Իսպանիա | Էջ - 11

07.01.2017

Պիկեին որակազրկում է սպառնում

Իսպանիայի գավաթում «Ատլետիկից» կրած պարտությունից հետո «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կոշտ էր արտահայտվել մրցավարության մասին` նշելով, որ մրցավարները ֆուտբոլը վերածում են ռուլետկայի: Իր մեկնաբանությունների համար ֆուտբոլիստը կարող է որակազրկվել: Երկուշաբթի օրը Մրցավարական տեխնիկական հանձնաժողովը նիստ է գումարելու, որտեղ քննարկվել է Պիկեի հանդեպ հնարավոր պատժամիջոցների հարցը: Marca-ն հաղորդում է, որ նման դեպքերի համար տվյալ մարմինը շատ հաճախ բավարարվում է գումարային տուգանքներով, սակայն հնարավոր է նաև որակազրկում` հաշվի առնելով, որ Պիկեն առաջին անգամ չէ, որ մրցավարների հանդեպ կոշտ մեկնաբանությունների է գնում:
07.01.2017

Արգենտինացի աստղն ընտրել է իսպանական գրանդերի միջև, իսկ «Յունայթեդը» գումար չի խնայի հանուն Գրիզմանի. Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է հունվարի 6-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը լավագույն տասնյակի տեսքով՝ ըստ լուրերի կարևորության:   10. Պաոլո Դիբալան ընտրություն է կատարել «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև Marca-ն հաղորդում է, որ «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվողը, ում ծառայություններով հետաքրքրված են իսպանական 2 գրանդերը, ավելի հակված է կարիերան «Արքայական» ակումբում շարունակելու տարբերակին: Թուրինյան ակումբը չի ցանկանում բաժանվել իր խաղացողից, բայց նրան պահելը դժվար կլինի, քանի որ «Ռեալը» լրջորեն մտադիր է ձեռք բերել Դիբալայի տրանսֆերը: Ավելի վաղ կար տեղեկություն, որ 23-ամյա արգենտինացին դադարեցրել է «Յուվենտուսի» հետ պայմանագրի երկարաձգման բանակցություններն այն բանից հետո, երբ իմացել է «Ռեալի»՝ իր նկատմամբ հետաքրքրության մասին:
06.01.2017

5 ուշագրավ հանդիպումներ, որոնք կկայանան հանգստյան օրերին

Ամանորի և Սուրբ Ծննդի տոներից հետո վերսկսվում են եվրոպական ազգային մի շարք առաջնություններ: Թոփ-5 առաջնություններից կվերսկսվեն Իտալիայի Ա Սերիան և Իսպանիայի Լա Լիգան, իսկ Անգլիայում և Ֆրանսիայում կկայանան գավաթային հանդիպումներ: VivaroNews-ն առանձնացրել է 5 խաղ, որոնք սպասվում են առանձնակի հետաքրքրությամբ:   «Ռեալ Մադրիդ» - «Գրանադա» Լա Լիգա, 17-րդ տուր, 7-ը հունվարի, մեկնարկը՝ 16:00-ին Կողմերի դիրքը մրցաշարային աղյուսակում. «Ռեալ Մադրիդ»՝ 1-ին հորիզոնական (37 միավոր), «Գրանադա»՝ 19-րդ հորիզոնական (9 միավոր) Կորուստները. «Ռեալ Մադրիդ»՝ Գարեթ Բեյլ, Մատեո Կովաչիչ, Լուկաս Վասկես, Պեպե (վնասվածքներ), Սերխիո Ռամոս (որակազրկում) «Գրանադա»՝ Մեհդի Կարսելա-Գոնսալես (միացել է Մարոկոյի հավաքականին), Իսաակ Կուենկա, Լուիս Մարտինս, Մետյու Սենիր, Տիտո (վնասվածքներ), հարցականի տակ է Դիմիտրի Ֆոլկերի մասնակցությունը (վնասվածք) Կողմերի վերջին 5 դիմակայություններում հաղթել է «Ռեալը»
06.01.2017

Որքան աշխատավարձ է պատրաստ վճարել «Յունայթեդը» Գրիզմանին

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը շարունակում է լինել «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության շրջանակում: The Sun-ը հաղորդում է, որ մանկունյանցիները պատրաստ են Գրիզմանին շաբաթական 220 հազար ֆունտ աշխատավարձ վճարել: Նշենք, որ նույնքան վաստակում է «Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան: Գրիզմանի տրանսֆերային արժեքը գնահատվում է շուրջ 86 միլիոն ֆունտ:
06.01.2017

Նասրին կարող է որակազրկվել 4 տարով

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին, որը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Սևիլիայի» կազմում, կարող է որակազրկվել չոր տարով՝ հայտնում է Football Espana-ն: Ֆուտբոլիստը կասկածվում է արգելված խթանիչներ օգտագործելու մեջ, որի վերաբերյալ Իսպանիայի հակադոպինգային գործակալությունը հետաքննություն է անցկացնելու: Տեղեկություններ կան, որ ֆուտբոլիստը բուժում է ստացել Լոս Անջելեսի DripDoctors բուժհաստատությունում, որը մասնագիտացված է վիտամինային թերապիայի գործում: Այս տեսակի բուժումը դոպինգի կիրառման կասկած է հարուցել: Նշենք, որ ներերակային թերապիան արգելվում է WADA-ի կողմից:
06.01.2017

«Ինտերի» հարձակվողը մոտ է «Սևիլիա» տեղափոխությանը

Միլանի «Ինտերի» հարձակվող Ստեֆան Յովետիչը մոտ է «Սևիլիա» տեղափոխությանը՝ հայտնում է As-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստը համաձայն է իսպանական ակումբ տեղափոխվելուն: Ամենայն հավանականությամբ, Յովետիչը վարձակալական հիմունքներով կտեղափոխվի իսպանական ակումբ: Չի նշվում՝ պայմանագրում տրանսֆերային իրավունքների գնման կետ լինելո՞ւ է, թե՞ ոչ: Ավելացնենք, որ Յովետիչն առաջարկ է ստացել նաև Չինաստանից, սակայն մերժել է այն, որպեսզի տեղափոխվի Իսպանիա:
06.01.2017

Ինչու էր Ռոնալդուն իջել հանդերձարան «Սևիլիայի» հետ խաղում (տեսանյութ)

«Սևիլիայի» դեմ գավաթային խաղում Կրիշտիանու Ռոնալդուն, ով հայտավորված չէր հանդիպմանը, հատուկ իջել և հանդերձարանի ճանապարհին շնորհավորել է «Ռեալի» բոլոր ֆուտբոլիստներին հաղթանակի առթիվ.
06.01.2017

Պիկե. «Մենք 2 ակնհայտ 11 մետրանոց ունեինք, բայց գիտենք, թե ինչու է այսպես լինում»

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչում «Ատլետիկից» կրած 1-2 հաշվով պարտությունից հետո կոշտ է արտահայտվել մրցավարության մասին: «Նեյմարի նկատմամբ խախտումը մաքուր 11 մետրանոց էր, Գորկա Իրաիսոսի խախտումն իմ նկատմամբ նույնպես, բայց մենք գիտենք, թե ինչու է այսպես լինում: Մենք արդեն տեսանք, թե ինչ տեղի ունեցավ երեկ «Սևիլիա» - «Ռեալ» խաղում, սկսած մեկնարկային սուլիչից մինչև վերջին րոպեները: Մենք ուզում ենք ֆուտբոլ խաղալ, ոչ թե ռուլետկա, որի խաղը վերածում են մրցավարները»,-ասել է Պիկեն:
06.01.2017

Մեսիի հրաշքը «Բարսային» չփրկեց Կլասիկոյում պարտությունից, հայտնի են տարվա 11 «ընտրյալները». Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է հունվարի 5-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը լավագույն տասնյակի տեսքով՝ ըստ լուրերի կարևորության:   10. Ուեյն Ռունին վերսկսել է մարզումները «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում  Անգլիացի 31-ամյա հարձակվողը, ով վնասվածքի պատճառով բաց է թողել Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 3 հանդիպումները, վերադարձել է թիմի ընդհանուր խմբի հետ մարզումներին: Ժոզե Մոուրինյոյի թիմը նախապատրաստվում է Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում հունվարի 7-ին կայանալիք խաղին «Ռեդինգի» դեմ: Ռունին պատրաստ կլինի մասնակցելու այդ մրցավեճին, բայց սպասվում է, որ պորտուգալացի մասնագետն իրենց դրսևորելու հնարավորություն կտա երիտասարդ մի քանի խաղացողների:
06.01.2017

«Բարսելոնան» տարին սկսեց իսպանական Կլասիկոյում կրած պարտությամբ (տեսանյութ)

 Իսպանիայի Արքայական գավաթ, 1/8 եզրափակչի առաջին հանդիպում «Ատլետիկ Բիլբաո» 2-1 «Բարսելոնա» Գոլերը՝ 1-0 Ադուրիս 24՛, 2-0 Ուիլյամս 27՛, 2-1 Մեսի 52՛ Հեռացումներ՝ Ռաուլ Գարսիա 74՛, Իտուրասպե 80՛ «Նուեվո Սան Մամես», Բիլբաո 
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: