Անգլիա

26.05.2017

Ինչպես է Յուրգեն Կլոպը զվարճանում աբորիգենների հետ (տեսանյութ)

«Լիվերպուլը» Պրեմիեր լիգայում լավագույն քառյակում տեղ գտնելուց հետո մեկնել է Ավստրալիա և ընկերական հանդիպում անցկացրել «Սիդնեյի» հետ՝ հաղթելով 3-0 հաշվով։ Սակայն, մրցաշրջանից հոգնած թիմը ավելի շատ ժամանակ տրամադրել է զվարճանքին, հատկապես՝ Յուրգեն Կլոպը։ Դիտեք, թե ինչպես է նա զվարճանում տեղի աբորիգենների հետ.
25.05.2017

«Յուվենտուսը» միացավ մանչեսթերյան ակումբներին «Մոնակոյի» ֆուտբոլիստի համար պայքարում

«Յուվենտուսը» միացավ «Մանչեսթեր Սիթիին» և «Մանչեսթեր Յունայթեդին» «Մոնակոյի» կիսապաշտպան Ֆաբինյոյի համար պայքարում: Football Italia-ի հաղորդմամաբ, իտալական ակումբը իր ուշադրութան կենտրոնում է պահում ֆրանսիական ակումբի 23-ամյա կիսապաշտպանին և պատրաստվում է պաշտոնական առաջարկով դիմել «Մոնակոյին»: Ֆաբինյոյին ձեռք բերելու համար «ծեր սենյորան» հրաժարվել է «Լիոնի» ֆուտբոլիստ  Կորենտին Տոլիսոյին ձեռք բերելու գաղափարից: Իտալական ակումբը նախատեսում է ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար տրամադրել 30 մլն. եվրո: Նույն արժեքն են առաջարկում նաև անգլիական ակումբները: Երեք ակումբներն էլ հաջորդ մրցաշրջանում կխաղան Չեմպիոնների լիգայում, հետևաբար ֆուտբոլիստին դժվար ընտրություն է սպասվում: Ֆաբինյոն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել  է 55 հանդիպման ՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
25.05.2017

Փառահեղ Մխիթարյանը, Մ-17 ընտրանու հաջողությունը և Մոսկվայի «Արարատի» հաղթանակը ոչ ֆուտբոլային հաշվով. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մայիսի 25-ի իրադարձությունների քրոնիկոնը: Հենրիխ Մխիթարյանը, Եվրոպա լիգայի եզրափակչում գրավելով «Այաքսի» դարպասը, դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով եվրագավաթի մեկ խաղարկությունում մրցակիցների դարպասը գրավել է 5 արտագնա խաղերում, ևս մեկն էլ նա հեղինակել է «Օլդ Թրաֆորդում»: Մխիթարյանը գերազանցել է Կրիշտիանու Ռոնալդուի, Դուայթ Յորքի, Ուեյն Ռունիի և Ռուդ վան Նիստելռոյի ռեկորդային ցուցանիշները, ովքեր աչքի էին ընկել 4-ական արտագնա խաղերում: Հայ կիսապաշտպանն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ: Նրան նախորդել են Պոլ Պոգբան, Անդեր Էրերան և Մարուան Ֆելայնին: Squawka. «Հենրիխ Մխիթարյանը Գավաթների արքան է: Նա, հաշվի առնելով այս մրցաշրջանում գավաթային բոլոր մրցաշարերը, մասնակցել է 12 հանդիպման ու հեղինակել 7 գոլ, կատարել 4 արդյունավետ փոխանցում, ինչի համար էլ նրան պետք է անվանել Գավաթների արքա»: Հայաստանի Մ-17 հավաքականը Սլովակիայում երկրորդ ընկերական խաղն է անցկացրել տեղի հասակակից ընտրանու հետ: Մեր հավաքականն առաջին մրցավեճում 1-5 հաշվով պարտությունից հետո այս անգամ հաղթանակ է տոնել 3-2 հաշվով: Դուբլ է ձևակերպել Ժիրայր Շաղոյանը, ևս մեկ գնդակ էլ հեղինակել է Սերգեյ Մկրտչյանը: Մայիսի 29-ից հունիսի 2-ը Ռուսաստանի Սոչի քաղաքում կանցկացվի մինչև 16 տարեկանների հավաքականների միջազգային մրցաշար, որին կմասնակցեն Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը, նույն տարիքային խմբում Կրասնոդարի մարզի, Ղազախստանի և Տաջիկստանի հավաքականները: Կայացել է ֆուտզալի Հայաստանի առաջնության եզրափակիչ երրորդ հանդիպումը «Լեոյի» և «Չարբախի» միջև: Հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 7-7 հաշվով, իսկ հետխաղյա 6-մետրանոցներով «Լեոն» հաղթել է 3-2 հաշվով և իր պատմության մեջ առաջին անգամ դարձել Հայաստանի չեմպիոն: Ռուսաստանի 3-րդ դիվիզիոնի «Մոսկվա» շրջանի 7-րդ տուրում «Արարատը» հյուրընկալել է «Կռիլյա Սովետովին» և ջախջախել 10-0 հաշվով՝ տոնելով իր երրորդ անընդմեջ հաղթանակը: Պոկեր է ձևակերպել Թայմուրազ Տոբոևը, հեթ-տրիկ՝ Արտակ Ալեքսանյանը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Օլեգ Ինկինը, Դանիլ Մարտինովը և Սերգեյ Վասիլենկոն: «Արարատն» այս պահին 5 միավորով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը: Պատճառն այն է, որ 1-ին տուրի՝ «Զելինոգրադի» հետ մրցավեճում «Արարատի» կազմում խաղացել էր չհայտավորված ֆուտբոլիստ, ինչի հետևանքով թիմին գրանցվել էր տեխնիկական պարտություն (0-3) և հանվել 6 միավոր: Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես գալու համար անցումային առաջին խաղում «Ենիսեյը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է Տուլայի «Արսենալին»: Դաշտի տերերին ավելացված առաջին րոպեին հաղթանակ է պարգևել Արթուր Մալոյանը, ով 79-րդ րոպեին փոխարինել էր հիմնական կազմում հայտնված Արթուր Սարկիսովին: Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես գալու համար անցումային առաջին խաղում «ԲՄԱ-Խաբարովսկը» հյուրընկալել է «Օրենբուրգին» և գրանցել գոլազուրկ ոչ-ոքի: Ռուսլան Կորյանը որակազրկման պատճառով չի հայտնվել թիմի հայտացուցակում: «Ալաշկերտը» տեսահոլովակ է պատրաստել՝ իր ֆուտբոլասերներին հրավիրելով ներկա գտնվելու Բարձրագույն խմբի առաջնության նախավերջին տուրի՝ «Շիրակի» հետ հանդիպմանը: Աբրահամ Խաշմանյանի սաները հաղթանակի դեպքում վաղաժամ կապահովեն չեմպիոնությունը:
25.05.2017

Հայտնի է Եվրոպա լիգայի այս մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

Եվրոպա լիգան ներկայացրել է այս մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը: Հավաքականը բաղկացած է 18 հոգուց, որի համարյա  կեսը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչներն են: Հավաքականի կազմում ընդգրկվել են մանկունիացիների ֆուտբոլիստներ Սերխիո Ռոմերոն, Էրիկ Բային, Դեյլի Բլինդը, Անտոնիո Վալենսիան, Հենրիխ Մխիթարյանը, Պոլ Պոգբան, Անդեր Էրերան և Զլատան Իբրահիմովիչը: Խորհրդանշական հավաքականի մյուս անդամներն են Սերխիո Ալվարեսը, Գուստավո Կաբրալը, Ժերեմի Մորելը, Մատյես դե Լիգթը, Պաբլո Էրնանդեսը, Յուրի Տիլեմանսը, Կորենտին Տոլիսոն, Ամին Յունեսը, Ալեքսանդր Լյակազետը և Բերտրան Տրաորեն:
25.05.2017

1 օրում հայտնի դարձան 4 ֆուտբոլիստներ, որոնք կլքեն «Մանչեսթեր Սիթին»

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հայտարարեց միանգամից 4 ֆուտբոլիստի անուններ, որոնք կլքեն ակումբը այս ամռանը: Ակումբի պաշտոնական կայքի տեղեկությւնների համաձայն, ամռանը ակումբից կհեռանան Խեսուս Նավասը, Գաել Կլիշին, Բակարի Սանյան և Վիլիի Կաբալյերոն: Բոլոր չորս ֆուտբոլիստների պայմանագրերն ավարտվում են այս ամռանը, և ակումբը՝ գլխավոր մարզիչ Պեպ գվարդիոլայի ղեկավարությամբ որոշել է նոր պայմանագրեր չառաջարկել նրանց: Գաել Կլիշին ակումբին է միացել 2011 թվականին, Խեսուս Նավասը՝ 2013-ին, իսկ Սանյան և Կաբալյերոն՝ 2014-ին:
25.05.2017

Հայտնի է Անգլիայի հավաքականի հայտացուցակը Ֆրանսիայի և Շոտլանդիայի դեմ խաղերում

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը ներկայացրել է Ֆրանսիայի և Շոտլանդիայի դեմ խաղերում Անգլիայի հավաքականի հայտացուցակը: Դարպասապահներ: Ֆրեյզեր Ֆոսթեր, Ջո Հարթ, Թոմ Հիթոն, Ջեկ Բատլենդ Պաշտպաններ: Գարի Քեհիլ, Բեն Գիբսոն, Ֆիլ Ջոնս, Քրիս Սմոլինգ, Ջոն Ստոունզ, Բեն Գիբսոն, Կիրան Տրիպեր, Կայլ Ուոքեր, Աարոն Կրեսվել, Ռայան Բերտրան Կիսապաշտպաններ: Դելե Ալի, Էրիկ Դայեր, Ալեքս Օկսլենդ - Չեմբերլեն, Ջեսի Լինգարդ, Ադամ Լալանա, Ռահիմ Ստերլինգ, Ջեյք Լիվեր Հարձակվողներ: Ջեյմի Վարդի, Հարի Քեյն, Մարկուս Ռեշֆորդ, Ջերմեյն Դեֆո Հայտացուցակից բացակայում է թիմի ավագ Ուեյն Ռունին, սակայն ինչպես նկատեցիք, կազմում ներառված է 4 դարպասապահ: Ընկերական հանդիպումները տեղի կունենան հունիսի 10-ին և 13-ին:
25.05.2017

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին» նվիրատվություն են կատարել ահաբեկչության զոհերի հիշատակի ֆոնդին

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին» միասնական նվիրատվություն են կատարել Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված ֆոնդին: Ինչպես հայտնում է BBC-ն, մանչեսթերյան ակումբները  1 մլն. ֆունտ են նվիրաբերել We Love Manchester Emergency Fund-ին: Ավելի վաղ այս ֆոնդին  50  հազար ֆունտ էին նվիրաբերել «Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն և նրա գործակալը: Հիշեցնենք, որ Մանչեսթերի ահաբեկչությունը տեղի է ունեցել ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի մենահամերգի ժամանակ: Մահացել է 21 մարդ, ավելի քան 60 մարդ վիրավորվել է: Համերգի այցելուների մեծամասնությունը երեխաներ և դեռահասներ էին:
25.05.2017

Ժոզե Մոուրինյոն նշել է, թե երբ է մտադիր ավարտել մարզչական կարիերան

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ մտադիր է շարունակել աշխատանքը ևս 15 տարի: «Իմ բախտը բերել է կարիերայի հարցում: Ես եղել եմ իսպանական, իտալական, պորտուգալական, անգլիական դերբիների մասնակիցը: Մասնակցել եմ բոլոր գավաթների եզրափակիչներին և պայքարել հաղթանակների համար: Եթե այսօր ավարտեի կարիերաս, ապա շատ գոհ կլինեի, բայց սա ճանապարհի դեռևս կեսն է: Առջևում ևս 15 տարի կա: Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Յունայթեդին», ապա զգում եմ, որ դեռ ոչինչ չեմ արել: Օրինակ՝ Բասբին և Ֆերգյուսոնը՝ երկու լեգենդներ, ովքեր շատ տիտղոսներ են նվաճել: Նայելով նրանց նվաճումներին՝ հասկանում եմ, որ դեռևս ոչինչ չեմ արել: Ետ նայելով՝ երբեմն մտածում ես, որ մեծ աշխատանք ես կատարել, որն անցյալում ոչ ոք չի արել: Ոչ մի մարզիչ չի հաղթել Իսպանիայի, Իտալիայի և Անգլիայի առաջնությունները, իսկ ես այդ երկրներում նվաճել եմ բոլոր մրցանակները, ոչ միայն առաջնություններում եմ հաղթող եղել: Երբ մենք հաղթեցինք «Անդերլեխտին», ինձ ասացին, որ կրկնել եմ Ֆերգյուսոնի և Տրապատոնիի ռեկորդները, որոնք մասնակցել են եվրագավաթային 10-ական կիսաեզրափակիչների: Բայց նրանք արդեն ավարտել են իրենց մարզչական կարիերան: Կան բաներ, որոնցով հպարտանում եմ»,- ասել է Մոուրինյոն: http://www.vivaronews.am/mourinyo-thimeh-hianali-kolektiv-futbol-cucadrec-isk-orosh-futbolistner-phaylecin-andznakan-oraknerov
25.05.2017

Մխիթարյանը գերազանցել է Կրիշտիանու Ռոնալդուի, Ուեյն Ռունիի և Ռուդ վան Նիստելռոյի ռեկորդային ցուցանիշները

Հենրիխ Մխիթարյանը, Եվրոպա լիգայի եզրափակչում գրավելով «Այաքսի» դարպասը (2-0), դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով եվրոպական մրցաշարի մեկ խաղարկությունում մրցակիցների դարպասը գրավել է 5 արտագնա հանդիպումներում: Հայ կիսապաշտպանը ևս մեկ անգամ էլ հաջողության է հասել «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում: Հայաստանի հավաքականի ավագը գերազանցել է Դևիդ Հերդի, Դուայթ Յորքի, Ռուդ վան Նիստելռոյի, Կրիշտիանու Ռոնալդուի և Ուեյն Ռունիի ռեկորդային ցուցանիշները, ովքեր եվրոպական մեկ մրցաշրջանի ընթացքում գոլեր էին հեղինակել 4-ական արտագնա մրցավեճերում: «Մխիթարյանը պատմություն է կերտում «Մանչեսթեր Յունայթեդում»»,- այս առիթով գրել է մանկունյական ակումբի պաշտոնական կայքը: http://www.vivaronews.am/vo%D6%82raxuthyun-e-tesnel-haykakan-drosheh-ayn-el%D5%9D-haghthanakatc-mxitharyani-bacarik-harcazruyceh-vivaro-news-in-tesanyuth
25.05.2017

Կարեն Կարապետյան. «Հենրիխ Մխիթարյան ջան, մեզ բոլորիս ֆանտաստիկ ապրումներ պարգևեցիր»

Ինչպես հայտնի է, «Մանչեսթեր Յունայթեդը» երեկ դարձել է Եվրոպա լիգայի գավաթակիր՝ 2-0 հաշվով հաղթանակ տոնելով «Այաքսի» նկատմամբ: Հենրիխ Մխիթարյանն էլ, ով իր հաշվին խփած գոլ է գրանցել, դարձել է եվրագավաթների խաղարկություններում հաղթած հայաստանցի առաջին ֆուտբոլիստը: Նման հաջողությունից ոգևորված են բոլոր հայերը՝ աշխարհի տարբեր ծայրերում: Մխիթարյանի հաջողություններն անտարբեր չեն թողնում նաև քաղաքական գործիչներին: Մասնավորապես, երեկվա փառահեղ հանդիպման կապակցությամբ Հենրիխին շնորհավորել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ գրառում կատարելով ֆեյսբուքյան իր էջում. «Նպատակասլացության, աշխատասիրության և հայրենասիրության լավագույն օրինակ։ Շնորհավորում եմ Հենրիխ Մխիթարյան ջան։ Երեկ երեկոյան մեզ բոլորիս ֆանտաստիկ ապրումներ պարգևեցիր»: http://www.vivaronews.am/selfi-zlatani-het-ev-gavatheh%D5%9D-glxaverevum-inchpes-henrix-mxitharyaneh-tonec-metc-nvatchumeh-fotoreportazh
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: