Իսպանիա | Էջ - 10

13.03.2017

«Բարսելոնան» պատրաստ է Ինիեստայի հետ պայմանագիրը երկարաձգել մինչև 2020թ.

«Բարսելոնան» պլանավորում է երկարաձգել պայմանագիրը թիմի ավագ, կիսապաշտպան Անդրես Ինիեստայի հետ: Mundo Deportivo-ն հաղորդում է, որ կատալոնացիները պատրաստ են մինչև 2020թ. երկարաձգել պայմանագիրը Անդրես Ինիեստայի հետ: Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է 2018թ. ամռանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ակումբը ջանքեր է գործադրում նաև Լիոնել Մեսիի հետ պայմանագիրը երկարաձգելու համար:
13.03.2017

«Բարսելոնան» Մեսիին հսկայական բոնուս է առաջարկում՝ պայմանագրի երկարաձգման համար

«Բարսելոնան» շարունակում է աշխատանքներն իր առաջատար Լիոնել Մեսիի հետ պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ: Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ կատալոնական ակումբը պատրաստ է արգենտինացուն 40 մլն եվրո վճարել՝ պայմանագրի երկարաձգման համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբը Մեսիին պատրաստ է տարեկան վճարել 35 մլն եվրո: Մեսիի գործող պայմանագիրն ավարտվում է 2018թ. ամռանը:
13.03.2017

Էլ ո՞վ, թե ոչ Սերխիոն… Ռամոսը կրկին հաղթանակ պարգևեց «Ռեալին» (տեսանյութ)

Լա Լիգա, 27-րդ տուր «Ռեալ Մադրիդ» 2–1 «Բետիս» 0-1 Նավաս, ինքն, 25՛, 1-1 Ռոնալդու 41՛, 2-1 Ռամոս 81՛ Հեռացում՝ Պիցինի 79՛ («Բետիս») «Սանտիագո Բեռնաբեու», Մադրիդ «Ռեալը» վաստակեց 62 միավոր և բարձրացավ առաջին հորիզոնական՝ «Բարսելոնային» գերազանցելով 2 միավորով (դեռ մեկ խաղ էլ պակաս է անցկացրել), իսկ «Բետիսը» 28 միավորով 14-րդ հորիզոնականում է:
12.03.2017

«Բարսելոնան» առաջին անգամ պարտվեց այն խաղում, որտեղ գոլ է խփել Լուիս Սուարեսը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» Իսպանիայի Լա Լիգայի 27-րդ տուրում մրցակցի հարկի տակ 1-2 հաշվով պարտվել է «Դեպորտիվոյին»: Այս պարտությունն անակնկալ էր ոչ միայն այն տեսանկյունից, որ կատալոնական թիմն օրերս 6-1 հաշվով հաղթել էր «ՊՍԺ»-ին, այլև՝ վիճակագրական տվյալներից ելնելով: Սա առաջին դեպքն է, որ «Բարսելոնան» պարտություն է կրում այն խաղում, որտեղ գոլ է հեղինակել Լուիս Սուարեսը: Ուրուգվայցի հարձակվողը մինչ այս հաջողության էր հասել «կապտանռնագույնների» 66 հաղթանակած և 6 դեպքում ոչ-ոքի գրանցած հանդիպումներում: http://www.vivaronews.am/deportivon-partuthyan-matnec-barselonayin-tesanyuth
12.03.2017

«Ռեալ Մադրիդ» – «Բետիս». Թիմերի մեկնարկային կազմերը

Լա Լիգա, 27-րդ տուր «Ռեալ Մադրիդ» - «Բետիս» Մեկնարկը՝ 23:45-ին «Սանտիագո Բեռնաբեու», Մադրիդ «Ռեալ Մադրիդ». Նավաս, Կարվախալ, Ռամոս, Նաչո, Մարսելո, Մոդրիչ, Իսկո, Կրոս, Խամես, Ռոնալդու, Մորատա: «Բետիս». Ադան, Պիցինի, Մանդի, Պեցելա, Տոսկա, Դուրմիսի, Ռուբեն Պարդո, Բրասանաց, Կեբալյոս, Սանաբրիա, Ռուբեն Կաստրո:
12.03.2017

«Դեպորտիվոն» պարտության մատնեց «Բարսելոնային» (տեսանյութ)

Լա լիգա, 27-րդ տուր «Դեպորտիվո» 2–1 «Բարսելոնա» 1-0 Խոսելու 40՛, 1-1 Սուարես 46՛, 2-1 Բերգանտինոս 74՛ «Ռիասոր» մարզադաշտ, Լա Կորունյա  
12.03.2017

Նեյմարը դարձել է «Ռեյմար» և զարմացրել իր լեգենդար հայրենակիցներին (ծաղրանկար)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բրազիլացի հանրահայտ կիսապաշտպան Կական օրերս հայտարարել էր, որ «Բարսելոնայում» հանդես եկող իր հայրենակից Նեյմարն ավելի մեծ հաջողությունների կկարողանար հասնել, եթե նրա ազգանունը սկսվեր «Ռ» տառով: Ամերիկյան «Օռլանդո Սիթիի» կիսապաշտպանն իր խոսքը հիմնավորել էր՝ հիշելով բրազիլացիներ լեգենդար ֆուտբոլիստներ Ռոնալդոյին, Ռոնալդինյոյին, Ռոմարիոյին և Ռիվալդոյին: Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է այս հայտարարությանը՝ պատկերացնելով, որ Նեյմարն արձագանքել է Կակայի հայտարարությանը և դարձել «Ռեյմար»: http://www.vivaronews.am/kaka-yethe-neymari-anuneh-sksvi-r-ov-na-aveli-shat-shanser-kunena-ashxarhum-lavaguyneh-darnalu
12.03.2017

«Դեպորտիվո» – «Բարսելոնա». Մեկնարկային կազմեր

Լա լիգա, 27-րդ տուր «Դեպորտիվո» - «Բարսելոնա» Մեկնարկը՝ 19:15 «Ռիասոր» մարզադաշտ, Լա Կորունյա «Դեպորտիվոյի» մեկնարկային կազմը՝ Պորոտո, Ալբենտոսա, Արիբաս, Խուանֆրան, Նավարո, Ալեքս, Բորխես, Բրունո Գամա, Կառլես Խիլ, Ֆայսալ Ֆաջր, Խոսելու «Բարսելոնայի» մեկնարկային կազմը՝ Տեր Շտեգեն, Պիկե, Բուսկետս, Դենիս Սուարես, Արդա Թուրան, Սուարես, Մեսի, Մասկերանո, Ալբա, Ռոբերտո, Անդրե Գոմեշ
12.03.2017

«Ատլետիկոյի» պաշտպանը քթի կոտրվածք է ստացել

Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Ստեֆան Սավիչը քթի կոտրվածք է ստացել՝ հայտնում է Marca-ն: Սավիչը վնասվածքն ստացել է Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում՝ «Գրանադայի» դեմ հանդիպմանը: Առաջիկա խաղերին ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս կգա հատուկ պաշտպանիչ դիմակով: Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Սավիչն անցկացրել է 22 խաղ ու կատարել է 1 արդյունավետ փոխանցում:
12.03.2017

Բասկյան դերբիում «Ատլետիկը» հաղթեց «Ռեալ Սոսյեդադին» (տեսանյութ)

Լա լիգա, 27-րդ տուր «Ռեալ Սոսյեդադ» 0-2 «Ատլետիկ Բիլբաո» Գոլերը՝ Գարսիա 28՛(11մ), Ուիլյամս 56՛ «Անոետա» մարզադաշտ, Սան Սեբաստյան Նշենք, որ 2011 թվականից ի վեր՝ Բիլբաոյի «Ատլետիկին» առաջին անգամ է հաջողվում հաղթանակ տանել «Անոետայում»:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: