Իսպանիա | Էջ - 2

22.02.2017

«Ռեալը» պարտվեց «Մեստալյայում» (տեսանյութ)

Լա լիգա, 16-րդ տուր «Վալենսիա» 2–1 «Ռեալ Մադրիդ» Գոլերը՝ 1-0՝ Ձաձա 4՛, 2-0՝ Օրելյանա 9՛, 2-1՝ Ռոնալդու 44՛  «Մեստալյա» մարզադաշտ, Վալենսիա
22.02.2017

«Սևիլիա» – «Լեսթեր». Ուղիղ եթեր, մեկնարկային կազմեր (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, 1-ին հանդիպում «Սևիլիա» – «Լեսթեր» Մեկնարկը՝ 23:45 Ուղիղ հեռարձակումը՝ խաղից 1-2 րոպե առաջ «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտ, Սևիլիա «Սևիլիայի» մեկնարկային կազմը՝ Ռիկո, Էսկուդերո, Լենգլե, Ռամի, Սարաբիա, Նասրի, Նզոնզի, Վիտոլո, Մարիանո, Կորեա, Յովետիչ «Լեսթերի» մեկնարկային կազմը՝ Շմեյխել, Սիմպսոն, Մորգան, Հուտ, Ֆուկս, Դրինքուոթեր, Նդիդի, Օլբրայտոն, Մահրեզ, Մուսա, Վարդի
22.02.2017

Առաջին կեսից հետո «Ռեալը» պարտվում է «Վալենսիային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի՝ «Վալենսիա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպման առաջին խաղակեսից հետո «չղջիկները» հաղթում են 2-1 հաշվով: 4-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Ձաձան, իսկ 9-րդ րոպեին՝ Օրելյանան: Առաջին կեսի վերջնամասում՝ 44-րդ րոպեին, Ռոնալդուն կրճատել է հաշվի տարբերությունը: 1-0 2-0 2-1
22.02.2017

«Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ». Ուղիղ եթեր

Լա լիգա, 16-րդ տուր «Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ» Մեկնարկը՝ 21:45 Ուղիղ հեռարձակումը՝ խաղից 1-2 րոպե առաջ «Մեստալյա» մարզադաշտ, Վալենսիա http://www.vivaronews.am/valensia-real-madrid-meknarkayin-kazmer
22.02.2017

«Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր

Լա լիգա, 16-րդ տուր «Վալենսիա» - «Ռեալ Մադրիդ» Մեկնարկը՝ 21:45 «Մեստալյա» մարզադաշտ, Վալենսիա «Վալենսիայի» մեկնարկային կազմը՝ Ալվես, Գայա, Մանգալա, Գարայ, Կանսելու, Պերես, Պարեխո, Օրելյանա, Նանի, Մունիր, Ձաձա Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմը՝ Նավաս, Կարվախալ, Ռամոս, Վարան, Ռոնալդու, Կրոս, Բենզեմա, Խամես, Մարսելո, Կազեմիրո, Մոդրիչ
22.02.2017

Որքա՞ն գումար է ծախսել «Բարսելոնան» Չավիին փոխարինող գտնելու համար

«Բարսելոնան» արդեն 2 ու կես տարի թիմի նախկին լեգենդար կիսապաշտպան Չավիին փոխարինող գտնելու փորձեր է անում, բայց դեռևս անհաջող: Այդ ճանապարհին կատալոնական ակումբը 90 մլն եվրո է ծախսել՝ գնելով 5 ֆուտբոլիստի տրանսֆերը, որոնք այդպես էլ չեն արդարացրել ակումբի ղեկավարության սպասելիքները: «Բարսելոնան» ևս 30 մլն. է վճարել Սեսկ Ֆաբրեգասի տեղափոխության համար, այն հույսով, որ նա կդառնա Չավիի խաղի ժառանգը: Չավին հեռացավ «Կապտանռնագույների» կազմից 2014/15 մրցաշրջանին ավարտին, երբ թիմը նվաճեց թրեբլ: Կիսապաշտպանը 17 մրցաշրջան է անցկացրել իսպանական ակումբի կազմում՝ հաղթելով Չեմպիոնների լիգայի 4 ու Իսպանիայի առաջնության 8 տիտղոս: Չավիի հեռանալուց մեկ տարի առաջ «Բարսելոնան» ձեռք էր բերել Իվան Ռակիտիչին (18 մլն. եվրո + 3 մլն. բոնուսներ) և վարձավճարից վերադարձրել Ռաֆինյային: Տրանսֆերային արգելքից առաջ կատալոնական ակումբը գնեց Արդա Թուրանին (34 մլն. եվրո): Ավելի ուշ, իսպանական թիմը համալրեց Անդրե Գոմեշը (35 մլն. եվրո), իսկ 3,2 մլն. եվրո էլ ծախսվեց Դենիս Սուարեսին վերադարձնելու համար: 2011 թվականին «Բարսելոնան» «Արսենալին» վճարեց 29 մլն. եվրո Սեսկ Ֆաբրեգասի դիմաց, բայց վերջինս խաղաժամանակի պակասի պատճառով հեռացավ «Չելսի» 3 մրցաշրջան անց: Հնարավոր է, որ եթե կատալոնական թիմը չվաճառեր Տիագո Ալկանտարային «Բավարիային», նա կարողանար փոխարինել ակումբի բոլոր ժամանակների լավագույն կիսապաշտպաններից մեկին:
22.02.2017

«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը թիմի կիսապաշտպանի հետ

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ, տեղեկացնում են իսպանական ԶԼՄ-ները: Կողմերը բանակցություններ էին վարում անցած տարվա դեկտեմբերից և արդեն համաձայնեցրել են գործարքի բոլոր կետերը: Խորվաթ ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Կապտանռնագույների» հետ սպառվում է 2019 թվականի ամռանը, իսկ նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2021 թվականը: Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին Անգլիայի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբ և Թուրինի «Յուվենտուսը»: Սակայն Ռակիտիչը հայտարարել էր, որ ցանկանում է շարունակել ելույթները «Բարսելոնայի» կազմում:
22.02.2017

«Բարսելոնան» կրկին ցանկանում է ձեռք բերել «Արսենալի» պաշտպանին

Դանի Ալվեսի՝ «Յուվենտուս» տեղափոխվելուց հետո «Բարսելոնան» այդպես էլ չկարողացավ փոխարինող գտնել նրան: Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ կատալոնական ակումբը ցանկանում է հետ բերել իր նախկին սան Հեկտոր Բելյերինին, ով ներկայումս հանդես է գալիս «Արսենալում»: Բելյերինը 2011թ. «Բարսելոնայի» ակադեմիայից տեղափոխվել է «Արսենալ»՝ դառնալով Եվրոպայի լավագույն եզրային պաշտպաններից մեկը: Վերջերս ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել լոնդոնյան ակումբի հետ, ինչը նշանակում է, որ կատալոնացիները նրա համար թանկ են վճարելու:
22.02.2017

Գրիզմանը անտեսել է երկրպագուհուն, ով 200 կմ էր անցել նրանից ստորագրություն վերցնելու համար (տեսանյութ)

«Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանը չի ստորագրել երկրպագուհու մարզաշապիկը, ով իր հոր հետ 200 կմ էր անցել, որպեսզի տեսնի իր սիրելի խաղացողին: Վշտացած աղջիկը չի կարողացել զսպել արցունքները: Griezmann y el Atlético tienen que compensar a una niña alemana que se hizo 200 km y se quedó sin autógrafo.¡Invítenla al partido de vuelta! pic.twitter.com/X2SDPSkXWl — Javier Alba (@JavierAlbaTV) February 21, 2017
22.02.2017

«Բարսելոնան» գնդակին տիրելու վատագույն ցուցանիշն է արձանագրել Գվարդիոլայի գալուց ի վեր

Վերջին տասնամյակի ընթացքում գնդակին տիրելու ցուցանիշը և տարածքային առավելությունը «Բարսելոնայի» գլխավոր խաղային առանձնահատկությունն էր: Այս տարի թիմը վատ մրցաշրջան է անցկացնում, և այդ ցուցանիշի անկումը լավագույնս է արտացոլում կատալոնական ակումբի խնդիրները: Այսպես, Գվարդիոլայի գլխավորությամբ առաջին մրցաշրջանում «Բարսելոնայի» տարածքային առավելությունը կազմում էր 65,7%, հաջորդ տարին՝ 68,9%, իսկ երրորդ տարում ցուցանիշը հասել էր անհավանական 72,7%-ի: Գվարդիոլային վերջին՝ 4-րդ տարում ցուցանիշը նվազեց մինչև 70,3%: Տիտո Վիլանովայի գլխավորությամբ «Բարսելոնան» ուներ 69,7% գնդակի տիրում, Խերարդո Մարտինոյի ժամանակ ցուցանիշը նվազեց մինչև 68,4%: Լուիս Էնրիկեն առաջին տարվա ընթացքում գրանցեց 68%, հաջորդ տարում՝ 67,6%, իսկ ընթացիկ մրցաշրջանում ցուցանիշը նվազել է մինչև 64,5%: Դա ամենացածր ցուցանիշն է թիմի համար այն ժամանակվանից ի վեր, ինչ թիմում իր աշխատանքը սկսել էր Գվարդիոլան:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: