Անգլիա | Էջ - 7

18.04.2017

«Արսենալը» հաղթում է «Միդլսբրոյին».( տեսանյութ)

Անգլիա, Պրեմիեր լիգա, տուր 33 «Միդլսբրո»- «Արսենալ»  Միդլսբրո, «Ռիվերսայդ» մարզադաշտ ապրիլի 17, 23:00 Գոլերը՝ Ալեքսիս Սանչես՝42՛ (0-1),Ալվարո Նեգրեդո՝50՛ (1-1) Մեսութ Օզիլ՝71՛ (1-2)
18.04.2017

Ֆաբրեգասը կարող է տեղափոխվել Իտալիա

Լոնդոնյան «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարող է տեղափոխվել Իտալիա: Ինչպես հաղորդում է Daily Star-ը, իսպանացին ցանկանում է լքել  «Չելսին» խաղաժամանակ չստանալու պատճառով և մեծ է հավանականությունը, որ նա կտեղափոխվի «Միլան»: Իտալական ակումբը արդեն նոր սեփականատեր ունի, և ղեկավարությունը պատրաստ է մեծ գումար տրամադրել թիմի կազմն ուժեղացնելու համար, որպեսզի «Միլանը» կարողանա վերադառնալ Չեմպիոնների լիգա և գլխավորել իտալական Ա Սերիան: Ըստ իտալական մամուլի՝ Ֆաբրեգասը կլինի նրանց առաջին ձեռքբերումը: 29-ամյա կիսապաշտպանը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է «Չելսիի» 38 խաղի, դարձել 7 գոլի հեղինակ:
17.04.2017

«Բրայթոնը» 34 տարի անց վերադառնում է ուժեղագույնների մրցաշար

 Անգլիական «Բրայթոնը» հաջորդ մրցաշրջանում կխաղա Պրեմիեր լիգայում: Քրիս Հյութոնի գլխավորած թիմը մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ ապահովեց հաջորդ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում հանդես գալու ուղեգիր: «Հադերսֆիլդի» և «Դերբի Կաունթիի» հետ ոչ ոքի խաղալուց հետո «Բրայթոնը»  բարձրացավ երկրորդ հորիզոնական , ինչը թույլ կտա թիմին խաղալ Պրեմիեր լիգայում: «Բրայթոնը» վերջին անգամ այսպիսի արդյունքի հասել է 1982-83 մրցաշրջանում:
17.04.2017

Կլոպը «Լիվերպուլից» հետո կավարտի մարզչական կարիերան

Անգլիական «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպը «Լիվերպուլ»- «Վեսթ Բրոմվիչ» խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Ակումբի գլխավոր մարզիչը նշել է, որ ցանկանում է ավարտել մարզչական կարիերան «Լիվերպուլի» հետ պայմանագրի ավարտից հետո: Կլոպն ասել է, որ չի ցանկանում մի քանի ակումբ փոխել կարճ ժամանակվա ընթացքում: «Պատահական չէ, որ մինչ այս ընդամենը 3 թիմ եմ մարզել, չեմ ցանկանում կարիերաս ավարտել  որպես 10 թիմ մարզած մարզիչ: Ես սիրում եմ մի թիմում երկար մնալ և տիտղոսներ նվաճել: Նույնն էլ վերաբերում է «Լիվերպուլին», ես եկել եմ այստեղ տիտղոսներ նվաճելու, մարդիկ այս ակումբից տիտղոսներ են ակնկալում »- շեշտել է գերմանացի մասնագետը: Հիշեցնենք, որ Կլոպը մարզչական կարիերան սկսել է«Մայնց»-ից, հետո մարզել Դորտմունդի «Բորուսիան», որի հետ երկու անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն: 2014 թվականից նա տեղափոխվել է Անգլիա, սակայն մինչև հիմա Կլոպին չի հաջողվել սպասված արդյունքն ունենալ «Լիվերպուլի» հետ:
17.04.2017

Շեքսպիր. «Ասում են ՝ «Լեսթերի» հաղթելու շանսը 10% է, հույս ունեմ՝ մարդիկ գումար կաշխատեն մեր հաղթանակից հետո»

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կրեյգ Շեքսպիրը  Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Ատլետիկո Մադրիդ»- «Լեսթեր» պատասխան խաղից առաջ խոսել է թիմի պատրաստվածության մասին: «Մեզ պետք է ավելի շատ գոլեր խբել, սակայն չմոռանալ նաև պաշտպանության մասին, ավելի մեծ ճնշում պետք է գործադրենք մադրիդցիների վրա: Ես ուզում եմ, որ իմ թիմի ֆուտբոլիստները հաճույք ստանան խաղից, իսկ վերջում ՝ հաղթեն»: Շեքսպիրը խոսել է նաև թիմի ավագ Ուես Մորգանի մասին, որը մեջքի վնասվածք ուներ: «Վերջնական որոշումը կկայացնենք վաղը, սակայն  մեծ է հավանականությունը, որ Մորգանը կխաղա: Նա մարզվում է թիմի հետ և վերջին 3 օրերի ընթացքում բողոքներ չի ունեցել մեջքի հետ կապված»: Խոսելով այն մասին, որ բուքմեյքերները չեն հավատում անգլիական ակումբի՝ եզրափակիչ դուրս գալուն, թիմի գլխավոր մարզիչն ասել է. «Գիտեմ, որ թիմի հաղթանակը 10 տոկոս են գնահատում, հույս ունեմ՝ մարդիկ շատ գումար կաշխատեն մեր հաղթանակից հետո»:
17.04.2017

Պաշտոնական. Ջոն Տերին կլքի «Չելսին»

Ինչպես հայտնում է անգլիական «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբի ղեկավարությունն ու Ջոն Տերին միասին որոշել են, որ մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը կլքի  «Չելսին»: ««Ստեմֆորդ Բրիջում» բոլորը շնորհակալ են Ջոն Տերիին ակումբի կազմում այսքան տարի հանդես գալու, տիտղոսներ նվաճելու և ակումբին հավատարիմ մնալու համար»-, ասվում է  ակումբի տարածած հաղորդագրության մեջ: Ինքը Տերին ասել է. «Այնքան մարդու պետք է շնորհակալություն հայտնեմ՝ սկսած մարզչական շտաբից,մինչև մարզադաշտի աշխատողներ, հուսով եմ ՝  ես և ակումբը կշարունակենք համագործակցել, մինչև մրցաշրջանի ավարտ որոշում կկայացնեմ ապագայիս վերաբերյալ»: Տերին անգլիական ակումբում խաղում է արդեն 19 տարի, որի ընթացքում մասնակցել է 713 հանդիպման, դարձել 66 գոլի հեղինակ: «Չելսիի» ավագը ակումբի հետ նվաճել  է 16 տիտղոս: Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է նաև, որ «Չելսիի» ղեկավարությունն ու սեփականատերը հույս ունեն Տերիին ապագայում տեսնել «Ստեմֆորդ Բրիջում», բայց ոչ ֆուտբոլիստի կարգավիճակում:  
17.04.2017

«Լիվերպուլի» հավանական մարզահագուստը 2017/18 մրցաշրջանի համար(լուսանկար)

2016/17 մրցաշրջանը աստիճանաբար մոտենում է ավարտին, և համացանցում սկսում են տարածվել թոփ ակումբների հավանական մարզահագուստը հաջորդ մրցաշրջանի համար: Այս անգամ բոլորի քննարկումների առիթն է դարձել «Լիվերպուլի» հավանական մարզաշապիկը առաջիկա խաղաշրջանի արտագնա և տնային հանդիպումների համար:  
17.04.2017

Ոսկե խաղակոշիկ. Եվրոպայի լավագույն ռմբարկուներն այս պահին

Դիրք Ֆուտբոլիստ Ակումբ Երկիր Գոլ Գործակից Միավոր 1 Լիոնել Մեսի 29 2 58 2 Բաս Դոստ 28 2 56 3 Ռոբերտ Լևանդովսկի 26 2 52 4 Պիեր Էմերիկ Օբամեյանգ 26 2 52 5  Անդրեա Բելոտի 25 2 50 6 Էդին Ջեկո 25 2 50 7  Ռոմելու Լուկակու 24 2 48 8 Անտոնի Մոդեստ 23 2 46 9 Լուիս Սուարես 23 2 46 10 Գոնսալո Հիգուաին 23 2 46 Թարմացված է առ  15/04/2017
17.04.2017

Թոփ 10 ամենասարսափելի ֆուտբոլային մարզաշապիկները

Տարիներ առաջ դիզայներները և ֆուտբոլային ակումբները այդքան էլ մեծ տեղ չէին տալիս մոդային և գեղեցիկ մարզահագուստ ունենալուն: Ձեզ ենք ներկայացնում, թե ժամանակին ֆուտբոլային մարզահագուստ արտադրող ընկերությունները, ինչպիսի «գլուխգործոցներ» են ստեղծել ակումբների համար: 10. «Չելսիի» 1995թ. արտագնա խաղերի համար նախատեսված մարզաշապիկը
17.04.2017

Mirror. «ՄՅՈՒ»-ն մտադիր է թիմում պահել Իբրահիմովիչին և ահռելի գումար վճարել նրան

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր է թիմում պահել հարձակվող Զլատան Իբրահիմովիչին: 35-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը սպառվում է առաջիկա ամռանը, իսկ նոր գործարքը դեռ ստորագրված չէ: Շվեդ ֆուտբոլիստը չի շտապում նոր պայմանագիր ստորագրել, քանի որ դեռ կոնկրետ չի որոշել իր հետագա անելիքները: Եվ ինչպես հաղորդում է Mirror-ը, «Կարմիր սատանաների» ղելավարությունը մտադիր է Զլատանին տարեկան վճարել 20 մլն ֆունտ: Նշենք, որ ներկայումս Իբրան ստանում է 12 մլն ֆունտ աշխատավարձ: Ընթացիկ ԱՊԼ-ի մրցաշրջանում Իբրան անցկացրել է 28 հանդիպում, խփել 17 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում:  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: