Անգլիա | Էջ - 3

24.04.2017

Հայտնի են Անգլիայի լավագույն ֆուտբոլիստն ու լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը

Անգլիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան ամփոփել է քվեարկության արդյունքները և հրապարակել Պրեմիեր լիգայի տարվա լավագույններին։ Տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Չելսիի» կիսապաշտպան Ն՛Գոլո Կանտեն։ Ֆրանսիացին առաջ է անցել իր թիմակից Էդեն Ազարից և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչից։ Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին։ Դևիդ Բեքհեմը ստացել է հատուկ մրցանակ՝ ֆուտբոլում իր ներդրած ավանդի համար։ Հիշեցնենք, որ քվեարկությանը մասնակցում են ֆուտբոլիստները և նրանց արհմիությունների ներկայացուցիչները։
24.04.2017

Զլատան Իբրահիմովիչը՝ կարիերան ավարտելու մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը խաչաձև կապանների վնասվածք էր ստացել «Անդերլեխտի» դեմ խաղում, խոսել է իր առողջական վիճակի մասին և հերքել ֆուտբոլիստի կարիերան ավարտելու լուրերը: «Նախ և առաջ շնորհակալություն բոլորին ձեր աջակցության և սիրո համար: Նորություն չէ, որ վնասվածք եմ ստացել, այսպիսով որոշ ժամանակով ֆուտբոլից հեռու եմ լինելու: Ես կանցնեմ այս ամենի միջով, ինչպես հաղթահարում եմ ամեն ինչ և կվերադառնամ ավելի ուժեղ: Մինչև հիմա խաղում էի մեկ ոտքով, հիմա էլ դա խնդիր չէ: Մի բան հաստատ է, որ ես եմ որոշում, թե երբ վերջ կդնեմ այս ամենին: Հանձնվելը տարբերակ չէ: Կտեսնվենք շուտով»,-գրել է շվեդ ֆուտբոլիստը իր Instagram-ի էջում: First of all, thank you for all the support and love. Its no news I got injured so I will be out of fotball for a while. I will go through this like everythings else and come back even stronger. So far I played with one leg so it shouldn't be any problem. One thing is for sure, I decide when its time to stop and nothing else. Giving up is not an option. See you soon Публикация от IAmZlatan (@iamzlatanibrahimovic) Апр 23 2017 в 2:54 PDT
23.04.2017

«Արսենալն» արդեն միակ ակումբն է, որ Անգլիայի գավաթի եզրափակիչ է դուրս եկել 20 անգամ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Արսենալն» Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում պարտության է մատնել «Մանչեսթեր Սիթիին» (լրացուցիչ ժամանակում՝ 2-1) և դուրս եկել եզրափակիչ: Այդպիսով, «զինագործները» ռեկորդային՝ 20-րդ անգամ կմասնակցեն Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչին: «Արսենալը» մինչ այս առաջին հորիզոնականը կիսում էր «Մանչեսթեր Յունայթեդի» հետ (մասնակցել է ԱՖ-ի 19 եզրափակչի): Անգլիայի գավաթում հաղթանակների թվով «Արսենալն» առաջին տեղը կիսում է նույն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ (գավաթակիր՝ 12-ական անգամ): Անգլիայի գավաթի ընթացիկ խաղարկության եզրափակչում կայանալու է լոնդոնյան դերբի՝ «Արսենալ» - «Չելսի»: Մրցավեճը տեղի է ունենալու մայիսի 27-ին: http://www.vivaronews.am/alekhsis-sanchesi-goln-arsnenalin-durs-berec-angliayi-gavathi-ezraphakich-tesanyuth
23.04.2017

«Լիվերպուլը» զրկվեց հաղթանակից իր նախկին հարձակվողի դուբլի պատճառով (տեսանյութ)

Պրեմիեր լիգա, 34-րդ տուր «Լիվերպուլ» 1-2 «Քրիստալ Փելաս» Գոլերը՝ 1-0՝ Կոուտինյո 24՛, 1-1, 1-2՝ Բենտեկե 43՛, 74՛ «Էնֆիլդ» մարզադաշտ, Լիվերպուլ «Լիվերպուլն» այս պարտությունից հետո 66 միավորով մնում է 3-րդ հորիզոնականում, իսկ «Քրիստալ Փելասը» 38 միավորով բարձրացավ 12-րդ տեղ:
23.04.2017

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների գնահատականները՝ «Բառնլիի» դեմ խաղում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդն» այսօր Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է «Բառնլիին»: Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտել 80-րդ րոպեին: Բրիտանական ԶԼՄ-ները 10 բալանոց համակարգով գնահատել են մանկունյական թիմի ֆուտբոլիստների ելույթը: Manchester Evening News-ը Մխիթարյանին տվել է 6 գնահատականը՝ ավելացնելով. «Հարմարավետ էր զգում գնդակի հետ»: «Կարմիր սատանաներից» ամենաբարձր՝ 8 գնահատականն են ստացել Էրիկ Բային ու Անտոնի Մարսիալը, իսկ ամենացածր՝ 4 բալով է գնահատվել Դեյլի Բլինդը: The Sun-ը նույնպես Մխիթարյանին տվել է 6 գնահատականը: «Յունայթեդի» կազմում լավագույնն են ճանաչվել Մարսիալը, Բային և Էրերան (8-ական բալ): 7 գնահատականն է ստացել մնացած ամբողջ կազմը, բացառությամբ Դե Խեայի, Դարմիանի և Լինգարդի (6-ական բալ): Daily Mail-ն էլ չի տարբերվել մյուս կայքերից և հայ կիսապաշտպանի ելույթը գնահատել է 6 բալով: Ամենաբարձր՝ 8 գնահատականին է արժանացել Մարսիալը, նրան հաջորդել են Բային (7,5), Էրերան և Պոգբան (7-ական բալ): http://www.vivaronews.am/manchesther-yunaythedeh-haghthec-barnliin-mxitharyaneh-xaghac-handipman-verjumtesanyuth  
23.04.2017

Ալեքսիս Սանչեսի գոլն «Արսենալին» դուրս բերեց Անգլիայի գավաթի եզրափակիչ (տեսանյութ)

Անգլիայի գավաթ, կիսաեզրափակիչ հանդիպում «Արսենալ» 2-1 «Մանչեսթեր Սիթի» (լր. ժ.) (հիմնական ժամանակում՝ 1-1) Գոլերը՝ 0-1՝ Ագուերո՝ 62՛, 1-1՝ Մոնրեալ՝ 71՛, 2-1՝ Սանչես 101՛  «Ուեմբլի» մարզադաշտ, Լոնդոն
23.04.2017

Ֆելիպե Կոուտինյոյի շլացուցիչ գոլը՝ տուգանային հարվածով (տեսանյութ)

Ընթացքի մեջ է Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի՝ «Լիվերպուլ» - «Քրիստալ Փելաս» հանդիպումը: Ընդմիջումից հետո հաշիվը հավասար է՝ 1-1: Յուրգեն Կլոպի թիմից 24-րդ րոպեին աչքի է ընկել բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն: Նրա՝ տուգանային հարվածով հեղինակած գոլն իրոք տպավորիչ էր:
23.04.2017

«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է 10 մլն եվրո վճարի «Մոնակոյին» Մարսիալի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է 10 մլն եվրո վճարի «Մոնակոյին» Անտոնի Մարսիալի համար: 21-ամյա հարձակվողը « ՄանչեսթերՅունայթեդ» է տեղափոխվել 2015 թվականին սկզբնական 50 մլն եվրոյով, որը պայմանագրի մի քանի կետերի համաձայն կարող է հասնել մինչև 90 մլն եվրոյի:Այդ կետերից մեկն  այսօրվանից արդեն գործում է, քանի որ Մարսիալը «կարմիր սատանաների» կազմում  իր 25-րդ գոլը հեղինակեց «Բարնլիի» դեմ խաղում: Համաձայն երկու ակումբների պայմանավորվածության՝ անգլիական ակումբը պարտավոր է 10 մլն եվրո ավելացնել «Մոնակոյին» արդեն վճարված 50 մլն եվրոյին, եթե Մարսիալը 25 գոլ հեղինակի «կարմիր սատանաների» կազմում: Ֆուտբոլիստի գինը ևս 10 մլն եվրոյով կավելանա, եթե նա  «Ոսկե Գնդակի» հավակնորդների աղյուսակում զբաղեցնի  առնվազն 3-րդ տեղը կամ էլ եթե «Մանչեսթեր Յունայթեդը» Մարսիալին վաճառի 60 մլն եվրոյից բարձր գնով:
23.04.2017

«Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի». Խաղը տեղափոխվում է լրացուցիչ ժամանակում(տեսանյութ)

Անգլիայի գավաթ, կիսաեզրափակիչ հանդիպում «Արսենալ»- «Մանչեսթեր Սիթի» «Ուեմբլի» մարզադաշտ, Լոնդոն Գոլերը՝ Ագուերո՝ 62՛ 0-1, Նաչո Մոնրեալ՝ 71՛ 1-1, Ագուերո՝ 62՛ Մոնրեալ՝ 71՛
23.04.2017

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Բարնլիին», Մխիթարյանը խաղաց հանդիպման վերջում(տեսանյութ)

Անգլիա, Պրեմիեր լիգա, տուր 34 «Բարնլի» – «Մանչեսթեր Յունայթեդ» «Թըրֆ Մուր» մարզադաշտ, Բարնլի Գոլերը՝Մարսիալ՝ 21' 0-1,Ռունի 39՛ 0-2 Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 80-րդ րոպեին՝ փոխարինելով Անտոնի Մարսիալին:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: