Անգլիա | Էջ - 9

13.02.2017

Ռոնալդինյոն ասել է, թե ով կարող է մոտ ապագայում գերազանցել Մեսիին

Ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» 19-ամյա խաղացող Գաբրիել  Ժեզուշի մասին: Երիտասարդ ֆուտբոլիստը արդեն երեք խաղ հանդես է գալիս Սերխիո Ագուերոյի փոխարեն և հասցրել է դառնալ երեք գոլի հեղինակ: «Ոսկե Գնդակի» մրցանակակիրը հավատում է, որ Ժեզուշը փայլուն ապագա ունի և կարող է գերազանցել անգամ «Բարսելոնայի» աստղեր Մեսիին և Նեյմարին: «Գաբրիել Ժեզուշը փայլուն խաղացող է «Սիթիի» համար: Հնարավոր է՝ ապագայում նա դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Այժմ լավագույնը Մեսին է, միշտ ասել եմ, որ նրան կհաջորդի Նեյմարը: Ժեզուշն այժմ 19 տարեկան է և ունի ապագայում Մեսիին փոխարինելու բոլոր  ունակությունները»,- ասել է բրազիլացին:
13.02.2017

Իբրահիմովիչ. «100 գոլ և ես կմնամ «Մանչեսթերում»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը  լռեցրեց իրեն քննադատողներին, ովքեր պնդում էին , թե նրա համար դժվար կլինի անգլիական ֆուտբոլը՝ այս մրցաշրջանում 20 գոլի հեղինակ դառնալով: Այժմ  շվեդ ֆուտբոլիստը մտածում է «Մանչեսթերում» մնալու մասին: «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն  նոյեմբերին ասել է , որ ակումբը ցանկանում է Իբրահիմովիչին առաջարկել նոր պայմանագիր : Իբրահիմովիչի ներկայիս պայմանագիրն ավարտվում է այս խաղաշրջանի վերջում:  35-ամյա ֆուտբոլիստը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքն իր առջև պարտավորություններ է դրել, որոնք անելուց հետո միայն կերկարաձգի իր պայմանագիրը: «Ես պետք է 100 գոլի հեղինակ դառնամ, որպեսզի մնամ «Յունայթեդում»: Նպատակն արդեն դրված է, բայց ոչինչ արված չէ իմ կողմից: Սպասենք և կտեսնենք»,-ասել է Իբրահիմովիչը:
13.02.2017

Սթիվեն Ջերարդը ասել է, թե որ ակումբները չեն հայտնվի ԱՊԼ-ի քառյակում

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ և ավագ Սթիվեն Ջերարդը կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանը անհաջող ավարտ կունենա «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» համար: «Կարծում եմ, որ այս տարի ԱՊԼ-ի լավագույն քառյակում կլինեն «Չելսին», «Սիթին», «Տոտենհեմը» և «Լիվերպուլը»: «Արսենալը» դուրս կմնա թոփ 4-ից, իսկ ահա «Մանչեսթեր Յունայթեդը» ընթացիկ մրցաշրջանում շատ է բարդացրել իր կյանքը, որպեսզի հայտնվի քառյակի մեջ»,- ասել է Ջերարդը: Նույն կարծիքի է նաև «Տոտենհեմի» նախկին կիսապաշտպան Ջերմեյն Ջենասը, ով հասատել է Սթիվի Ջ-ի խոսքերը:
13.02.2017

«Բարսելոնան» կարող է Դելոֆեուին հետ գնել «Էվերթոնից»

Կատալոնական «Բարսելոնան» դիտարկում է իր սան Ժերար Դելոֆեուին «Էվերթոնից» հետ գնելու տարբերակը, հայտնում է Mundo Deportivo-ն: 22-ամյա ֆուտբոլիստն այժմ վարձավճարով հանդես է գալիս «Միլանում»: Կատալոնացիներն ունեն հետգնման իրավունք 8,5 մլն եվրոյի դիմաց: Դելոֆեուն «Էվերթոն» էր տեղափոխվել 2 տարի առաջ 6 մլն եվրոյի դիմաց: Դելոֆեուն «Միլանի» կազմում անցկացրած 3 խաղերում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ:
13.02.2017

Ո՞վ կփոխարինի Արսեն Վենգերին. «Արսենալը» փոխարինող է գտել ֆրանսիացուն

«Արսենալը» շարունակում է նոր գլխավոր մարզիչ փնտրել, եթե ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Արսեն Վենգերը որոշի հեռանալ: Ինչպես հաղորդում է ASromalive-ը, «Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին հայտնվել է թեկնածուների թվում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մասիմիլիանո Ալեգրին («Յուվենտուս»), Տոմաս Տուխել («Բորուսիա») և Լեոնարդու Ժարդիմ («Մոնակո») նույնպես գտնվում են թեկնածուների ցուցակում: Արսեն Վենգերի և Լուչիանո Սպալետիի ներկայիս պայմանագրերը ուժի մեջ են մինչև 2017թ. հունիսի 30-ը:  
13.02.2017

Ի՞նչ իրադարձություններով է առանձնացել փետրվարի 12-ը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

VivaroNews-ն առանձնացրել է փետրվարի 12-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է քրոնիկոնի տեսքով: «Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտա. «Պաոլո Դիբալայի գործակալներն, ովքեր այժմ Արգենտինայում են, ամսվա վերջին կժամանեն Իտալիա, և մենք նոր պայմանագիր կստորագրենք: Անհանգստանալու և շտապելու ոչ մի տեղ չունենք»: «Սենտ-Էտյենի» պաշտպան Ֆլորենտին Պոգբա. «Եթե «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի ընթացքում հարկի լինի պայքարելու եղբորս՝ Պոլի դեմ, ես, իհարկե, չեմ փորձի նոկաուտի ենթարկել նրան, բայց եթե անհրաժեշտ լինի, որ ես խախտեմ կանոնները նրա նկատմամբ, ես կանեմ դա»: Խոսե Կալյեխոն. «Երբ 2011 թվականին հանդես էի գալիս «Էսպանոյոլում», «Ռեալի» հետ խաղից հետո Ժոզե Մոուրինյոն մոտեցավ ինձ և հարցրեց, թե ցանկանում եմ արդյոք վերադառնալ Մադրիդ: Մտածեցի՝ կատակում է, ուստի ծիծաղեցի: Սակայն դրանից մի քանի ամիս անց ինձ զանգահարեցին «Ռեալից», ու ես իրականություն դարձրի երազանքս»: Ալվարո Մորատա. «Երջանիկ եմ «Ռեալում», ցանկանում եմ թիմակիցներիս հետ հաջողությունների հասնել, բայց ինձ խաղային ավելի շատ պրակտիկա է պետք: Հուսով եմ՝ մարզիչներն ինձ ավելի շատ կվստահեն խաղադաշտում»: Գարեթ Բեյլը սկսել է մարզվել Մադրիդի «Ռեալի» ընդհանուր խմբի հետ: Զինեդին Զիդանը հայտնել է, որ ուելսցին չի մասնակցի ՉԼ-ի շրջանակներում «Նապոլիի» հետ փետրվարի 15-ին կայանալիք խաղին: Բեյլը կոճի վնասվածք էր ստացել նոյեմբերի վերջին: «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապե. «Ճիշտ է, արդեն 7 գոլ եմ խփել Ֆրանսիայի այս առաջնությունում, բայց դեռ շատ հեռու եմ Մեսիի, Ռոնալդուի և Նեյմարի խաղամակարդակից: Նրանք ֆենոմենալ ֆուտբոլիստներ են: «Մեցի» հետ խաղում իմ հեթ-տրիկի համար շնորհակալ եմ «Մոնակոյի» բոլոր խաղացողներին»: Ջիորջիո Կյելինին վնասվածք է ստացել «Կալյարիի» հետ հանդիպման 18-րդ րոպեին և փոխարինվել: Իտալացի պաշտպանը շուտով բուժզննում կանցնի և հայտնի կդառնա ոտքի վնասվածքի լրջության աստիճանը: Բունդեսլիգայի 20-րդ տուրում «Վոլֆսբուրգը» 2-1 հաշվով առավելության է հասել «Հոֆենհայմի» նկատմամբ: Ստեվեն Զուբերը հյուրերին առաջ է մղել հաշվի մեջ, սակայն Մաքսիմիլիան Արնոլդի և Դանիել Դիդավիի գոլերը հաղթանակ են պարգևել «գայլերին»:
12.02.2017

40 մլն ֆունտ. «Մանչեսթեր Յունայթեդի» թիրախում «Չելսիի» կիսապաշտպանն է

«Չելսիի» կիսապաշտպան  Վիլիանն առաջիկա ամռանը կարող է հեռանալ «ազնվականների» ճամբարից: Բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: Ինչպես հաղորդում է Daily Star-ը, Վիլիանի ձեռքբերումով շահագրգռված է անձամբ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով լոնդոնյան ակումբում արդեն մարզել է ֆուտբոլիստին: Պրեմիեր լիգայի ներկայիս առաջատարը չի ցանկանում բաժանվել Վիլիանից, սակայն «Կարմիր սատանաները» պատրաստվում են 40 մլն ֆունտ առաջարկել «Չելսիին», որպեսզի համոզեն տեղափոխությունն իրանացնելու համաձայնություն տալ: Բրազիլացին վերջին շրջանում հազվադեպ է տեղ գտնում թիմի մեկնարկային կազմում: Նա կապույտ մարզաշապիկով հանդես է գալիս 2013 թվականից և անցկացրած 116 մրցավեճում դարձել է 16 գոլի հեղինակ:
12.02.2017

Ռիո Ֆերդինանդը քննադատել է «Արսենալի» ղեկավարությանը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը, ով այժմ հանդիսանում է ֆուտբոլային վերլուծաբան, խոսել է «Արսենալի»՝ Անգլիայի առաջնության լավագույն քառյակում հայտնվելու հնարավորությունների մասին: «Մենք պետք է հասկանանք, որ «Արսենալն» արդեն հստակեցրել է իր նպատակներն ընթացիկ մրցաշրջանում և միանշանակ կարող է հայտնվել ուժեղագույնների քառյակում: Այս պատկերը մենք տեսնում ենք վերջին 10 տարիների ընթացքում: «Զինագործներն» առաջնությունն ավարտում են լավագույն քառյակում, և Վենգերը ստանում է նոր պայմանագիր: «Արսենալի» ղեկավարների համար գլխավորն այն է, որ թիմը ձեռք բերի Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Պրեմիեր լիգայի չեմպիոն դառնալն ամենևին պարտադիր չէ: Համենայն դեպս, ինձ հենց այդպես է թվում»,- ասել է Ֆերդինանդը BT Sport-ի եթերում:
12.02.2017

Իբրահիմովիչ. «Կպայքարենք 2 կամ 3 տիտղոս նվաճելու համար. առջևում 2 եզրափակիչ ունենք»

«Մանչեսթեր Յունայթեդի» 35-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է թիմի՝ ընթացիկ մրցաշրջանում ունեցած հավակնությունների մասին: «Մենք պետք է պարզապես շարժվենք առաջ: Հաջող ենք ելույթ ունենում Եվրոպայի լիգայում և դրական արդյունք ենք ակնկալում նաև «Սենտ-Էտյենի» հետ տնային մրցավեճում: Հնարավոր 5 մրցանակներից մենք արդեն նվաճել ենք մեկը, և մնացած 4-ը դեռ առջևում են: Բնական է, որ Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում գտնվող թիմերից միայն մեկն է դառնալու չեմպիոն: Մնացածը կմնան առանց մրցանակների, իսկ մենք արդեն մեկ տիտղոս ունենք և դեռ կարող ենք պայքարել ևս մի քանիսի համար: Հետևաբար, եթե նույնիսկ չդառնանք Անգլիայի չեմպիոն, ապա կարող ենք պայքարել 2 կամ 3 այլ մրցանակներ նվաճելու համար: Կփորձենք անընդհատ հաղթել առաջնությունում, որպեսզի բարձրանանք մրցաշարային աղյուսակում, և, հուսով եմ, մրցակիցները միավորներ կկորցնեն, ու մենք կկարողանանք հանգրվանել լավագույն քառյակում: «Սենտ-Էտյենի» հետ դիմակայությունում մեզ սպասվում են 2 հանդիպումներ, որոնք նման են եզրափակիչների: Ոչ մի նշանակություն չի ունենա, եթե լավ արդյունքի հասնենք հինգշաբթի օրը. մենք պետք է առավելություն ունենանք 2 հանդիպումների արդյունքում, եթե ցանկանում ենք շարժվել առաջ»,- ասել է շվեդ ֆուտբոլիստը: http://www.vivaronews.am/mxitharyan-ibrahimovichn-ays-arajnuthyunum-karogh-e-xphel-30-35-gol-ethe-och-avelin
12.02.2017

«Բերնլիի» տպավորիչ վիճակագրությունն ԱՊԼ-ի տնային խաղերում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Բերնլին» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց միանձնյա առաջատար «Չելսիի» հետ: Հետաքրքիր է, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բերնլին» տնային խաղերում արդեն 29 միավոր է վաստակել: Այս ցուցանիշն ավելի է ակնբախ դառնում, երբ հաշվի ենք առնում, որ տնային խաղերում այս թիմն ավելի շատ միավոր է վաստակել, քան, օրինակ, «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը», որոնք համապատասխանաբար վաստակել են 27, 25 և 24 միավոր: http://www.vivaronews.am/chelsin-saythakhec-tesanyuth
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - info@vivaronews.am

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: