Իսպանիա | Էջ - 244

18.07.2016

Կրիշտիանո Ռոնալդուն չի կարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության 1-ին և 2-րդ տուրի հանդիպումներին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն բաց կթողնի Իսպանիայի առաջնության 1-ին և 2-րդ տուրի հանդիպումները: Այս մասին գրում է իսպանական Marca-ն: Մադրիդցիները Լա լիգայում իրենց առաջին հանդիպումը կանցկացնեն օգոստոսի 21-ին «Ռեալ Սոսյեդադի» դեմ, իսկ 2-րդ տուրի հանդիպումը կկայանա օգոստոսի 28-ին: Ավելացնենք, որ Ռոնալդուն չի կարողանա օգնել նաև իր ազգային հավաքականին, ով սեպտեմբերի 6-ին ԱԱ 2018-ի որակավորման փուլում հանդիպելու է Շվեյցարիայի ընտրանուն: Հիշեցնենք, որ Ռոնալդուն վնասվածք էր ստացել Եվրո 2016-ի եզրափակչի ժամանակ: Նրա ապաքինման համար կպահանջվի մոտ 2 ամիս:
17.07.2016

Շիմե Վրսալկո. «Տեղափոխվել եմ «Ատլետիկո», որովհետև ուզում եմ խաղալ ՉԼ-ում»

Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Շիմե Վրսալկոն խոսել է այն մասին, թե ինչու է «Սասուոլոյից» հեռացել ու համալրել մադրիդյան ակումբի կազմը: «Ես շատ ուրախ եմ, քանի որ տեղափոխվել եմ մեծ ակումբ, որն ինձ համար ընտանիքի պես է: Ընդունեցի «Ատլետիկոյի» առաջարկը, քանի որ ցանկանում եմ հանդես գալ Չեմպիոնների լիգայում: Ես կենտրոնացած եմ ու պատրաստ եմ անել ամեն ինչ իմ ուժերի սահմաններում»,- Football Italia-ն փոխանցում է Վրսալկոյի խոսքը:
17.07.2016

Ռոնալդինյոյի պենտա-տրիկը ֆուտզալի լիգայում

Բրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Ռոնալդինյոն սկսել է ելույթները ֆուտզալի Հնդկաստանի Պրեմիեր լիգայում: Ֆուտբոլիստը, հանդես գալով «Գոա» թիմի կազմում, 5 գնդակ է ուղարկել «Բանգալորի» դարպասը: Նշենք, որ «Բանգալորի» կազմում է հանդես եկել Փոլ Սքոուլզը:
17.07.2016

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը՝ ըստ Ռոնալդինյոյի

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն կարծում է, որ նախկին թիմակից Լիոնել Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: «Իմ կարծիքը Մեսիի մասին Արգենտինայի հավաքականից հեռանալուց հետո չի փոխվել: Նա դեռևս աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Ես հարգում եմ նրան»,- AS-ը փոխանցում է Ռոնալդինյոյի խոսքը:
17.07.2016

«Ռեալը» շրջանցել է «Բարսելոնային» «նոր Նեյմարի» համար պայքարում

Բրազիլական լրատվամիջոցները պնդում են, որ «Պալմեյրասի» 19-ամյա հարձակվող Գաբրիել Ժեզուսը մոտ է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիր ստորագրելուն՝ չնայած նրան, որ կատալոնական «Բարսելոնան» ևս հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով: Բրազիլական ակումբի նախագահ Ալեքսանդր Մատոսը Մադրիդում է եղել, որտեղ համաձայնեցրել է պայմանագրի կետերն «արքայական» ակումբի հետ: Ակնկալվում է, որ պայմանագրի ստորագրումից հետո ֆուտբոլիստը ևս մեկ տարի կանցկացնի Բրազիլիայում: Երիտասարդ հարձակվողը, որին «նոր Նեյմար» են կոչում, «Պալմեյրասի» կազմում մասնակցել է 32 խաղի՝ դառնալով 14 գոլի հեղինակ: Բրազիլիայի երիտասարդական հավաքականում նա 10 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ: Հաղորդվում է, որ «Ռեալը» 25 միլիոն եվրո է հատկացնելու ֆուտբոլիստի տրանսֆերի գնմանը:
17.07.2016

Երեք Զիդան՝ «Ռեալի» հյուսիսամերիկյան մարզահավաքին

Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է հյուսիսամերիկյան մարզահավաքին հայտավորված ֆուտբոլիստների անվանացուցակը: Իսպանական ակումբն այսօր մեկնելու է Կանադա և մոտակա օրերին սկսելու է մարզումային հավաքը Մոնրեալում: Թիմի հայտացուցակում, բացի Մատեո Կովաչիչից, չի ըդգրկվել Եվրո 2016-ին մասնակցած ոչ մի ֆուտբոլիստ: Դարպասապահներ՝ Կեյլոր Նավաս, Կիկո Կասիլյա, Ռուբեն Յանյես, Ալեքս Կրանինկս, Լյուկա Զիդան Պաշտպաններ՝ Դանիլո, Ռաֆայել Վարան, Մարսելո, Կարվախալ, Նաչո, Ֆիլիպ Լինհարտ, Ալվարո Տեխերո, Աշրավ Հակամի Կիսապաշտպաններ՝ Կազեմիրո, Իսկո, Կովաչիչ, Մարկոս Լյորենտե, Մարկո Ասենսիո, Մարտին Էդեգոր, Էնցո Զիդան, Ալեյշ Ֆեբաս Հարձակվողներ՝ Բենզեմա, Խեսե, Մայորալ, Մարիանո Դիաս
17.07.2016

Էմա Ռիս-Ջոնսը Բեյլին «այո» է ասել

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլն իր ընկերուհի Էմա Ռիս-Ջոնսին ամուսնության առաջարկ է արել: «Նա ասել է՝ «այո»: Այս հանգստյան օրերի իմ ծննդյան տարեդարձը ես երբեք չեմ մոռանա»,- գրել է ուելսցին թվիթերյան իր էջում: Նշենք, որ զույգը դպրոցական տարիներից միասին է: Էմա Ռիս-Ջոնսն ու Բեյլը երկու դուստր ունեն:
17.07.2016

Իսպանական գրանդը ֆավորիտ է Մահրեզի տրանսֆերային պայքարում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2015/16 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Ռիյադ Մահրեզը կարող է մարզական կարիերան շարունակել «Բարսելոնայում»: El Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը ֆավորիտ է «Լեսթերի» կիսապաշտպանի տրանսֆերային պայքարում: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Մահրեզը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «աղվեսների» հետ և ավելի տիտղոսակիր թիմ է ցանկանում տեղափոխվել: Նշվում է, որ «Բարսելոնան» բանակցում է ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ:
17.07.2016

Որքա՞ն գումարով է «Ռեալը» պատրաստ հրաժարվել Խամես Ռոդրիգեսի ծառայություններից

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է հրաժարվել Խամես Ռոդրիգեսի ծառայություններից, եթե կիսապաշտպանի տրանսֆերի համար առաջարկվի ոչ պակաս, քան 80 միլիոն եվրո՝ հայտնում է Marca-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ Խամեսի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Վեսթ Հեմն» ու ՊՍԺ-ն, սակայն թիմերը պատրաստ են 25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի համար հատկացնել առավելագույնը 60 միլիոն եվրո: Նշենք, որ «արքայական» ակումբը Խամեսի տրանսֆերի համար վճարել էր 75 միլիոն եվրո:
17.07.2016

«Բարսելոնայի» պաշտպանը կարող է դառնալ Արաս Օզբիլիսի խաղընկերը

Թուրքական «Բեշիքտաշը» ցանկանում է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերեմի Մատյոյի տրանսֆերային իրավունքները: NTV Spor-ի տեղեկություններով՝ թուրքական ակումբը պաշտոնական առաջարկ է կատարել «Բարսելոնային» ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու հարցով: Հնարավոր գործարքի մանրամասների մասին չի հաղորդվում: Հիշեցնենք, որ թուրքական «Բեշիքտաշի» կազմում է հանդես գալու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: