Անգլիա | Էջ - 6

20.04.2017

«Անդերլեխտի» մարզումը Մանչեսթերի դղյակներից մեկում (տեսանյութ)

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Անդերլեխտ» պատասխան խաղից առաջ բելգիական ակումբի ֆուտբոլսիտները մարզվել են Մանչեսթերի Քաստերֆիլդ դղյակում, որը համարվում է հատուկ պահպանվող տարածք: «Մանչեսթեր Յունայթեդ» - «Անդերլեխտ» խաղը կմեկնարկի 23:05-ին: Հիշեցնենք, որ թիմերի առաջին խաղն ավարտվել էր 1-1 հաշվով, «կարմիր սատանաների» միակ գոլը հեղինակել էր մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը:   @ManUtd @MENnewsdesk Anderlecht training in Castlefield for tonight's game!! #manchester pic.twitter.com/hgFMg8EhbJ — RobP (@robpim1982) 20 апреля 2017 г.
20.04.2017

50 մլն եվրո ՝ Մարկո Ասենսիոյի համար

«Լիվերպուլը» ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի տրանսֆերը: Ինչպես հաղորդում է AS-ը, անգլիական գրանդը 50 մլն եվրո է առաջարկել իսպանացի կիսապաշտպանի համար, սակայն ստացել է բացասական պատասխան: Նշվում է, որ «Արքայական ակումբի» ղեկավարությունը և մարզչական շտաբը չի պատրաստվում հրաժարվել Ասենսիոյի ծառայություններից:
20.04.2017

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցացիան հրապարակել է ԱՊԼ 2016/17 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցացիան հրապարակել է ԱՊԼ 2016/17 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը: Այն ստացել հետևյալ տեսքը ՝ http://www.vivaronews.am/6-futbolist-kpaykharen-apl-i-201617-mrcashrjani-lavaguyn-futbolisti-kochman-hamar
20.04.2017

Ժոզե Մոուրինյո. «Մխիթարյանը լավ է խաղում միայն Եվրոպա լիգայում»

Ժոզե Մոուրինյոն Եվրոպա լիգայի «Անդերլեխտի» հետ պատասխան խաղից առաջ խոսել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, ով բելգիացիների դեմ առաջին խաղում դարձել էր «Յունայթեդի» կազմում միակ գոլի հեղինակը: Լրագրողները խնդրել են Ժոզեին գնահատել հայ կիսապաշտպանը խաղը: «Մխիթարյանը լավ է խաղում Եվրոպա լիգայում, միայն Եվրոպա լիգյում»,- պատասխանել է պորտուգալացին: Հիշեցնենք, որ Մխիթարյանը բաց էր թողել ԱՊԼ-ի վերջին տուրի «Չելսիի» դեմ հանդիպումը:  
19.04.2017

Սերժ Օրիեն կտեղափոխվի Անգլիա

Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Սերժ Օրիեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում: Ֆրանսիական մամուլը հայտնում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը բանակցել  է «Մանչեսթեր Յունայթեդի»  գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Պորտուգալացի մասնագետը իր համաձայնությունն է տվել և ցանկանում է, որ  պաշտպանը ամռանը միանա «կարմիր սատանաներին»: Օրիեն կխաղա աջ պաշտպանի դիրքում, ինչը հնարավորություն կտա Անտոնիո Վալենսիային վերադառնալ կիսապաշտպանի դիրքին: Օրիեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2019 թվականին, ֆրանսիական գրանդը  ֆուտբոլիստին նոր պայմանագիր է առաջարկել, սակայն նա մերժել է ակումբի առաջարկը:
19.04.2017

«Մանչեսթեր Յունայթեդը» նախապատրաստվում է «Անդերլեխտի» դեմ խաղին (լուսանկարներ)

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակվում է նախապատրաստվել Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի շրջանակներում կայանալիք «Անդրելեխտի» դեմ  պատասխան խաղին (առաջին խաղ-1-1): Հանդիպումը կկայանա ապրիլի 20-ին՝ 23:05-ին:
19.04.2017

Մոուրինյոն նշել է, թե որն է անգլիական թիմերի անհաջողության պատճառը եվրոգավաթներում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է անգլիական ակումբների անհաջող ելույթներին եվրոգավաթների մրցաշարերում: «Խաղացանկը մեծ նշանակություն ունի: Սուրբ ծննդյան տոներին նշանակված խաղերը նույնպես դժվարեցնում են ԱՊԼ-ում խաղալը: Բացի այդ, մրցակցությունը այս առաջնությունում շատ բարձր է: Օրինակ՝ «Ռեալը» անցած շաբաթ 2-րդ կազմով էր խաղում լիգայում, սակայն մենք չենք կարող մեզ այդպիսի շքեղություն թույլ տալ: Պրեմիեր լիգայի յուրաքանչյուր խաղում դու մեծ ուժեր պետք է ներդնես ու պայքարես մինչև հանդիպման վերջին րոպեն: Այստեղ ամեն ինչ ավելի դժվար է, քան մյուս երկրներում»,-նշել է Մոուրինյոն: Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս են մնացել բոլոր անգլիական թիմերը, իսկ Եվրոպա լիգայում պայքարը շարունակում է միայն «Մանչեսթեր Յունայթեդը»:
19.04.2017

«Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր կառաջարկի թիմի կիսապաշտպանին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Հերերայի հաջողությունները շարունակում են ավելի ամրապնդել նրա դերը ակումբում: Daily Mail-ի փոխանցմամբ, «Կարմիր սատանաների» ղեկավարությունը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը իսպանացի կիսապաշտպանի հետ: «ՄՅՈՒ»-ը մտադիր է շաբաթական 120 հազար ֆունտ աշխատավարձ վճարել Հերերային: 27-ամյա ֆուտբոլիստի գործող համաձայնագրի ժամկետը ավարտվում է 2018 թվականի ամռանը, սակայն պայմանագրում կետ կա, որը թույլ է տալիս թարմացնել գործարքը ևս մեկ տարով: Հիշեցնենք՝ «Չելսիի» հետ մրցավերջում Անդեր Հերերայի փոխացնումից Մարկուս Ռեշֆորդը բացեց հանդիպման հաշիվը, այնուհետև Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը կրկնապատկեց հաշիվը:
19.04.2017

ԱՊԼ ուղեգիր նվաճած «Բրայթոնի» ֆուտբոլիստները՝ մետրոյում (տեսանյութ)

«Բրայթոնը» օրեր առաջ առաջին անգամ պատմության մեջ նվաճեց Պրեմիեր լիգայի ուղեգիր: Ահա թե ինչպես են ֆուտբոլիստներին ընդունել քաղաքի մետրոյում.
18.04.2017

60 մլն եվրո Ուսման Դեմբելեի տրանսֆերի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել Ուսման Դեմբելեի տրասնֆերը: Ըստ Le Figaro-ի, անգլիական գրանդը պատրաստ է 60 մլն եվրո առաջարկել 19-ամյա հարձակվողի դիմաց: Հիշեցնենք, որ ֆրանսիացու ներկայիս պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021թ.: Ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն իր հաշվին գրանցել է 8 գոլ և կատարել 17 գոլային փոխանցում:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: