Անգլիա | Էջ - 5

24.05.2017

Նեյմարի հայրը հորդորում է որդուն տեղափոխվել անգլիական ակումբ

Ինչպես տեղեկացնում է Daily Express-ը, «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի հայրը հորդորում է որդուն փոխել ակումբային գրանցումը: Բրազիլիացու հայրը, որը հանդիսանում է նաև նրա գործակալը, գտնում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը չի կարողանում ցույց տալ իր լավագույն որակները՝ գտնվելով Լիոնել Մեսիի և Լուիս Սուարեսի շողքի տակ: Եթե Նեյմարը ցանկանում է գերազանցել Ռոնալդուին և Մեսիին, ապա նա պետք է պաշտպանի մեկ այլ ակումբի գույները: Հարձակվողի հայրը համոզված է, որ նա կարող է մեծ հաջողությունների հասնել «Մանչեսթեր Սիթիիում» և «Մանչեսթեր Յունայթեդում», որոնք պատրաստ են ֆուտբոլիստի տեղափոխության վրա ահռելի գումարներ ծախսել:
24.05.2017

Ո՞ր ակումբներն ամենից շատ կկարոտեն «Արսենալին» Չեմպիոնների լիգայում (ծաղրանկար)

Ինչպես հայտնի է, «Արսենալն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 2016/17թթ. առաջնության արդյունքներով զբաղեցրեց միայն 5-րդ հորիզոնականը և երկար տարիներ անց չի մասնակցի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությանը: Ըստ Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի՝ Արսեն Վենգերի սաներին ամենից շատ կկարոտեն «Բարսելոնան» և «Բավարիան», որոնց համար «Արսենալը» հաղթահարելի կամ, պարզապես, «սիրելի» մրցակից էր դարձել:
23.05.2017

«Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որ միշտ կգտնի իր տեղը». Լևոն Պաչաջյանի հարցազրույցը VivaroNews.am-ին (տեսանյութ)

Ստոկհոլմում VivaroNews.am-ի անձնակազմը հանդիպել է Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանին, ով ծավալուն հարցազրույց է տվել՝ պատմելով Հենրիխ Մխիթարյանի առաջին քայլերի, նրա առաջընթացի և խաղաոճի, Մանչեսթերում ունեցած նախնական դժվարությունների, ինչպես նաև իր ակումբային գործերի մասին.
23.05.2017

Անտուան Գրիզման. «Պատրաստ եմ հեռանալու «Ատլետիկոյից». նպատակս տիտղոսներ նվաճելն է»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մասնակցել է մամուլի ասուլիսի, որը նվիրված է եղել նրա գրքի շնորհանդեսին: Ֆրանսիացին հայտարարել է, որ ամռանն, ամենայն հավանականությամբ, կհեռանա իսպանական ակումբից: «Մենք Իսպանիայի առաջնությունն ավարտեցինք 3-րդ տեղում, ինչը թիմի նպատակն էր, բայց խաղացողները ցանկանում էին ավելին: Կարծում եմ՝ պարզապես գոլեր խփելը և լավ ֆուտբոլ ցուցադրելը բավարար չեն: Տիտղոսներ նվաճելու գործոնն այն է, ինչը ես հաշվի առնեմ այս ամռանը, երբ անհրաժեշտ կլինի որոշում կայացնել ապագայիս վերաբերյալ: «Ատլետիկոյի» հետ շարունակում ենք հասնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Մենք անընդհատ մոտ ենք նպատակին, բայց ինչ-որ բան չի հերիքում: Ակումբում պետք է հասկանան, թե ինչ պետք է անել այս իրավիճակում: Դա կախված է տրանսֆերներից: Չգիտեմ՝ ակումբում հասկանում են, թե ոչ, բայց բոլոր ֆուտբոլիստները, դուք՝ լրագրողներդ, ընտանիքս գիտեն, որ իմ նպատակը տիտղոսներ նվաճելն է: Ես ցանկանում են հասնել դրանց: Տեսնենք՝ ինչպես կստացվի: Այսօր, եթե անհրաժեշտ լինի հեռանալ «Ատլետիկոյից», դա ինձ համար խնդիր չի լինի: Իմ հաջորդ ակումբը կարող է լինել Պրեմիեր լիգայից, քանի որ այն այժմ ուժեղագույնն է: Գերմանիա, Չինաստան կամ ԱՄՆ... Ես պատրաստ եմ հեռանալու «Ատլետիկոյից»»,- ասել է Գրիզմանը:
23.05.2017

Ջոն Թերիի փոփոխությունն իր վերջին խաղում բուքմեյքերական սկանդալի պատճառ է դարձել

«Չելսիի» ավագ Ջոն Թերին փոխարինվել է «Սանդերլենդի» հետ խաղի ժամանակ, որը ավագի վերջին հանդիպումն էր լոնդոնյան թիմի կազմում։ Փոփողությունը տեղի ունեցավ 26-րդ րոպեին՝ այն համարը, որը կրում էր ավագը, սակայն, ինչպես հետո պարզվեց, այս խորհրդանշական իրադարձությունը դարձավ բուքմեյքերական սկանդալի պատճառ: Կասկածելին այն է, որ երեք հոգի կարողացել են հաղթել մեծ գումարներ՝ կատարելով խաղադրույք այն իրադարձության վրա, որ Թերին կփոխարինվի հենց 26-րդ րոպեին։ Դրա մասին հայտնում է անգլիական մամուլը։ Անտոնիո Կոնտեն և Ջոն Թերին պայմանավորվել են խաղից առաջ, որ փոփոխությունը տեղի կունենա խորհրդանշական 26-րդ րոպեին։ Հակառակորդների մարզիչը՝ Դավիդ Մոյեսը, իր հերթին չիմանալով լոնդոնցիների «պլանի» մասին, հրահանգել էր հեռացնել գնդակը այդ րոպեին, եթե հենց իր թիմը գնդակով լիներ այդ պահին։ Այս ձևով նա ցանկանում էր ցույց տալ իր հարգանքը լեգենդար պաշտպանին։ Այս ամենը ստիպել է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիային հետաքննություն սկսել: Առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք դեպքի մասնակիցների նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն, թե ոչ:
23.05.2017

Sky Sports-ի լրագրող. «Մխիթարյանը շատ լավ է աշխատում Մոուրինյոյի հետ» (տեսանյութ)

Ստոկհոլմում գտնվող VivaroNews.am-ի թղթակից Ռոբերտ Գասպարյանը հարցազրույց է վերցրել Sky Sport Italia-ի լրագրող և վերլուծաբան Անդրեա Պավենտիից՝ Հենրիխ Մխիթարյանի մրցաշրջանի և հեռանկարների վերաբերյալ.  
23.05.2017

«Ուժե՛ղ կաց, Մանչեսթեր». Հենրիխ Մխիթարյանը ուղերձով է հանդես եկել՝ կապված մանչեսթերյան պայթյունների հետ

Երեկ Մանչեսթերում համերգի ժամանակ պայթյուն էր որոտացել, որի ժամանակ զոհվել էր 22 մարդ: Տեղի ունեցածի հետ կապված՝ բազմաթիվ ֆուտբոլիստներ հանդես էին եկել ուղերձներով՝ ցավակցելով զոհերի հարազատներին և իրենց աջակցությունը հայտնվելով մանչեսթերցիներին: Նրանց թվում է նաև Հենրիխ Մխիթարյանը: «Ուժե՛ղ կաց, Մանչեսթեր: Իմ մտքերն ու աղոթքները բոլոր նրանց հետ են, ովքեր տուժել են երեկվա սարսափելի հարձակումներից»,-գրել է Մխիթարյանն իր թվիթերում: Stay strong Manchester! My thoughts and prayers are with all those affected by last night's horrible attack. — Henrikh Mkhitaryan (@HenrikhMkh) May 23, 2017
23.05.2017

Թոփ-5 լիգաների չեմպիոններից կազմված խորհրդանշական հավաքականն ըստ Squawka-ի

Squawka վիճակագրական ռեսուրսը կազմել է խորհրդանշական հավաքական եվրոպական թոփ-5 լիգաների չեմպիոն թիմերի լավագույն ֆուտբոլիստներից.
23.05.2017

Խուան Մատան բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մոուրինյոն Մանչեսթեր ժամանելուց հետո

«Չելսիում» Ժոզե Մոուրինյոյի ու Խուան Մատայի միջև լարված հարաբերությունները պատճառ դարձան իսպանացու տեղափոխության «Մանչեսթեր Յունայթեդ»: Սակայն «Կարմիր սատանաների» ճամբարում մարզիչն ու ֆուտբոլիստը շատ լավ աշխատում են միմյանց հետ: Խուան Մատան The Telegraph-ին տված հարցազրույցում բացահայտել է, թե ինչպես է պորտուգալացին «կոտրել սառույցը» և լավ հարաբերություններ ստեղծել իր հետ: «Նա կատակեց, թե ինչ տարբեր է եղանակը Մանչեսթերում և Լոնդոնում, նման մի բան: Ես չեմ կարող վերահսկել ուրիշների մտքերը: Ես կարող եմ կառավարել միայն ինձ, և իմ միտքը կենտրոնացած է տիտղոսներ նվաճելու և իմ պայմանագիրը կյանքի կոչելու ուղղությամբ: Մարզչի հետ խնդիրներ չկան: Ուստի, կարծում եմ, այս ամառ այդ մասին ավելի քիչ կմտածեմ: Մենք բազմաթիվ զրույցներ ենք ունեցել մրցաշրջանի ընթացքում: Մենք լավ հարաբերությունների մեջ ենք, ոչ մի տարաձայնություն չունենք»,-պատմել է Մատան:
22.05.2017

Գրիզման. «Մեծ է հավանականությունը, որ «Մանչեսթեր Յունայթեդ» կտեղափոխվեմ»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը Qutoidien հաղորդման ժամանակ խոսել է իր՝ «Ատլետիկոյից» տեղափոխվելու լուրերի մասին: Հաղորդավարի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխման մասին հարցին ֆրանսիացին պատասխանել է. «Հավանականությունը 10-ից 6 եմ գնահատում, դեռ հայտնի չէ, իսկ «Ատլետիկոյում» մնալը կգնահատեմ 7 միավորով»: «Արքայական» ակումբ հավանական տեղափոխության հարցին ֆրանսիացին հաստատ պատասխան է տվել. «Զիդանի ղեկավարության ներքո խաղալու հավանականությունը 10-ից 0 է»: Հիշեցնենք, որ Գրիզմանի գործող պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ ավարտվում է 2021 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին «Ատլետիկոյի» հաշվին ավելացրել է 26 գոլ և 10 գոլային փոխանցում:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: