Անգլիա | Էջ - 10

15.04.2017

«Լեսթերը» չի կարողանում հաղթել «Քրիստալ Փելասին» (տեսանյութ)

Անգլիա, Պրեմիեր լիգա, տուր 33 «Քրիստալ Փելաս»2-2 «Լեսթեր» Լոնդոն, «Սելհուրստ Պարկ» մարզադաշտ Գոլեր՝ Հութ 6՛ (0-1), Վարդի 52՛ (0-2), Կաբայե 54՛ (1-2),  Բենտեկե 70՛ (2-2)
15.04.2017

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի». Հավանական մեկնարկային կազմեր

Անգլիա, Պրեմիեր լիգա, տուր 33 «Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի» Մանչեսթեր, «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ Ապրիլի 16, ժամը՝ 19:00 Ներկայացնում ենք մրցող թիմերի հավանական մեկնարկային կազմերը: Guardian Goal Daily Mail
15.04.2017

Սանչեսը կարող է տեղափոխվել Չինաստան

«Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է կարիերան շարունակել Չինաստանի Սուպերլիգայում: «Չինագործների» ղեկավարությունը չի կարողանում բավարարել չիլիացի ֆուտբոլիստի պահանջները: Սանչեսը ցանկանում է ստանալ շաբաթական 300 հազար եվրո աշխատավարձ, որը կարող է ճեղք առաջացնել լոնդոնյան ակումբի բյուջեում: Անգլիայում ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված են «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին», սակայն Չինաստանում հարձակվողը կարող է անհամեմատ ավելի շատ գումար վաստակել: Հաղորդվում է, որ չինական ակումբներից մեկը պատրաստ է Սանչեսին վճարել շաբաթական 400 հազար աշխատավարձ:
15.04.2017

Արտասովոր ու տպավորիչ ռեկորդ, որով կարող են հպարտանալ միայն Ռոնալդուն և Իբրահիմովիչը

Համաշխարհային ֆուտբոլը լի է հետաքրքիր ռեկորդներով ու նվաճումներով։ Կան նաև բացառիկ ֆուտբոլիստներ, որոնք հասել են այդ ռեկորդներից շատերին։ Այսպես, կա մեկ ռեկորդ, որին գործող ֆուտբոլիստներից հաջողվել է հասնել միայն «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին։ Նրանք երկուսն էլ գոլ են խփել խաղի բոլոր րոպեներին՝ առաջին րոպեից մինչև 90-րդը, ու մի քանի րոպե էլ ավելի։ Սա ռեկորդ է, որ այլևս բարելավել հնարավոր չէ։ Կամ էլ այս երկու հանճարները պետք է դրան գումարեն լրացուցիչ ժամանակներում խփած գոլերը՝ 91-րդից մինչև 120-րդ։
14.04.2017

Օուեն Հարգրիվզ. «Եվրոպայի լիգան քո մրցաշարն է, Մխիթարյա՛ն»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Օուեն Հարգրիվզը BT Sport-ի եթերում մեկնաբանել է այն դրվագը, երբ Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում գրավել է «Անդերլեխտի» դարպասը (1-1): «Մխիթարյանը հրաշալի արձագանքեց այդ դրվագում: Դարպասապահը տպավորիչ սեյվ գրանցեց, բայց դա նաև լավ, համբերատար կառուցված գրոհ էր «Յունայթեդի» կողմից: Սա քո մրցաշարն է, Մխիթարյա՛ն»,- ասել է Հարգրիգզը: Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի ավագը Եվրոպայի լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 6 հանդիպումներում դարձել է 4 գոլի հեղինակ: http://www.vivaronews.am/maykhl-oueneh-meknabanel-e-mxitharyani-goleh-anderlexti-darpaseh
14.04.2017

5 ուշագրավ հանդիպումներ, որոնք կկայանան հանգստյան օրերին

Շաբաթ և կիրակի օրերը կրկին հագեցած են լինելու ֆուտբոլային հետաքրքիր իրադարձություններով: Եվրոպական առաջատար առաջնություններում կկայանան հերթական տուրերի հանդիպումները: VivaroNews.am-ն առանձնացրել է 5 հանդիպում, որոնք արժանի են առաձնակի ուշադրության: «Ինտեր» - «Միլան» Ա Սերիա, 32-րդ տուր, ապրիլի 15-ին, մեկնարկը՝ 14:30-ին Կողմերի դիրքը մրցաշարային աղյուսակում. «Ինտեր»՝ 7-րդ հորիզոնական (55 միավոր), «Միլան»՝ 6-րդ հորիզոնական (57 միավոր) Կողմերի վերջին 5 դիմակայություններում՝ թիմերը հաղթել են 2-ական անգամ, գրանցվել է մեկ ոչ-ոքի
14.04.2017

Ժոզե Մոուրինյո. «Ջոնսը և Սմոլինգը խաղադաշտ կվերադառնան մայիսին, իսկ Մատայի համար մրցաշրջանն ավարտված է»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր ֆուտբոլիստների վնասվածքների մասին: «Ֆիլ Ջոնսը և Քրիս Սմոլինգը խաղադաշտ կվերադառնան մայիսին, իսկ Մատայի համար մրցաշրջանն ավարտված է: «Չելսիի» հետ խաղում պաշտպանությունում կխաղան Բային և Ռոխոն: Ներկա պահին ուրիշ ոչ մի բան չեմ կարող անել: Բային և Ռոխոն պետք է խաղան մինչև վերջ: Այլ տարբերակ չունեմ, քանի որ իմ ենթակայության տակ չկան ուրիշ կենտրոնական պաշտպաններ»,- ասել է Ժոզեն: Ավելացնենք, որ այս կիրակի ԱՊԼ-ի 32-րդ տուրում »Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա «Չելսիի» դեմ:    
14.04.2017

Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին շրջանի հանդիպումների լավագույն ֆուտբոլիստը: «Արքայական» ակումբը Մյունխենում պարտության մատնեց «Բավարիային» (1-2), իսկ պորտուգալացի ֆուտբոլիստի դուբլ ձևակերպեց: ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում էին նաև Պաուլո Դիբալան («Յուվենտուս»), Կիլիան Մբապեն («Մոնակո») և Անտուան Գրիզմանը («Ատլետիկո»): «Յուվենտուս»-«Բարսելոնա» խաղում Պաուլո Դիբալան դուբլ հեղինակեց: 2 գնդակ է խփել նաև «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն, իսկ Անտուան Գրիզմանը վաստակել է 11 մետրանոց «Ատլետիկոյի» համար և իրացրել այն:
14.04.2017

Սթինգը հավանում է Մխիթարյանին նվիրված իր երգը

Հանրահայտ երգիչ Սթինգին դուր է գալիս այն, որ երկրպագուներն իր հայտնի Englishman in New York երգը փոփոխել են ու նվիրել Հենրիխ Մխիթարյանին: «Ես շատ ուրախ եմ դրա համար: Ես սիրում եմ տեսնել երգերը՝ փոփոխված ու հարմարեցված տարբեր նպատակների համար: Այն շատ լավ է ստացվել: Որպես երգահան՝ կարծում եմ, որ շատ հետաքրքիր է, թե ինչպես են նման երգերը տարածվում մարդկանց մեջ, ու հանկարծ նրանք բոլորը սկսում են երգել նույն բանը»,-ասել է երգիչը՝ պատասխանելով BBC-ի հարցին:
14.04.2017

Հենրիխ Մխիթարյանը պայքարում է Եվրոպա լիգայի տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար

«Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է ճանաչվել Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ: Մխիթարյանի օգտին քվեարկելու համար անցնում ենք այս հղումով ՝ http://mvp.uefa.com/en/uefaeuropaleague/nominees http://www.vivaronews.am/henrix-mxitharyaneh-tchanachvel-e-anderlext-myvo%D5%92-handipman-lavaguyn-futbolist-tesanyuth  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: