենք հարգում ենք ակումբի բոլոր երկրպագուներին: Պետք է այս իրավիճակը հաղթահարենք միասին»,- ասել է Ռամոսը: http://www.vivaronews.am/serxio-ramos-aspasi-vra-thkhelu-shurj-aghmukeh-galis-e-barselonayic
22.01.2017

«Սևիլիան» ակումբային ռեկորդ սահմանեց

Իսպանիայի Պրիմերայի 19-րդ տուրում «Սևիլիան» հյուրընկալվելիս 4-3 հաշվով կամային հաղթանակ տարավ «Օսասունայի» նկատմամբ: Խորխե Սամպաոլիի թիմը մրցաշրջանի առաջին հատվածն ավարտեց 2-րդ հորիզոնականում՝ այս ընթացքում ակումբի համար վաստակելով ռեկորդային՝ 42 միավոր: «Սևիլիան» 3-րդ հորիզոնականով ընթացող «Բարսելոնային» գերազանցում է 4 միավոր և 1 միավոր է զիջում առաջատար «Ռեալին»: Երկու մրցակիցներն էլ մեկ խաղ պակաս են անցկացրել:
22.01.2017

Նեյմարն այսպես է դիմադրում ձմռան ցրտին (տեսանյութ)

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը թիմի մարզման ժամանակ այսպիսի պարով է տաքացրել մկաններն ու դիմադրել եղանակային պայմաններին:
22.01.2017

«Մալագայի» ֆուտբոլիստ. «Ռեալի»՝ խաղից դուրս վիճակից խփած գոլը մեզ սպանեց» (ֆոտո)

«Մալագայի» կիսապաշտպան Խուանպին խոսել է «Ռեալի» դեմ խաղի մասին, որն ավարտվեց իր թիմի պարտությամբ՝ 1-2 հաշվով: «Մենք վատ չէինք սկսել խաղը. պայքարում էինք, հարվածեցինք դարպասաձողին: Այնուհետև՝ ստանդարտի իրացումից հետո, Ռամոսը գոլ խփեց, իսկ նրա երկրորդ գոլը խաղից դուրս վիճակից էր, իսկ դա մեզ սպանեց: Ստանդարտների վրա պետք է աշխատենք, քանի որ երկու գոլն էր դրանից ծնվեց»,- ասել է ֆուտբոլիստը:
22.01.2017

Զիդան. «Երբ թիմն իր լավագույն ժամանակները չի ապրում, մեզ պետք է լրացուցիչ աջակցություն»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծիք է հայտնել, որ թիմի երկրպագուներն իրավունք ունեն թիմից ավելի լավ ելույթներ պահանջել: «Ես հասկանում եմ երկրպագուների դժգոհությունը, քանի որ նրանք միշտ ավելին են պահանջում իրենց թիմից: Երբ մեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում, մեզ նրանց աջակցությունն է անհրաժեշտ: Չեմ պատրաստվում քննադատել երկրպագուներին, քանի որ նրանք գումար են վճարում, որպեսզի դիտեն սիրելի թիմի խաղը և միշտ ցանկանում են ավելին տեսնել: Բայց երբ թիմն իր լավագույն ժամանակները չի ապրում, կան շատ վնասվածքներ, խաղացողներին և մարզիչներին պետք է երկրպագուների լրացուցիչ աջակցությունը»,- ասել է Զիդանը: http://www.vivaronews.am/video/ramosi-dubleh-realin-veradardznum-e-haghthakan-ughi-tesanyuth
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: