Իսպանիա

24.02.2017

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի 1-ին վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

Հեղինակավոր Goal.com-ը, կազմել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը: Հետաքրքիրն այն է, որ այդ թիմում են տեղ են գտել միայն «Բարսելոնայի» և «Արսենալի» ֆուտբոլիստները:
24.02.2017

Թոփ 10 ամենաեկամտաբեր մարզաշապիկները (ֆոտո)

«Բարսելոնայի» մարզաշապիկը շարունակում է համարվել ամենաեկամտաբերը աշխարհում:  Անցյալ տարի կատալոնական ակումբը նոր պայմանագիր էր ստորագել մարզական հագուստ արտադրող Nike ընկերության հետ և ըստ նոր պայմանագրի իսպանական գրանդը տարեկան ստանում է 105 մլն եվրո : Լավագույն տասնյակում փոփոխություններ կան: Ավելի վաղ հայտնել էինք, «Չելսին» պայմանագիր է ստորագրել Nike-ի և հաջորդ մրցաշրջանից սկսած կսկի կրել ամերիկյան ընկերության մարզաշապիկները: ՊՍԺ – 23 մլն եվրո  (Nike)
24.02.2017

«Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա «Ռեալ Մադրիդի» և «Բարսելոնայի» հետ

Առաջիկա մրցաշրջանից առաջ «Ռեալն» ու «Բարսելոնան» կհանդիպեն Չեմպիոնների գավաթում, որն ամեն տարի տեղի է ունենում ամռանը: Ինչպես տեղեկացնում է RAC1-ը, իսպանական գրանդ ակումբները միմյանց դեմ կխաղան հուլիսի 29-ին Մայամիում: Բացի այդ, մրցաշարին կմասնակցեն «Յուվենտուսը», «Մանչեսթեր Յունայթեդը»: Կատալոնացիները նրանց հետ կխաղան հուլիսի 22-ին և 25-ին: http://www.vivaronews.am/zhoze-mourinyon-ajakcel-e-klaudio-ranieriin-fvotvo
24.02.2017

Ֆուտբոլային դրամա Իտալիայում և «հեքիաթագիր» մարզչի հեռացումն Անգլիայում. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

VivaroNews.am-ն առանձնացրել է փետրվարի 23-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է քրոնիկոնի տեսքով: Մադրիդի «Ռեալը» նշանառության տակ է առել «Մոնակոյի» միանգամից երկու ֆուտբոլիստների՝ 18-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին և 22-ամյա կիսապաշտպան Բերնարդու Սիլվային: «Արքայական» ակումբին առաջնահերթ գրավել էին Սիլվայի ելույթները, բայց նրան դուր է եկել նաև Մբապեն, ում շատ են համեմատում Տիերի Անրիի հետ: «Լեսթերը» պաշտոնապես հաստատել է, որ պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիին: Թիմը նրա գլխավորությամբ նախորդ մրցաշրջանում դարձել էր Անգլիայի Պրեմիեր լիգայի հաղթող: Նրան փոխարինելու գլխավոր թեկնածուն մեկ այլ իտալացի՝ Ռոբերտ Մանչինին է:  Եվրալիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլում կայացել են հերթական պատասխան խաղերը: «Ռոման» սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտվել է «Վիլյառեալին», իսկ Բիլբաոյի «Ատլետիկը» հյուրընկալվելիս 0-2 հաշվով զիջել է «ԱՊՕԵԼ»-ին: Իսպանական ակումբները լքել են պայքարը: «Զենիթը» պատասխան խաղում 3-1 հաշվով պարտության է մատնել «Անդերլեխտին», բայց առաջին մրցավեճում 0-2 հաշվով պարտվելու պատճառով լքել պայքարը, իսկ «Լիոնը» 7-1 հաշվով ջախջախել է «ԱԶ Ալկմարին» և ձեռք բերել հաջորդ փուլի ուղեգիր: Մյունխենգլադբախի «Բորուսիան», թեև 29-րդ րոպեի դրությամբ զիջում էր 0-2 հաշվով, վերջնական արդյունքում 4-2 հաշվով Ֆլորենցիայում հաղթել է «Ֆիորենտինային» ու նույնպես շարունակում է պայքարը: «Տոտենհեմը» երկուական գնդակ է փոխանակել «Գենտի» հետ, բայց, քանի որ առաջին խաղում զիջել էր 0-1 հաշվով, դուրս չի եկել հաջորդ փուլ: «Սելտան» մրցավարի ավելացրած ժամանակում գրավել է «Շախտյորի» դարպասը, իսկ արդեն լրացուցիչ ժամանակում հաշիվը դարձրել 2-0 և հայտնվել 1/8 եզրափակչում: Ռոնալդինյո. «Գրեթե ամեն տարի լինում եմ Չինաստանում և տեսնում եմ, որ ֆուտբոլն Ասիայում օրեցօր զարգանում է: Վստահ եմ, որ «Բարսելոնայից» եկող պրոֆեսիոնալները կնպաստեն դրան: Բոլորը գիտեն, թե «Բարսան» ինչպես է աշխատում երեխաների հետ»: Մինո Ռայոլա. «Ես որոշում եմ ընդունել, որպեսզի լուծեմ Բալոտելիի հետ կապված խնդիրները: Ցանկանում եմ կտրել նրա լեզուն: Այդ դեպքում նա պատճառաբանություններ գտնելու հնարավորություն այլևս չի ունենա»: Օլիվեր Կան. «Ներկա պահին չեմ ցանկանում դառնալ «Բավարիայի» մարզական տնօրենը: Ինձ դուր է գալիս ձեռնարկատիրական գործունեությունը, բացի այդ, մինչ 2018 թվականը պայմանագիր ունեմ  ZDF հեռուստաընկերության հետ: Ակումբային աշխատանքի մասին չեմ մտածում»:
23.02.2017

Ռոնալդուն՝ խաղընկերոջը. «Ես գոլ եմ խփել, դու ի՞նչ ես արել»

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն «Վալենսիայից» կրած պարտությունից հետո չի կարողացել զսպել զայրույթը: As-ը, վկայակոչելով Cuatro հեռուստաընկերությանը, հաղորդում է, որ խաղից հետո Ռոնալդուն, չկարողանալով զսպել զայրույթը, բղավել է. «Ես գոլ եմ խփել, դու ի՞նչ ես արել»: Աղբյուրը նշում է, որ հեռուստաընկերությանը, սակայն, չի հաջողվել հասկանալ, թե կոնկրետ ում են ուղղված եղել Կրիշտիանուի խոսքերը:
23.02.2017

«Ռոմա» – «Վիլյառեալ». Ուղիղ եթեր, մեկնարկային կազմեր (տեսանյութ)

Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ «Ռոմա» - «Վիլյառեալ»(1-ին խաղը՝ 4-0) Մեկնարկը՝ 22:00 Ուղիղ հեռարձակումը՝ խաղից 1-2 րոպե առաջ «Օլիմպիկո» մարզադաշտ, Հռոմ «Ռոմայի» մեկնարկային կազմը՝ Ալիսոն, Ժուան, Մանոլաս, Վերմալեն, Ռույ, Դե Ռոսի, Պարեդես, Պերես, Էլ Շարավի, Տոտի, Պերոտի «Վիլյառեալի» մեկնարկային կազմը՝ Ֆերնանդես, Ռուկավինա, Ալվարո, Բոներա, Խոսե Անխել, Սորիանո, Էրնանդես, Բրունո, Չերիշև, Սոլդադո, Բորե
23.02.2017

«Ռեալը» մտադիր է ամռանը ձեռք բերել 3 ֆուտբոլային աստղի

Իսպանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը գաղտնի հանդիպում է անցկացրել «Չելսիի» ղեկավարների հետ և քննարկել «Կապույտների» կիսապաշտպան Էդեն Ազարի հնարավոր տեղափոխությունը: «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է նշանակալիորեն ուժեղացնել թիմի կազմը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ազարի տրանսֆերային իրավունքները ձեռքբերմամբ «Ռեալը» պատրաստվում է ամրապնդել խաղը կիսապաշտպանությունում: Բելգիացի ֆուտբոլիստից բացի, «սերուցքայինների» կարճ ցուցակում է հայտնվել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան և «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան:  
23.02.2017

«Յուվենտուսը» իսպանական գրանդի մարզչին դիտարկում է որպես Ալեգրիի փոխարինող

«Յուվենտուսի» ղեկավարությունը կապ է հաստատել Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեյի հետ՝ առաջարկելով նրան գլխավորել իտալական ակումբը Մասիմիլիանո Ալեգրիից հետո: Մամուլում լուրեր են տարածվում, որ Ալեգրին կլքի «Յուվենտուսը» այս մրցաշրջանից հետո և կփոխարինի Արսեն Վենգերին՝ «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում: «Յուվենտուսի» ղեկավարությունը խոսել է Սիմեոնեի հետ իտալական ակումբ տեղափոխվելու հավանականության մասին դեռ երեք շաբաթ առաջ: Տեղեկությունների համաձայն՝  Սիմեոնեն դեռ հստակ պատասխան չի տվել «Յուվենտուսին», բայց դատելով այն բանից, որ թուրինցիները կապ են հաստատել, կարելի է ենթադրել, որ արգենտինացին չի բացառել նման տարբերակը: Նախկինում Սիմեոնեն ասել է, որ ցանկանում է ղեկավարել «Ինտերը» կամ «Լացիոն», որից հետո հայտնի դարձավ, որ «Ինտերի» ղեկավարությունը ցանկանում է հրավիրել արգենտինացի մասնագետին «Ատլետիկոյի» հետ նրա պայմանագրի ավարտից հետո:
23.02.2017

Ռաֆայել Վարանը շարքից դուրս է եկել երկար ժամանակով

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել իր թիմին առաջիկա խաղերում: Ինչպես հաղորդում է AS-ը, իսպանացի պաշտպանը վնասվածք է ստացել Լա լիգայի 16-րդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղի ժամանակ: Ֆրանսիացին ստիպված է եղել լքել խաղադաշտը հանդիպման 73-րդ րոպեին: Բուժզննում անցնելուց հետո պարզ է դարձել, որ Վարանը վնասել է մկանային մանրաթելերը: Այսպիսով ֆրանսիացին բաց կթողնի մոտ 3 շաբաթ:    
23.02.2017

Չեմպիոնների լիգայի գոլային հրավառությունը և «Ռեալի» մղձավանջը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

VivaroNews.am-ն առանձնացրել է փետրվարի 22-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է քրոնիկոնի տեսքով: Ջամպիերո Վենտուրա. «Պետք է դեմ առ դեմ հանդիպեմ Բալոտելիի հետ, որպեսզի քննարկենք բոլոր հարցերը: Նրա վարքագծում առայժմ նշանակալից փոփոխություններ չեմ նկատել: Նա շատ տաղանդավոր է, բայց... Մարիոն պետք է փոխվի: Շատ ցավալի է, որ նա դուրս է մնում հավաքականից»: Ժորդի Ալբա. «Լուիս Էնրիկեն լավագույն մարզիչն է «Բարսելոնայի» համար: Նրան աջակցում եմ մինչ վերջ: Նա ինձ շատ բան է սովորեցրել՝ կապված խաղային տարբեր բաղադրիչների հետ, որոնք նախկինում անհայտ էին ինձ համար»: ՉԼ 1/8 եզրափակչում կայացել են վերջին 2 զույգերի առաջին հանդիպումները: «Պորտուն» սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտվել է «Յուվենտուսին»: Աչքի են ընկել փոխարինման դուրս եկած երկու ֆուտբոլիստները՝ Մարկո Պյացան և Դանի Ալվեսը: «Սևիլյան» հյուրընկալել էր Անգլիայի չեմպիոն «Լեսթերին»: Անդալուսյան թիմին հաշվի մեջ առավելություն են ապահովել Պաբլո Սարաբիան և Խոակին Կորեան, իսկ Կլաուդիո Ռանիերիի թիմից մեկ գոլով պատասխանել է Ջեյմի Վարդին: Իսպանիայի Լա Լիգայի 16-րդ տուրից հետաձգված մրցավեճում «Վալենսիան» սեփական հարկի տակ 2-1 հաշվով պարտության է մատնել Մադրիդի «Ռեալին»: Սիմոնե Ձաձայի և Ֆաբիան Օրելյանայի գոլերին մադրիդցիներից պատասխանել է Կրիշտիանու Ռոնալդուն: Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի պատասխան մրցավեճում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության է հասել «Սենտ-Էտյենի» նկատմամբ: Միակ և հաղթական գոլը հեղինակել է Հենրիխ Մխիթարյանը: Երեկվա խաղերի արդյունքում հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել նաև «Կրասնոդարը» և «Շալկե-04»-ը: Իկեր Կասիլյաս. «Բուֆոնն ասաց ինձ, որ 27-րդ րոպեին մեր ֆուտբոլիստի հեռացումը հեշտացրեց «Յուվենտուսի» կյանքը: Մենք փորձում էինք լավ արդյունքի հասնել, բայց ամեն ինչ փոխվեց երկու րոպեի ընթացքում: Հակառակ դեպքում մենք կպայքարեինք «Յուվենտուսի» դեմ»: ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին կոռուպցիայի մեջ մեղադրվելու և ֆուտբոլային գործունեությունից հեռացվելուց հետո առաջին անգամ այցելել է ֆուտբոլային հանդիպման: Նա ներկա է գտնվել իր հայրենիքում կայացած «Սենտ-Էտյեն» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: