Անգլիա | Էջ - 296

15.03.2016

«Մանչեսթեր Սիթի» – «Դինամո Կիև». ՈՒՂԻՂ ԵԹԵՐ

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, 2-րդ խաղ «Էթիհադ» մարզադաշտ «Մանչեսթեր Սիթի» - «Դինամո Կիև» Մեկնարկը՝ 23։45 Հեռարձակումը կմեկնարկի խաղի սկսվելուց 1-2 րոպե առաջ։  
15.03.2016

Կասորլան իր շան անունը Զլատան է դրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Արսենալի» ֆուտբոլիստներ Նաչո Մոնրեալն ու Սանտի Կասորլան ակումբի պաշտոնական լրատվամիջոցի համար միմյանցից էքսպրես հարցազրույց են վերցրել։ Հարցազրույցի ընթացքում Կասորլան խոստովանել է, որ իր շներից մեկի անունը դրել է Զլատան ՊՍԺ-ի հարձակվող Իբրահիմովիչի պատվին։ «Ի՞նչ անուն ուներ իմ առաջին տնային կենդանին։ Ազնվորեն ասած անունը չեմ հիշում, դա շուն էր։ Միգուցե Նաչո՞ էր։ Իսկ հիմա երեք շուն ունեմ, որոնցից մեկի անունը.... Զլատան է։ Նրան անվանել եմ այդպես Իբրահիմովիչի պատվին»,- ասել է Կասորլան։
15.03.2016

«Ատլետիկո» – ՊՍՎ / «Մանչեսթեր Սիթի» – «Դինամո Կ.». Մեկնարկային կազմեր

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում այսօր կայանում են երկու հանդիպումներ։ «Ատլետիկոն» ընդունել է ՊՍՎ-ին, իսկ «Մանչեսթեր Սիթին»՝ Կիևի «Դինամոյին»։ Ներկայացնում ենք մրցող թիմերի մեկնարկային կազմերը։ «Ատլետիկո» - Օբլակ, Խուանֆրան, Խիմենես, Գոդին, Լուիս Ֆիլիպե, Աուգուստո, Գաբի, Սաուլ, Կոկե, Կարասկո, Գրիզման ՊՍՎ - Զոետ, Իսիմատ-Միրին, Մորենո, Արիաս, Բրումա, Պրոպեր, Դե Յոնգ, Վիլեմս, Գուարդադո, Լոկադիա, Վան Գինկել «Մանչեսթեր Սիթի» - Հարտ, Սաբալետա, Օտամենդի, Կոմպանի, Կլիշի, Ֆերնանդո, Ֆերնանդինյո, Սիլվա, Տուրե, Նավաս, Ագուերո «Դինամո» - Շովկովսկի, Միգել Վելոզու, Անտունյեշ, Դրագովիչ, Յարմոլենկո, Գարմաշ, Գուսև, Վիդա, Բույալսկի, Խաչերիդի, Թեոդորչուկ
15.03.2016

Գվարդիոլան ցանկանում է «Սիթիում» տեսնել «Բարսելոնայի» պաշտպանին

«Բարսելոնայի» պաշտպան Մարկ Բարտրան կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հաղորդում է The Mirror-ը։ Նշվում է, որ «Սիթիի» նոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, որ կգլխավորի ակումբը հունիս ամսից սկսած, ցանկանում է իր թիմում տեսնել իսպանացի ֆուտբոլիստին։ Բարտրան էլ դեմ չէ նման տարբերակի, քանի որ բավարար խաղաժամանակ չի ստանում «Բարսայում»։ Բացի այդ, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են «Մանչեսթեր Յունայթեդը» ու «Տոտենհեմը»։ Ընթացիկ մրցաշրջանում Բարտրան մասնակցել է Իսպանիայի առաջնության 11 հանդիպման, որոնցից միայն երեքում՝ մեկնարկային կազմում։
15.03.2016

«Ոսկե խաղակոշիկ» – 2016. Եվրոպայի լավագույն ռմբարկուներն այս պահին (14/03/2016)

Դիրք Ֆուտբոլիստ     Ակումբ Գոլեր x Գործակից Միավորներ 1  Կրիշտիանո Ռոնալդու «Ռեալ Մադրիդ» 27 x 2 54.0 2 Գոնսալո Հիգուային «Նապոլի» 27 x 2 54.0 3 Լուիս Սուարեզ «Բարսելոնա» 26 x 2 52.0 4  Ռոբերտ Լևանդովսկի «Բավարիա Մյունխեն» 24 x 2 48.0 5 Լիոնել Մեսի «Բարսելոնա» 22 x 2 44.0 6  Պիեր-Էմերի Օբամեյանգ «Բորուսիա Դորտմունդ» 21 x 2 42.0 7 Զլատան Իբրահիմովիչ  ՊՍԺ 27 x  1.5 40.5 8 Նեյմար «Բարսելոնա» 20 x 2 40.0 9  Ջոնաս «Բենֆիկա» 26 x 1.5 39.0 10 Էրան Զահավի «Մակաբի Թել Ավիվ» 26 x 1.5 39.0 Թարմացված է առ 14/03/2016
15.03.2016

«Չելսին» կարող է կորցնել Ազարին մեկ ամսով

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը, որը ազդրի վնասվածք էր ստացել, ամենայն հավանականությամբ, չի կարողանա օգնել իր թիմին առաջիկա ամսվա ընթացքում: «Ազարի ազդրի ցավերը չեն դադարում 3-4 ամիս: Բայց փոխարենը «Կապույտները» որդուս տրամադրեն անհրաժեշտ հանգիստ  և թույլ տան նրան վերականգնվել, «Չելսիում»  նրան ստիպում են խաղադաշտ դուրս գալ կարևոր խաղերի ժամանակ,  այդ իսկ պատճառով Էդենը ընտրություն չի ունենում»,-ասել է բելգիացի ֆուտբոլիստի հայրը: Հիշեցնենք՝  Ազարը նախորդ մրցաշրջանում ճանաչվել էր Պրեմիեր լիգայի լավագույն  ֆուտբոլիստ, սակայն ընթացիկ մրցաշրջանում բելգիացին չի ցուցադրում այն խաղը, որը բոլորը նրանից ակընկալում էին:
15.03.2016

Պոլ Սքոուլզը խորհուրդ է տվել «Մանչեսթեր Յունայթեդին» ձեռք բերել 3 ֆուտբոլիստների

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզը ասել է այն 3 ֆուտբոլիստների անունները, ովքեր կկարողանան ուժեղացնել «կարմիր սատանաներին»: «Կարծում եմ, որ ամռանը ՄՅՈՒ-ն կարող է ձեռք բերել 3 ֆուտբոլիստների, ովքեր կկարողանային ուժեղացնել կազմը և հասցնել այն թոփ մակարդակի: Խոսքը գնում է «Ռեալի» 2 ֆուտբոլիստների ՝ Ռաֆայել Վարանի և Լուկա Մոդրիչի և նաև «Յուվենտուսի» աստղ Պոլ Պոգբային, որին մենք ժամանակին չգնահատեցինք»,- Սքոուլզի խոսքերն մեջբերում Daily Mail-ը:
15.03.2016

Անտոնիո Կոնտեն կլքի Իտալիայի հավաքականը ԵՎՐՈ-2016-ից հետո

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կարլո Տավեկիոն հաստատել է, որ Անտոնիո Կոնտեն կլքի Իտալիայի ազգային հավաքականը Եվրոպայի 2016թ. առաջնությունից հետո: «Կոնտեն ասել է ինձ, որ ԵՎՐՈ-ից հետո նա ավարտելու է աշխատանքը Իտալիայի հավաքականում: Նա ամենօրյա աշխատանք է ուզում, ինչը հասկանալի է»,-ասել է Տավեկիոն՝ չմանրամասնելով մարզիչ որոշման այլ դրդապատճառները: Վերջին շրջանում լուրջ խոսակցություններ կան, որ Անտոնիո Կոնտեն ամռանը գլխավորելու է «Չելսին»:
15.03.2016

«Մանչեսթեր Սիթիի» երեք գոլերը ՉԼ-ում՝ անիմացիոն տեսահոլովակում

15.03.2016

Ռանիերի. «Չեմ հետևում մրցաշարային աղյուսակին, ուղղակի պատրաստվում եմ հաջորդ խաղին»

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Նյուքասլի» նկատմամբ հաղթանակից հետո խոստովանել է, որ չի հետևում ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակին: 30 տուրից հետո «աղվեսները» շարունակում են գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը ՝ գերազանցելով 2-րդ հորիզոնականում ընթացող «Տոտենհեմին» 5 միավորով: «Ես չեմ հետևում մրցաշարային աղյուսակին, այլ ուղղակի պատրաստվում եմ «Քրիսթալ Փելասի» դեմ խաղին: Մենք ցանկանում ենք վայելել մեր խաղը և շարունակել հաղթել: Մեր երկրպագուները շատ են երազում մեր հաջողության մասին և հպարտանում են մեր թիմով»,- Ռանիերիի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: