Անգլիա | Էջ - 2

25.05.2017

Մխիթարյան. «Բոլորը համոզված էին, որ գոլ կհեղինակեմ հենց եզրափակչում»

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Եվրոպայի լիգայի եզրափակչում հաղթանակ տանելու և հաղթական գոլի հեղինակ դառնալու մասին: «Ընթացիկ մրցաշրջանում 11 գոլի հեղինակ դարձա և ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս, առանց նրանց ես նման արդյունքի չէի հասնի: Երազում էի եզրափակիչ խաղում գոլ հեղիանկելու մասին: «Սելատյի» հետ խաղից հետո ամեն օր պատկերացնում էի՝ ինչպես եմ գոլի հեղինակ դառնում: Բոլորն ասում էին, որ հենց եզրափակիչ խաղում եմ գրավելու մրցակցի դարպասը: Թիմակիցներիս շնորհիվ իրականացրի երազանքս և այժմ շատ ուրախ եմ»,- ասել է 28-ամյա կիսապաշտպանը: Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 2-0 հաշվով հաղթեց «Այաքսին»: Գոլի հեղինակ դարձան Պոլ Պոգբան (18՛) և Հենրիխ Մխիթարյանը (48՛):
24.05.2017

«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Բետիսի» երիտասարդ ֆուտբոլիստին

Մադրիդի «Ռեալը»  ընթացիկ մրցաշրջանից հետո ցանկանում է ձեռք բերել «Բետիսի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսին: AS-ի հաղորդմամբ, «արքայական» ակումբը ցանկանում է գնել 20-ամյա կիսապաշտպանին և թողնել, որպեսզի նա շարունակի հանդես գալ «Բետիսի» կազմում, սակայն արդեն վարձավճարով: Մադրիդյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է գնել երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստների, թողնել, որ նրանք փորձ ձեռք բերեն և նոր միայն ընդգրկել թիմի հիմնական կազմում: Հիշեցնենք, որ նման քաղաքականությունը արդեն գործել է Մարկո Ասենսիոյի դեպքում: «Բետիսն» այժմ այնպիսի ֆինանսական վիճակում է, որ դժվար թե հրաժարվի մադրիդցիների առաջարկից: Սեբալյոսի տրանսֆերը գնահատվում է 15 մլն. եվրո: Թիմերի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են և քննարկել ֆուտբոլիստի տեղափոխման հարցը: «Ռեալը» պատրաստվում է 20-ամյա կիսապաշտպանի համար վճարել նախնական 10 մլն. եվրո: Սեբալյոսի ծառայություններով հետաքրքրված են նաև  «Ատլետիկոն», «Արսենալը» և «Լիվերպուլը»:  
24.05.2017

«Այաքս» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը + ՈՒՂԻՂ ԵԹԵՐ

Եվրոպա լիգա, եզրափակիչ փուլ «Այաքս»-«Մանչեսթեր Յունայթեդ» Ստոկհոլմ, «Ֆրենդս Արենա» Մայիսի 24, ժամը՝ 22:45 Ձեզ ենք ներկայացնում մրցող թիմերի մեկնարկային կազմերը՝ «Այաքս»՝ Օնանա - Վելտման, Սանչես, Դե Լիգթ,  Ռիդևալդ - Կլասեն, Շյոնե, Զիյեխ - Տրաորե, Դոլբերգ, Յունես «Մանչեսթեր Յունայթեդ»՝ Ռոմերո - Դարմիան, Բլինդ, Վալենսիա, Սմոլինգ - Ֆելայինի, Էրերա - Պոգբա, Մատա, Մխիթարյան, Ռեշֆորդ   http://www.vivaronews.am/ayakhs-manchesther-yunaythed-vo%D6%82ghigh-herardzakum
24.05.2017

Տիլեմանսը բուժզննում է անցնում «Մոնակոյում»

«Անդերլեխտի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը կարիերան կշարունակի ֆրանսիական «Մոնակոյում»: Ֆուտբոլիստը այս պահին անցնում է «Մոնակո» տեղափոխվելու համար անհրաժեշտ բուժզննումը: Գործարքի արժեքը գնահատվում է 25 մլն. եվրո: Տիլեմանսը հրաժարվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և «Մանչեսթեր Սիթիի» առաջարկներից: Ֆուտբոլիստը ցանկացել է մինչև թոփ ակումբներ տեղափոխվելը իր ուժերը փորձել միջին մակարդակ ունեցող ակումբում: Հիշեցնենք, որ «Մոնակոն» ցանկանում էր գնել Յուրի Տիլեմանսին թիմի կիսապաշտպան Թիմուե Բակայոկոյին փոխարինելու համար: Բակայոկոն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի Անգլիայում:
24.05.2017

Հենրիխ Մխիթարյանի կարիերայի բոլոր տիտղոսները

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առաջին հայ ֆուտբոլիստն է, որը խաղալու է եվրոգավաթի առաջնության եզրափակչում, և ինչո՞ւ ոչ կարող է դառնալ առաջին հայ խաղացողը, ով գլխավերևում կպահի եվրոապական շատ ակումբներից կողմից բաղձալի ԵԼ-ի գավաթը: Այդ առիթով Vivaronews.am-ը առաձնացրել է 28-ամյա հայ ֆուտբոլիստ նվաճած տիտղոսները 5 ակումբներում: «Փյունիկ» 2006-2009 Հայաստանի չեմպիոն՝ 2006, 2007, 2008 և 2009 թվականներին Հայաստանի Սուպերգավաթակիր՝ 2007 և 2009 թթ. Հայաստանի գավաթակիր՝ 2009թ. «Մետալուրգ Դոնեցկ» 2009-2010 0 տիտղոս
24.05.2017

«Չելսին» հետաձգել է չեմպիոնական շքերթը Մանչեսթերի ահաբեկչությունների պատճառով

«Չելսին» հրաժարվել է չեմպիոնական շքերթ կազմակերպել Լոնդոնի փողոցներում, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Ակումբը որոշում է կայացրել հետաձգել չեմպիոնական տոնախմբությունը Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո: «Ազնվականների» ներկայացուցիչները խորհրդակցել են տեղի ոստիկանության հետ և որոշել վտանգի չենթարկել շքերքին մասնակցող երկրպագուներին: Բացի այդ, լոնդոնցիները Անգլիայի գավաթի եզրափակչում խաղադաշտ դուրս կգան սև թևկապներով: «Չելսին» նաև ֆինանսական աջակցություն կցուցաբերի պայթյունների արդյունքում տուժած ընտանիքներին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մանչեսթերում Արիանա Գրանդեի համերգի ժամանակ պայթյուն էր որոտացել, որի արդյունքում զոհվել է 22 մարդ և 50-ից ավելի մարդ վիրավորվել: Մանչեսթերի ոստիկանությունը տեղի ունեցածը որակել էր որպես ահաբեկչական ակտ:
24.05.2017

«Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը «Այաքսի» դեմ խաղում

Եվրոպա լիգա, եզրափակիչ փուլ «Այաքս»-«Մանչեսթեր Յունայթեդ» Ստոկհոլմ, «Ֆրենդս Արենա» Մայիսի 24, ժամը՝ 22:45 Ներկայացնում ենք «Կարմիր սատանաների» հավանական մեկնարկային կազմերը՝ ըստ բրիտանական լրատվամիջոցների: Metro Manchester Evening News. Samuel Luckhurst Manchester Evening News.Alex Porter Manchester Evening News. Charlotte Duncker Daily Star 101 Great Goals
24.05.2017

Կոուտինյոն ասել է, թե ինչու երբեք «Բարսելոնա» չի տեղափոխվի

«Լիվերպուլի» բրազիլիացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն Independent-ի հետ զրույցում խոստովանել է, որ երբեք չի տեղափոխվի «Բարսելոնա», Մադրիդի «Ռեալ» կամ «Բավարիա»: «Երկարաժամկետ պայմանագիր ունեմ «Լիվերպուլի» հետ:  Եթե մնամ այստեղ, իմ պատվին մի օր արձան կկանգնեցնեն: Իսկ եթե գնամ ինչ-որ այլ ակումբ օրինակ` «Բարսելոնա», «Բավարիա» կամ «Ռեալ», կդառնամ շարքային մի ֆուտբոլիստ: Այստեղ կարող եմ դառնալ ավելին, քան ինչ-որ ֆուտբոլիստ»,-շեշտել է 24-ամյա կիսապաշտպանը: Կոուտինյոյի պայմանագիրը «Կարմիրների» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը, և խաղացողը, ինչպես պարզ է դառնում, ոչ մի ցանկություն չունի լքել Անգլիայի Պրեմիեր լիգան: ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը 13 գոլի հեղինակ է դարձել և օգնել թիմի նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր:
24.05.2017

Մխիթարյան. «Նոր Հայաստանը Մանչեսթերի կենտրոնում է՝ իմ շուրջ»

Եվրոպա լիգայի եզրափակչին ընդառաջ՝ հեղինակավոր New York Times-ը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի հետ և ներկայացրել մի քանի «փոքրիկ պատառ» այդ զրույցից: Մխիթարյանը պատմել է, որ կարիերայի նախնական շրջանում խաղից դեռ 3 օր առաջ անջատել է հեռախոսը: Իր համար շատ դժվար է եղել սկզբնական շրջանում, նա չի էլ ուզեցել լքել Հայաստանը: Միայն աշխարհի մեծագույն ակումբներում, մեծ ստադիոններում ու ուժեղ հակառակորդների դեմ խաղալու երազանքն է ստիպել նրան տեղափոխվել Եվրոպա: Առաջին անգամ «Մետալուրգի» հայ սեփականատեր Օլեգ Մկրտչյանը նրան համոզել է՝ ասելով, որ ընդամենը 6 ամսով է տանում Ուկրաինա՝ խաղալու: Մխիթարյանի համար ընտանիքից հեռու գտնվելն իսկական մարտահրավեր է դարձել: Դժվար է եղել նաև Գերմանիայում: «Ինձ մեկ տարի պահանջվեց՝ հասկանալու գերմաներեն, և 18 ամիս՝ խոսելու համար»: Մխիթարյանը հուսով է, որ հաղթանակը Եվրոպա լիգայում նրան ոչ միայն մեդալ կբերի, այլև մարդկանց հնարավորություն կտա իմանալու, թե որտեղ է Հայաստանը քարտեզի վրա: «Ուր որ հայերը գնան, կստեղծեն նոր Հայաստան: Նոր Հայաստանը Մանչեսթերի կենտրոնում է՝ իմ շուրջ»: Մխիթարյանը դիտել է Promise ֆիլմը: «Դիտելիս՝ միաժամանակ և տխուր էի, և հպարտ»: http://www.vivaronews.am/video/mxitharyann-ayn-futbolistn-e-or-misht-kgtni-ir-tegheh-levon-pachajyani-harcazruyceh-vivaronews-am-in-tesanyuth
24.05.2017

«Մանչեսթեր Յունայթեդը» կվաճառի պաշտպանի տրանսֆերը

«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Քրիս Սմոլինգը ընթացիկ մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ ակումբից, տեղեկացնում է ESPN-ը: Ընդգծվում է, որ «կարմիր սատանաները» ցանկանում են հրաժեշտ տալ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիտին, քանի որ նա զիջում է Ֆիլ Ջոնսին, Էրիկ Բայիին և Մարկոս Ռոխոյին: Բացի այդ, ֆուտբոլիստը վերջին ժամանակներս հաճախակի է վնասվածք ստանում: 27-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքված են «Արսենալը» և «Ինտերը»:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: