Անգլիա | Էջ - 8

16.03.2017

Անգլիայի հավաքականի կազմը Գերմանիայի և Լիտվայի դեմ խաղերի համար

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութհեյթը հրապարակել է ազգային ընտրանու հայտացուցակը Գերմանիայի հետ ընկերական խաղի և Աշխարհի առաջնության ընտրական փուլի Լիտվայի դեմ հանդիպումից առաջ: Դարպասապահներ.Ֆրեյզեր Ֆոստեր, Թոմաս Հիթոն, Ջո Հարթ Պաշտպաններ. Ռայան Բերտրան, Քայլ Ուոլկեր, Գարի Քեյհիլ, Մայքլ Քին, Ջոն Ստունզ, Նատանիել Քլայն, Ֆիլ Ջոնս, Լյուկ Շոու, Քրիս Սմոլինգ Կիսապաշտպաններ. Ադամ Լալանա, Ռահիմ Սթերլինգ,  Միքել Անտոնիո, Ռոուզ Բարկլի, Ալեքս Չեմբերլեն, Ջեյկ Լիվերմոր, Ջեսի Լինգարդ, Նատան Ռեդմոն, Ջեյմս Ուորդ-Պրոուզ, Էրիկ Դայեր, Դելե Ալի Հարձակվողներ. Ջերմեյն Դեֆո Մարկուս Ռեշֆորդ, Ջեյմի Վարդի
16.03.2017

Ռայոլան մեկնել է ԱՄՆ՝ Իբրահիմովիչի տրանսֆերը քննարկելու

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ իր հաճախորդի հնարավոր տեղափոխությունը «Լոս Անջելես Գելաքսի» քննարկելու: Տեղեկացվում է՝ աշխատավարձի տեսանկյունից ամերիկյան ակումբի առաջարկը ավելի համեստ է , քան «Կարմիր սատանաների» ղեկավարության առաջարկած պայմանները: Միաժամանակ ընդգծվում է, որ Զլատանը միանշանակ չի տեղափոխվի Չինաստանի Սուպեր լիգա, որը կարող է բավարարել ֆուտբոլիստի բոլոր պահանջները: Շվեդ հարձակվողի գործող համաձայնագրում կետ կա, որը թույլ է տալիս նրան ևս մեկ մրցաշրջանով թարմացնել պայմանագիրը, սակայն Զլատանը դեռևս որոշում չի կայացրել Անգլիայում ելույթները շարունակելու շուրջ: Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա ֆուտբոլիստը 15 գոլ է խփել ԱՊԼ-ում:
16.03.2017

Սմոլինգ. «Բոլորը գիտեն՝ Միկին ով է, բայց մի բան է նրան ճանաչելը, մեկ այլ բան է նրա դեմ խաղալը»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգը Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Ռոստովի» դեմ պատասխան հանդիպումից առաջ գովասանքի խոսքեր է ասել իր թիմակից Հենրիխ Մխիթարյանի հասցեին: «Մենք շատ ուրախ ենք, որ Մխիթարյանը վնասվածքից հետո նորից թիմի կողքին է: Նա մի քանի խաղ էր բաց թողել, բայց մեկնարկային կազմ վերադառնալուց հետո այնպես խաղաց, կարծես երբեք էլ չէր բացակայել: Հիանալի է՝ հարձակման գծում մենք այդքան ֆուտբոլիստներ ունենք, և Միկին իրեն հիանալի է դրսևորում, նա յուրաքանչյուր թիմի պաշտպանության համար լուրջ սպառնալիք է: Կարծում եմ, որ նա որպես ֆուտբոլիստ շատ անկանխատեսելի է: Աշխարհում յուրաքանչյուր ֆուտբոլիստ էլ գիտի, թե ով է Մխիթարյանը: Սակայն մի բան է նրան ճանաչելը, իսկ մեկ այլ բան է նրա դեմ խաղալը: Մարզումների ժամանակ նա միշտ մեկ քայլով առաջ է բոլորից, և նշանակություն չունի՝ դրիբլինգի է դիմում, թե փոխանցում է կատարում: Նա խաբուսիկ արագ է, բայց երևի ավելի արագ է տեղաշարժվում խաղադաշտում, երբ գնդակով է: Դա շատ հազվադեպ երևույթ է ֆուտբոլիստների շրջանում: Միկին փառահեղ է և շատ արժեքավոր ձեռքբերում է մեզ համար»,-ասել է անգլիացին: Հիշեցնենք՝ «Ռոստովի» դեմ խաղում Մխիթարյանը բացեց հանդիպման հաշիվը (1-1) և դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» միակ ֆուտբոլիստը, որը կարողանում է եվրոգավաթների 3 անընդմեջ խաղում գոլի հեղինակ դառնալ: Վերջին անգամ այդ նվաճմանը հասել էր Ուեյն Ռունին:
16.03.2017

Եվրոպա լիգա 1/8. «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռոստով». Հավանական մեկնարկային կազմերը ՝ ըստ բրիտանական մամուլի

Եվրոպա լիգա 1/8 եզրափակիչ. Պատասխան հանդիպում (1-1) «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռոստով» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ, Մանչեսթեր Հանդիպման մեկնարկը ՝ 00:05 «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռոստով». Հավանական մեկնարկային կազմերը ՝ ըստ բրիտանական մամուլի  
16.03.2017

Դեպայը գերազանցում է Մխիթարյանին, Իբրահիմովիչին, Պոգբային (ինֆոգրաֆիկա)

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդից» «Լիոն» տեղափոխված Մեմֆիս Դեպայը փայլուն է սկսել կարիերան նոր ակումբում: Olala-ն կազմել է ինֆոգրաֆիկա, որտեղ ներկայացվում է հոլանդացու ցուցանիշները՝ համեմատելով «Մանչեսթեր Յունայթեդում» նրա խաղընկերների հետ: Սկսած Լիգա-1-ում իր նորամուտից (հունվարի 22), Դեպայը բոլոր ցուցանիշներով գերազանցում է «Յունայթեդի» ֆուտբոլիստներին: Մասնավորապես՝ նա խփել է 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում, 31 հարված, 24 հաջող խլում, ստեղծել 23 պահ:
16.03.2017

Զիդանը ասել է, թե որ թիմին չէր ցանկանա հանդիպել քառորդ եզրափակչում

Մադրիդի «Ռեալի»  գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոստովանել է, որ չէր ցանկանա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում հանդիպել «Լեսթերի» հետ: Ֆրանսիացին գտնում է, որ ՉԼ-ում ներկայումս մրցող յուրաքանչյուր թիմ չէր ցանկանա հաջորդ փուլի ուղեգրի համար մրցել Անգլիայի գործող չեմպիոնի հետ: «Չեմ կարծում՝ կա մարզիչ, որը ցանկանում է «Լեսթերի» հետ խաղալ, ես էլ բացառություն չեմ: Նրանք շարունակում են քայլել իրենց առջև դրված նպատակի ուղղությամբ: Շատերը չէին հավատում, որ նրանք կարող են հաղթել առաջնությունը, բայց դա հաջողվեց: Շատերն էլ կարծում էին, որ նրանք չեն կարողանա հաջորդ փուլ անցնել «Սևիլիայից» պարտություն կրելուց հետո, բայց նրանք կարողացան: «Լեսթերը» ֆավորիտ չի համարվում, և նրանց վրա ճնշում չի գործադրվում, այնպես որ, ամեն ինչ էլ կարող է պատահել: Նրանց շարքերում կան տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնք խաղում են ողջ հոգով և սրտով: Նման թիմերի դեմ միշտ էլ դժվար է խաղալ: Մրցաշարի այս փուլում ցանկացած թիմ էլ հավատում է իր ուժերին ու առաջնությունում երազում հաղթանակի մասին»,-ասել է ֆրանսիացի մասնագետը: Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունը կկայանա ուրբաթ:
16.03.2017

Ժոզե Մոուրինյո. « Հաշվի առնելով Պոգբայի բնավորությունը՝ կարող եմ ասել, որ նրան չի հետաքրքրում, թե մարդիկ ինչ կասեն իր հասցեին»

«Մաչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն  խոսել է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին. «Իմ կարծիքով աշխարհը կորցնում է իր արժեքները: Նախանձն ավելի շատ է տարածվում: Պոլը  մեղավոր չէ, որ ավելի շատ աշխատավարձ է ստանում, քան որոշ հայտնի ֆուտբոլիստներ անցյալում: Ես կարծում եմ, որ Պոգբան հարգանքի է արժանի, նա աշխատավորների ընտանիքից է, որոնց համար դժվար է եղել երեք տղա մեծացնել: Պոլը եկել է Մանչեսթեր երիտասարդ տարիքում, այստեղ պայքարել իր կարիերայի համար և չի վախեցել տեղափոխվել այլ երկիր ավելի մեծ հնարավորություններ փնտրելու նպատակով: Նա իր աշխատանքի շնորհիվ է հասել նման բարձունքի»: Գնահատելով Պոգբայի ցուցադրած խաղը՝ պորտուգալացի մարզիչն ասել է. «Ես գոհ եմ նրա խաղից, ակումբը՝ նույնպես: Հաշվի առնելով Պոլի բնավորությունը՝ կարող եմ ասել, որ նրան չի հետաքրքրում, թե մարդիկ ինչ կասեն իր հասցեին»:
15.03.2017

Գվարդիոլան ցանկանում է Նավասին տեսնել «Մանչեսթեր Սիթիում»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությունների շրջանակում: Mundo Deportivօ-ի փոխանցմամբ, «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հետևում է  մադրիդյան ակումբում կոստա ռիկացու շուրջ զարգացող իրադարձություններին ու խնդրել է ակումբի ղեկավարությանը ձեռք բերել դարպասապահի ծառայությունները, եթե «Ռեալը» տրանսֆերի հանի վերջինիս: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նավասը այլևս չի վայելում «արքայական» ակումբի նախագահության վստահությունը: Չնայած «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը  և ֆուտբոլիստի թիմակիցների աջակցությանը, «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վստահ է, որ անհրաժեշտ է փոխել թիմի հիմնական դարպասապահին: Այդ դիրքում Պերեսի գլխավոր հավակնորդը «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան է:
15.03.2017

«Մանչեսթեր Յունայթեդը» նախապատրաստվում է «Ռոստովի» դեմ խաղին (լուսանկարներ)

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է նախապատրաստվել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Ռոստովի» դեմ պատասխան հանդիպմանը: Թիմերի միջև առաջին հանդիպումը ավարտվել էր ոչ-ոքի (1-1): Հիշեցնենք՝ հանդիպումը կկայանա մարտի 17-ին՝ 00:05-ին: http://www.vivaronews.am/zhoze-mourinyon-haytararel-e-or-rostovi-dem-patasxan-xaghin-chen-masnakci-2-futbolist
15.03.2017

Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ «Ռոստովի» դեմ պատասխան խաղին չեն մասնակցի 2 ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Ռոստովի» դեմ պատասխան խաղից առաջ հայտարարել է, որ թիմի հարձակվողներ Անտոնի Մարսիալը և Ուեյն Ռունին չեն մասնակցի առաջիկա խաղին: «Իմ ենթակայության տակ այն ֆուտբոլիստներն են, ովքեր մասնակցեցին «Չելսիի» հետ խաղին, նաև Իբրահիմովիչը, ով որակազրկման պատճառով բաց թողեց Անգլիայի գավաթի հանդիպումը»,- ասել է Մոուրը: Ավելացնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումը ավարտվել էր 1-1 հաշվով:  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: