ԵՎՐՈ 2016

16.04.2017

Թոփ 10 ամենատիտղոսակիր գործող ֆուտբոլիստներն այս պահին

Երբ դու ոչ միայն լավ ֆուտբոլիստ ես, այլև հաջողակ մարդ, ապա տիտղոսները շուտով կլցնեն քո վիկիպեդիայի էջը։ Առանձնացրել ենք 10 գործող ֆուտբոլիստների, ովքեր ամենաշատ տիտղոսներն ունեն։ 10. Կրիշտիանու Ռոնալդու - 18 տիտղոս «Մանչեսթեր Յունայթեդ» - 9 տիտղոս՝ Պրեմիեր լիգա (2006/07, 2007/08, 2008/09), Անգլիայի գավաթ (2003/04), Լիգայի գավաթ (2005/06, 2008/09), Քոմյունիթի Շիլդ (2007), Չեմպիոնների լիգա (2007/08), Աշխարհի ակումբային գավաթ (2008)։ «Ռեալ Մադրիդ» - 8 տիտղոս՝ Լա Լիգա (2011/12), Կոպա դել Ռեյ (2010/11, 2013/14), Իսպանիայի Սուպերգավաթ (2012), Չեմպիոնների լիգա (2013/14, 2015/16), ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ (2014), Աշխարհի ակումբային գավաթ (2014, 2016)։ Պորտուգալիայի հավաքական - 1 տիտղոս՝ ԵՎՐՈ-2016 (2016)։ 9. Ֆիլիպ Լամ - 21 տիտղոս «Բավարիա» - 20 տիտղոս՝ Բունդեսլիգա (2005/06, 2007/08, 2009/10, 2012/13, 2013/14, 2014/15, 2015/16), Գերմանիայի գավաթ (2005–06, 2007–08, 2009–10, 2012–13, 2013–14, 2015–16), Գերմանիայի Լիգա-Պոկալ 2007, Գերմանիայի Սուպերգավաթ (2010, 2012, 2016), Չեմպիոնների լիգա (2012-13), ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ (2013), Աշխարհի ակումբային առաջնություն (2013): Գերմանիայի հավաքական - 1 տիտղոս՝ Աշխարհի առաջնություն (2014):
28.03.2017

Իսլանդիայում ԵՎՐՈ-ից 9 ամիս անց ծնելիության ռեկորդ է գրանցվել

Վերջին շաբաթվա ընթացքում Իսլանդիայում երկրի համար ռեկորդային ծնելիության մակարդակ է գրանցվել: Լրատվամիջոցները դա կապում են ԵՎՐՈ-2016-ում Իսլանդիայի հավաքականի հաջողությունների հետ: Իսլանդիայի հավաքականը 2016թ. առաջին անգամ էր մասնակցում մեծ մրցաշարի ու փայլուն հաջողությունների հասավ այնտեղ: Հենց հունիսի 27-ին, ուղիղ 9 ամիս առաջ, թիմը պատմական հաղթանակ տարավ Անգլիայի նկատմամբ 2-1 հաշվով: Icelandic media reporting a record-breaking amount of births in Iceland this week Nine months ago: https://t.co/DYMjbMWSzs— Bleacher Report UK (@br_uk) March 28, 2017
03.02.2017

Իկեր Կասիլյասը կազմել է Իսպանիայի հավաքականի բոլոր ժամանակների խորհրդանշական թիմը

Պորտուգալական «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը կազմել է Իսպանիայի ազգային հավաքականի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը: Կասիլյասը իրեն չի ընդգրկել խորհրդանշական հավաքականում, սակայն նրա թիմում են հայտնվել  «Բարսելոնայի» 6 ֆուտբոլիստներ: Արկոնադա («Ռեալ Սոսյեդադ») - Սերխիո Ռամոս («Ռեալ»),  Պույոլ («Բարսելոնա»), Պիկե («Բարսելոնա»), Կամաչո («Ռեալ») – Չավի («Բարսելոնա»),  Հիերո («Ռեալ»),  Բուսկետս («Բարսելոնա»), Ինյեստա («Բարսելոնա») – Ռաուլ («Ռեալ»), Վիլյա («Բարսելոնա»)
15.12.2016

ՈւԵՖԱ-ն ամփոփել է Եվրո 2016-ի դիտողականության արդյունքները

Ֆրանսիայում կայացած Եվրո 2016-ի ընդհանուր դիտողականությունը կազմել է շուրջ 5 միլիարդ մարդ՝ հայտնում է USA Today-ը՝ վկայակոչելով ՈւԵՖԱ-ի հրապարակած տվյալները: Ուղիղ հեռարձակմամբ խաղերին հետևել է շուրջ երկու միլիարդ մարդ: Հետաքրքիր է, որ Ֆրանսիայի ու Պորտուգալիայի հավաքականների միջև կայացած եզրափակիչ խաղին հետևել է շուրջ 600 միլիոն մարդ: Հեռարձակման իրավունքը 130 ընկերություններին վաճառելուց ՈւԵՖԱ-ն վաստակել է 1,05 միլիարդ եվրո:
23.11.2016

Ռոնալդու. «ԵՎՐՈ-2016-ի եզրափակչի առավոտյան արթնացել եմ 3 շիկահերի հետ»

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կատակել է, որ Եվրոպայի առաջնության եզրափակչի Ֆրանսիայի ընտրանու դեմ խաղի առավոտյան արթնացել է 3 շիկահերի հետ: «Երբ եզրափակչի օրը արթնացա, 3 շիկահերի հետ էի անկողնում: Իսկ եթե լուրջ, ապա այդ օրը արթնացա հստակ գիտակցությամբ, որ սա յուրահատուկ օր է, և մենք խաղալու ենք ԵՎՐՈ-ի եզրափակչում Ֆրանսիայում՝ Ֆրանսիայի դեմ: Չնայած դրան ինձ հաջողվեց քնել 8 ժամ: Իհարկե, ես «Ռեալի» հանդերձարանում էլ եմ խոսում ֆուտբոլիստների հետ, սակայն Պորտուգալիայի դեպքում ես ինձ պարտավորված էի զգում, քանի որ ֆուտբոլիստները ինձ ընկալում էին որպես առաջատար ու այն մարդը, որը օգնում է նրանց և պաշտպանում: Նույնիսկ Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ այդպիսի ճնշում չէի զգում»,-պորտուգալացու խոսքերն է մեջբերում Marca-ն:
21.11.2016

Գրիզմանը՝ Ռոնալդուին. «Ատում եմ քեզ»

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ Եվրո 2016-ի եզրափակիչի ընթացքում Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանն իրեն ասել է՝ «ատում եմ քեզ»: «Փարիզում՝ Եվրո 2016-ի եզրափակիչի ընթացքում, Գրիզմանը շրջվեց դեպի ինձ ու ասաց՝ «ատում եմ քեզ»: Երբ վնասվածք ստացա, չէի կարողանում շարժել ոտքս: Երազել էի այդ հանդիպմանն ամբողջությամբ մասնակցելու մասին, սակայն հասկացա, որ չեմ կարող»,- France Football-ի հետ հարցազրույցում ասել է Կրիշտիանուն:
19.11.2016

Ինչ ասաց Ռոնալդուն հանդերձարանում ԵՎՐՈ-2016-ի տիտղոսը նվաճելուց հետո (տեսանյութ)

Պորտուգալիայի հավաքականի պաշտոնական էջում հրապարակվել է Կրիշտիանու Ռոնալդուի հուզիչ ելույթը, այն բանից հետո, երբ ընտրանին  իր պատմության մեջ առաջին անգամ տիրացավ Եվրոպայի առաջնության տիտղոսին: Հիշեցնենք, որ այդ հանդիպմանը Ռոնալդուն փոխարիվել էր վնասվածքի պատճառով: «Նախ և առաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել մարզիչ Ֆերնանդու Սանտուշին: Առանց նրա մեզ մոտ ոչինչ չէր ստացվի: Այնուհետև, շնորհակակալություն եմ հայտնում  բոլոր ֆուտբոլիստներին և թիմի մյուս անդամներին ու նրանց, ովքեր ներդրում են ունեցել այս հաղթանակում: Ոչ ոք չէր հավատում Պորտուգալիային, բայց ճշմարտությունն այն է, որ մենք դա արեցինք: Մենք՝ բոլորս: Շատ ուրախ եմ, սա իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է: Ես մոռացել եմ անձնական նվաճումներիս և Չեմպիոնների լիգայի տիտղոսին մասին, այսօր երջանիկ օր է: Արդեն լաց եմ եղել 3-4 անգամ: Իմ եղբայրը ասում է ինձ, որ հանգստանամ, բայց ես չեմ կարող: Սա ճշմարտությունն է, այս խոսքերը ամբողջ սրտիցս են գալիս: Երդվում եմ որդուս կյանքով, որ շատ, շատ, շատ ուրախ եմ: Կարող եմ դա կրկնել 100 անգամ: Մենք արժանի էինք սրան և մտանք Պորտուգալիայի պատմության մեջ», -ասել է պորտուգալացին: https://twitter.com/selecaoportugal/status/799700044085690373
08.10.2016

Հայտնի է ԵՎՐՈ-2016-ի լավագույն ֆուտբոլիստի անունը

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել այս ամռանը Ֆրանսիայում կայացած Եվրոպայի առաջնության լավագույն  ֆուտբոլիստի անունը: Այդ մրցանակին է արժանացել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը, որը առաջնության ընթացքում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստը  իր թիմի հետ նաև հասել է եզրափակիչ, որում պարտություն է կրել Պորտուգալիայի ընտրանուց: Նշենք, որ այս մրցանակի տիտղոսակրին ընտրել է ՈՒԵՖԱ-ի տեխնիկական անձնակազմը, որը բաղկացած է 13 հոգուց: Նրանց շարքերում են նախկին ֆուտբոլիստներ, ֆուտբոլային փորձագետներ և մարզիչներ:
07.10.2016

Ազգային հավաքականների գլխավոր մարզիչների խորհրդանշական հավաքականը

ՈՒԵՖԱ-ն կազմել է ԱԱ 2018թ. որակավորման փուլի Եվրոպայի ազգային հավաքականների գլխավոր մարզիչների խորհրդանշական հավաքականը:
25.08.2016

Ռոնալդուն նշել է ԵՎՐՈ-2016-ի լավագույն խաղացողին

Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն կարծիք է հայտնել, որ ԵՎՐՈ-2016-ի լավագույն ֆուտբոլիստն իր խաղընկեր Պեպեն է: «Իմ կարծիքով, Պեպեն արտասովոր էր այս տարի: Սա երևի նրա լավագույն մրցաշրջանն էր: Նա անկասկած Պորտուգալիայի հավաքականի լավագույն ֆուտբոլիստն էր և «Ռեալի» լավագույն խաղացողներից մեկը Չեմպիոնների լիգայում: Ուրախ եմ, որ նա հայտնվել է մրցաշարի խորհրդանշական հավաքականում: Իմ կարծիքով նա ԵՎՐՈ-ի լավագույն ֆուտբոլիստն էր»,-ասել է Ռոնալդուն: Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2016-ի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: