Անգլիա | Էջ - 11

11.01.2017

«Յունայթեդը» հաղթեց «Հալ Սիթիին», Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Անգլիայի Ֆուտբոլային լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ, 1-ին խաղ «Մանչեսթեր Յունայթեդ» 2-0 «Հալ Սիթի» Գոլերը՝ Խուան Մատա 56՛(գոլային փոխանցումը՝ Հենրիխ Մխիթարյան), Մարուան Ֆելայինի 87՛ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ, Մանչեսթեր Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը 71-րդ րոպեին փոխարինվեց՝ իր տեղը զիջելով Լինգարդին: Մխիթարյանի փոխանցումը, Մատայի գոլը. Ֆելայինիի գոլը. Մխիթարյանի մասնակցությամբ վտանգավոր պահերը. Մխիթարյանը խուսափեց վնասվածքից. Մխիթարյանի նրբանկատ փոխանցումը.
11.01.2017

«ՄՅու» – «Հալ Սիթի». Մխիթարյանի փոխանցումից հետո Մատան բացում է հաշիվը (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Հալ Սիթի» հանդիպման հաշիվը բացվեց 56-րդ րոպեին: Հենրիխ Մխիթարյանի՝ ձախ եզրից կատարած գլխով փոխանցումից հետո Խուան Մատան գնդակն ուղարկեց դարպասը:
11.01.2017

«ՄՅու» – «Հալ Սիթի». Մխիթարյանը խուսափում է վնասվածքից, Պոգբան՝ կարմիր քարտ պահանջում (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Հալ Սիթի» հանդիպման 39-րդ րոպեին հյուրերի պաշտպան Հարի Մագուայրը խախտեց կանոնները Հենրիխ Մխիթարյանի հետ պայքարում: Չնայած նրան, որ Պոգբան կարմիր քարտ էր պահանջում, մրցավարը բավարարվեց դեղին քարտ ցույց տալով:
11.01.2017

«ՄՅու» – «Հալ Սիթի». «Յունայթեդն» ակտիվանում է, Մխիթարյանը՝ հարվածներ կատարում (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Հալ Սիթի» հանդիպման առաջին խաղակեսի միջնամասն արդեն անցել է, սակայն մանկունյանցիները դեռևս չեն կարողացել բացել հաշիվը՝ չնայած մեծ ակտիվությանը: Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն երկու հարված է կատարել դեպի դարպասը: Ցավոք, Մխիթարյանին մի փոքր դիպուկությունը չի հերիքել:
10.01.2017

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Հալ Սիթի». Ուղիղ եթեր, մեկնարկային կազմեր (տեսանյութ)

Անգլիայի Ֆուտբոլային լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ, 1-ին խաղ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Հալ Սիթի» Մեկնարկը՝ 00:00 Ուղիղ հեռարձակումը՝ խաղից 1-2 րոպե առաջ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ, Մանչեսթեր «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը՝ Դե Խեա, Վալենսիա, Ջոնս, Սմոլինգ, Դարմիան, Էրերա, Պոգբա, Մատա, Ռունի, Մխիթարյան, Ռեշֆորդ «Հալ Սիթիի» մեկնարկային կազմը՝ Յակուպովիչ, Մեյլեր, Ռոբերտսոն, Մագիրե, Հադլեստոն, Կլուկաս, Մասոն, Հենրիկսեն, Թայմոն, Սնոդգրաս, Դիամանդե
10.01.2017

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Հալ Սիթի». Մոուրինյոյի թիմի հայտացուցակը

Անգլիայի Ֆուտբոլային լիգայի գավաթի կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» կեսգիշերին ընդունելու է «Հալ Սիթիին»: Ժոզե Մոուրինյոյի ֆուտբոլիստներն արդեն ժամանել են The Lowry հյուրանոց: Ստորև ներկայացնում ենք այն ֆուտբոլիստների անվանացուցակը, որոնք ժամանել են հյուրանոց: Դե Խեա, Սերխիո Ռոմերո, Անտոնիո Վալենսիա, Մատեո Դարմիան, Սմոլինգ, Ջոնս, Ֆոսու-Մանսահ, Անդեր Էրերա, Պոգբա, Մատա, Ֆելայինի, Կերիկ, Ռունի, Լինգարդ, Մարսիալ, Ռեշֆորդ: Մխիթարյանին չեն նկատել ժամանողների թվում, սակայն, ամենայն հավանականությամբ, նա թիմին կմիանա հենց հյուրանոցում, քանի որ բնակվում է այնտեղ: Ակնկալվում է, որ Դեյլի Բլինդն ավելի ուշ է միանալու թիմին, քանի որ հյուրանոցին մոտ է ապրում: Զլատան Իբրահիմովիչը բացակայում է:
10.01.2017

«Արսենալը» պայմանագիր է կնքել 7-րդ դիվիզիոնում հանդես եկող 20-ամյա պաշտպանի հետ

Լոնդոնի «Արսենալը» պաշտոնապես հայտարարել է «Էդնեսֆորդ Թաունի» 20-ամյա պաշտպան Կոեն Բրեմոլի հետ պայմանագիր կնքելու մասին: 20-ամյա ֆուտբոլիստը մինչև «Արսենալին» միանալը հանդես է եկել Անգլիայի կարգով 7-րդ դիվիզիոնում: Առաջիկայում ֆուտբոլիստը կմիանա լոնդոնյան ակումբի Մ-23 թիմին: «Արսենալի» պաշտոնական կայքի հետ հարցազրույցում Բրեմոլը նշել է, որ որոշ ժամանակ առաջ 100մ տարածությունը հաղթահարել է 10,9 վայրկյանում, իսկ այժմ գրանցում է 11,2/11,3 վրկ ցուցանիշ: Հետաքրքիր է, որ հանդես գալով «Էդնեսֆորդ Թաունի» կազմում՝ Բրեմոլը միաժամանակ ամբողջ գրաֆիկով(երկուշաբթիից ուրբաթ) աշխատել է ավտոարտադրամասում:
10.01.2017

Կուրտուան թիմակիցներին ցույց է տվել, թե ինչպես է պետք իրացնել տուգանայինը (տեսանյութ)

«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան թիմի մարզման ժամանակ աչքի է ընկել տուգանայինից կատարած տպավորիչ հարվածով։  
10.01.2017

Ժոզե Մոուրինյո․ «Երբեք չեմ եղել այնպիսի մարզիչ, ով դասակարգում է մրցաշարերը»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Հալ Սիթիի» դեմ առաջիկա խաղից իր ակնկալիքների մասին։ Արդեն կիրակի օրը մանկունյական թիմը Պրեմիեր լիգայի շրջանակներում մրցելու է «Լիվերպուլի» հետ, բայց պորտուգալացի մասնագետը վստահեցրել է, որ իր սաներն առայժմ չեն մտածում մերսիսայդցիների հետ հանդիպման մասին։ ««Լիվերպուլի» դեմ մենք խաղալու ենք կիրակի օրը։ Դա կարևոր հանդիպում է մեզ համար, բայց մենք ցանկանում ենք հայտնվել գավաթի խաղարկության եզրափակչում։ «Հալ Սիթիի» դեմ մրցավեճում մենք կներդնենք մեր բոլոր ուժերը։ Մրցաշարի այս փուլում հաղթողը որոշվում է 2 հանդիպումների արդյունքում, ուստի կարևոր է մրցակցի նկատմամբ շոշափելի առավելություն ստանալ պատասխան խաղից առաջ։ Մեծ ակումբների համար չկան պակաս կարևորություն ունեցող մրցաշարեր։ Ես երբեք չեմ եղել այնպիսի մարզիչ, ով դասակարգում է մրցաշարերը։ Իմ որոշ ակումբներ ապրիլ ամսին հանդես են եկել միանգամից մի քանի մրցաշարերում, բայց միշտ փորձել են հաղթել բոլոր տիտղոսները։ Ես գավաթի խաղարկությունում 2 անգամ հաղթել եմ Քարդիֆում։ «Ուեմբլիի» վերակառուցումից հետո այս մրցաշարն ավելի մեծ կարևորություն է ստացել։ Այդ դեպքում ինչո՞ւ չփորձել նվաճել մրցանակը»,- ասել է պորտուգալացի մասնագետը Sky Sports-ին տված հարցազրույցում։ http://www.vivaronews.am/manchesther-yunaythed-hal-sithi-havanakan-meknarkayin-kazmereh-%D5%9D-ehst-britanakan-zlm-neri
10.01.2017

5 ուշագրավ հանդիպումներ, որոնք կկայանան առաջիկա օրերին

Շաբաթվա միջին հատվածում եվրոպական առաջատար ֆուտբոլային երկրներում տեղի կունենան գավաթային հանդիպումներ։ VivaroNews-ն առանձնացրել է 5 խաղ, որոնք սպասվում են առանձնակի հետաքրքրությամբ:   «Մանչեսթեր Յունայթեդ» - «Հալ Սիթի» Անգլիայի գավաթ, կիսաեզրափակիչ փուլ, հունվարի 11-ի կեսգիշերին, մեկնարկը՝ 00։00-ին Կողմերի դիրքը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում․ «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 6-րդ հորիզոնական (39 միավոր), «Հալ Սիթի»՝ 20-րդ հորիզոնական (13 միավոր) «Մանչեսթեր Յունայթեդը» բոլոր մրցաշարերում իր վերջին 5 հանդիպումներում տոնել է նույնքան հաղթանակ «Հալ Սիթին» բոլոր մրցաշարերում իր վերջին 5 հանդիպումներում տոնել է մեկ հաղթանակ, գրանցել մեկ ոչ-ոքի, կրել 3 պարտություն Թիմերի վերջին 5 դիմակայություններում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է 4 անգամ, գրանցվել է մեկ ոչ-ոքի
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: