Անգլիա | Էջ - 4

23.05.2017

Անտուան Գրիզման. «Պատրաստ եմ հեռանալու «Ատլետիկոյից». նպատակս տիտղոսներ նվաճելն է»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մասնակցել է մամուլի ասուլիսի, որը նվիրված է եղել նրա գրքի շնորհանդեսին: Ֆրանսիացին հայտարարել է, որ ամռանն, ամենայն հավանականությամբ, կհեռանա իսպանական ակումբից: «Մենք Իսպանիայի առաջնությունն ավարտեցինք 3-րդ տեղում, ինչը թիմի նպատակն էր, բայց խաղացողները ցանկանում էին ավելին: Կարծում եմ՝ պարզապես գոլեր խփելը և լավ ֆուտբոլ ցուցադրելը բավարար չեն: Տիտղոսներ նվաճելու գործոնն այն է, ինչը ես հաշվի առնեմ այս ամռանը, երբ անհրաժեշտ կլինի որոշում կայացնել ապագայիս վերաբերյալ: «Ատլետիկոյի» հետ շարունակում ենք հասնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Մենք անընդհատ մոտ ենք նպատակին, բայց ինչ-որ բան չի հերիքում: Ակումբում պետք է հասկանան, թե ինչ պետք է անել այս իրավիճակում: Դա կախված է տրանսֆերներից: Չգիտեմ՝ ակումբում հասկանում են, թե ոչ, բայց բոլոր ֆուտբոլիստները, դուք՝ լրագրողներդ, ընտանիքս գիտեն, որ իմ նպատակը տիտղոսներ նվաճելն է: Ես ցանկանում են հասնել դրանց: Տեսնենք՝ ինչպես կստացվի: Այսօր, եթե անհրաժեշտ լինի հեռանալ «Ատլետիկոյից», դա ինձ համար խնդիր չի լինի: Իմ հաջորդ ակումբը կարող է լինել Պրեմիեր լիգայից, քանի որ այն այժմ ուժեղագույնն է: Գերմանիա, Չինաստան կամ ԱՄՆ... Ես պատրաստ եմ հեռանալու «Ատլետիկոյից»»,- ասել է Գրիզմանը:
23.05.2017

Ջոն Թերիի փոփոխությունն իր վերջին խաղում բուքմեյքերական սկանդալի պատճառ է դարձել

«Չելսիի» ավագ Ջոն Թերին փոխարինվել է «Սանդերլենդի» հետ խաղի ժամանակ, որը ավագի վերջին հանդիպումն էր լոնդոնյան թիմի կազմում։ Փոփողությունը տեղի ունեցավ 26-րդ րոպեին՝ այն համարը, որը կրում էր ավագը, սակայն, ինչպես հետո պարզվեց, այս խորհրդանշական իրադարձությունը դարձավ բուքմեյքերական սկանդալի պատճառ: Կասկածելին այն է, որ երեք հոգի կարողացել են հաղթել մեծ գումարներ՝ կատարելով խաղադրույք այն իրադարձության վրա, որ Թերին կփոխարինվի հենց 26-րդ րոպեին։ Դրա մասին հայտնում է անգլիական մամուլը։ Անտոնիո Կոնտեն և Ջոն Թերին պայմանավորվել են խաղից առաջ, որ փոփոխությունը տեղի կունենա խորհրդանշական 26-րդ րոպեին։ Հակառակորդների մարզիչը՝ Դավիդ Մոյեսը, իր հերթին չիմանալով լոնդոնցիների «պլանի» մասին, հրահանգել էր հեռացնել գնդակը այդ րոպեին, եթե հենց իր թիմը գնդակով լիներ այդ պահին։ Այս ձևով նա ցանկանում էր ցույց տալ իր հարգանքը լեգենդար պաշտպանին։ Այս ամենը ստիպել է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիային հետաքննություն սկսել: Առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք դեպքի մասնակիցների նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն, թե ոչ:
23.05.2017

Sky Sports-ի լրագրող. «Մխիթարյանը շատ լավ է աշխատում Մոուրինյոյի հետ» (տեսանյութ)

Ստոկհոլմում գտնվող VivaroNews.am-ի թղթակից Ռոբերտ Գասպարյանը հարցազրույց է վերցրել Sky Sport Italia-ի լրագրող և վերլուծաբան Անդրեա Պավենտիից՝ Հենրիխ Մխիթարյանի մրցաշրջանի և հեռանկարների վերաբերյալ.  
23.05.2017

«Ուժե՛ղ կաց, Մանչեսթեր». Հենրիխ Մխիթարյանը ուղերձով է հանդես եկել՝ կապված մանչեսթերյան պայթյունների հետ

Երեկ Մանչեսթերում համերգի ժամանակ պայթյուն էր որոտացել, որի ժամանակ զոհվել էր 22 մարդ: Տեղի ունեցածի հետ կապված՝ բազմաթիվ ֆուտբոլիստներ հանդես էին եկել ուղերձներով՝ ցավակցելով զոհերի հարազատներին և իրենց աջակցությունը հայտնվելով մանչեսթերցիներին: Նրանց թվում է նաև Հենրիխ Մխիթարյանը: «Ուժե՛ղ կաց, Մանչեսթեր: Իմ մտքերն ու աղոթքները բոլոր նրանց հետ են, ովքեր տուժել են երեկվա սարսափելի հարձակումներից»,-գրել է Մխիթարյանն իր թվիթերում: Stay strong Manchester! My thoughts and prayers are with all those affected by last night's horrible attack. — Henrikh Mkhitaryan (@HenrikhMkh) May 23, 2017
23.05.2017

Թոփ-5 լիգաների չեմպիոններից կազմված խորհրդանշական հավաքականն ըստ Squawka-ի

Squawka վիճակագրական ռեսուրսը կազմել է խորհրդանշական հավաքական եվրոպական թոփ-5 լիգաների չեմպիոն թիմերի լավագույն ֆուտբոլիստներից.
23.05.2017

Խուան Մատան բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մոուրինյոն Մանչեսթեր ժամանելուց հետո

«Չելսիում» Ժոզե Մոուրինյոյի ու Խուան Մատայի միջև լարված հարաբերությունները պատճառ դարձան իսպանացու տեղափոխության «Մանչեսթեր Յունայթեդ»: Սակայն «Կարմիր սատանաների» ճամբարում մարզիչն ու ֆուտբոլիստը շատ լավ աշխատում են միմյանց հետ: Խուան Մատան The Telegraph-ին տված հարցազրույցում բացահայտել է, թե ինչպես է պորտուգալացին «կոտրել սառույցը» և լավ հարաբերություններ ստեղծել իր հետ: «Նա կատակեց, թե ինչ տարբեր է եղանակը Մանչեսթերում և Լոնդոնում, նման մի բան: Ես չեմ կարող վերահսկել ուրիշների մտքերը: Ես կարող եմ կառավարել միայն ինձ, և իմ միտքը կենտրոնացած է տիտղոսներ նվաճելու և իմ պայմանագիրը կյանքի կոչելու ուղղությամբ: Մարզչի հետ խնդիրներ չկան: Ուստի, կարծում եմ, այս ամառ այդ մասին ավելի քիչ կմտածեմ: Մենք բազմաթիվ զրույցներ ենք ունեցել մրցաշրջանի ընթացքում: Մենք լավ հարաբերությունների մեջ ենք, ոչ մի տարաձայնություն չունենք»,-պատմել է Մատան:
22.05.2017

Գրիզման. «Մեծ է հավանականությունը, որ «Մանչեսթեր Յունայթեդ» կտեղափոխվեմ»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը Qutoidien հաղորդման ժամանակ խոսել է իր՝ «Ատլետիկոյից» տեղափոխվելու լուրերի մասին: Հաղորդավարի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխման մասին հարցին ֆրանսիացին պատասխանել է. «Հավանականությունը 10-ից 6 եմ գնահատում, դեռ հայտնի չէ, իսկ «Ատլետիկոյում» մնալը կգնահատեմ 7 միավորով»: «Արքայական» ակումբ հավանական տեղափոխության հարցին ֆրանսիացին հաստատ պատասխան է տվել. «Զիդանի ղեկավարության ներքո խաղալու հավանականությունը 10-ից 0 է»: Հիշեցնենք, որ Գրիզմանի գործող պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ ավարտվում է 2021 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին «Ատլետիկոյի» հաշվին ավելացրել է 26 գոլ և 10 գոլային փոխանցում:
22.05.2017

Կուադրադոն՝ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ

Իտալական «Յուվենտուսը»  պայմանագիր կնքեց  «Չելսիի» կիսապաշտպան Խուան Կուադրադոյի հետ: Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, «ծեր սենյորան»  որոշում է կայացրել ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը «Չելսիից» և նրան առաջարկել 3 տարվա պայմանագիր: 28-ամյա կոլումբացու համար «Յուվենտուսը» կվճարի 20 մլն. եվրո` սկսած 2017-18 մրցաշրջանից: Ֆուտբոլիստն այսօր արդեն ստորագրել է պայմանագիր, որով  համարվում է «Յուվենտուսի» ֆուտբոլիստ մինչև 2020 թվականի հունիսի 30-ը: Հիշեցնենք, որ Կուադրադոն վարձավճարով էր հանդես գալիս իտալական ակումբում 2015 թվականից սկսած: Ըստ նախնական համաձայնության` ֆուտբոլիստը  պետք է 3  մրցաշրջան վարձավճարով հանդես գար «Յուվենտուսի» կազմում, և եթե ակումբը ցանկանար, կարող էր ձեռք բերել նրա տրանսֆերը որոշակի թվով խաղերից հետո: Բացի 20 միլիոնից լոնդոնյան ակումբը կստանա նաև 4 մլն. հավելավճար: Ընթացիկ մրցաշրջանում Կուադրադոն մասնակցել է «Յուվենտուսի» 43 խաղերի՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
22.05.2017

Գվարդիոլա. «Երբ «Ռեալն» ու «Բարսելոնան» պայքարում են մի ֆուտբոլիստի համար, այդտեղ այլևս անելիք չկա»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ամփոփել է ընթացիկ մրցաշրջանը և խոսել  տրանսֆերային շուկայում տիրող իրավիճակի մասին: «Այս մրցաշրջանից գոհ եմ, հաջորդ տարի մեզ վրա ավելի շատ ճնշում կգործադրեն: Հաջորդ մրցաշրջանում ես ավելի լավ մարզիչ կլինեմ, թիմն ավելի լավ մարզավիճակ ձեռք կբերի: Այժմ պետք է մտածել թիմում նոր ֆուտբոլիստների հայտնվելու մասին: «Ռեալը» հենց նոր 46 մլն. եվրո վճարեց 16-ամյա ֆուտբոլիստի մասին: Արդեն կարող եք պատկերացնել՝ ինչ իրավիճակ է տրանսֆերային շուկայում»,- ասել է իսպանացի մասնագետը: «Երբ մի ֆուտբոլիստի համար պայքարում են «Ռեալն» ու «Բարսելոնան», ուրիշ ակումբներ այդտեղ անելիք չունեն: Մեզ տասնամյակներ են պետք այդ ակումբենրի հետ մրցելու համար, միայն գումարը բավական չէ: Հաջողության հասնելու համար ժամանակ է պետք, իսկ ֆուտբոլում ժամանակ չկա»,- ասել է «Բարսելոնայի» նախկին մարզիչը: http://www.vivaronews.am/realeh-haghthec-barselonayin-16-amya-futbolisti-hamar-paykharum
22.05.2017

Հենրիխ Մխիթարյանի «կարիճ» գոլը և ևս 9 գնդակ հավակնում են ԱՊԼ-ի մրցաշրջանի լավագույն գոլ կոչմանը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի «կարիճ» գոլը «Սանդերլենդի» դարպասը հավակնում է դառնալ Անգլիայի Պրեմիեր լիգայի 2016/17 մրցաշրջանի լավագույն գոլը: Այդ մրցանակին են հավակնում նաև «Միդսբրոյի» ֆուտբոլիստ Քրիստիան Ստուանիի գոլը, «Վեսթ Հեմի» նախկին կիսապաշտպան Դիմիտրի Պայեի գնդակը Վիկտոր Վալդեսի դարպասը, լոնդոնյան «Չելսիի» իսպանացի կիսապաշտպան Պեդրոյի գոլերը «Տոտենհեմի» և «Էվերթոնի» դեմ խաղերում, Էնդի Քերոլի խելահեղ գոլը «Քրիստալ Փելասի» հետ խաղում, Էդեն Ազարի գնդակը «Արսենալի» դարպասը, Անդրոս Թաունսենթի ուղարկած հարվածը «Վեսթ Բրոմվիչի» դարպասը և Էմրե Ջանի շրջադարձ գոլը «Վեսթ Հեմի» դեմ խաղում: Քվեարկությանը կարող եք մասնակցել անցնելով այս հղումով: Իսկ հաղթողի անունը կհայտարարվի մայիսի 26-ին: https://twitter.com/premierleague/status/866587290860216320
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: