Գերմանիա

24.03.2017

Ինչպիսին կլիներ Դորտմունդի «Բորուսիայի» կազմը, եթե թիմը չվաճառեր առաջատար ֆուտբոլիստներին

Ահա այսպիսին կարող էր լինել Դորտմունդի «Բորուսիայի» կազմը, եթե ժամանակին չվաճառեր իր առաջատար ֆուտբոլիստներին:
23.03.2017

Անգլիական 3 գրանդ ակումբի սկաուտները հետևել են «Ռոմայի» ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի» և «Չելսիի» սկաուտները հետևում էին Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռուդիգերի խաղին Անգլիայի ընտարու դեմ ընկերական խաղի ժամանակ: Ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ 24-ամյա պաշտպանը ներկայումս մտածում է Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխության շուրջ: Այնուամենայնիվ «Ռոման» մտադիր է Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր նվաճել և չի ցանկանում բաժանվել Ռուդիգերից:
23.03.2017

Պոդոլսկին հրաժեշտի խաղում գոլ է խփում և օգնում Գերմանիային հաղթել Անգլիային (տեսանյութ)

Ընկերական հանդիպում Գերմանիայի հավաքական 1-0 Անգլիայի հավաքական Դորտմունդ, «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտ Գոլեր՝Պոդոլսկի 69՛
22.03.2017

Գերմանիա-Անգլիա. Մեկնարկային կազմեր

Ընկերական հանդիպում Գերմանիայի հավաքական-Անգլիայի հավաքական Դորտմունդ, «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտ Մեկնարկը՝23:45 Ներկայացնում ենք մրցող թիմերի մեկնարկային կազմերը: Գերմանիա Տեր Շտեգեն, Հեկտոր, Հյումելս, Կրոս, Պոդոլսկի, Վայգլ, Ռուդիգեր, Սանե, Կիմիխ, Բրանդտ, Վերներ Անգլիա Հարտ, Սմոլինգ, Քեյն, Քեյհիլ, Ուոլկեր, Լիվերմոր, Դայեր, Բերտրանդ, Լալանա, Ալի, Վարդի
22.03.2017

Տիագո Ալկանտարան որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան ցանկանում է երկարաձգել պայմանագիրը մյունխենյան ակումբի ղեկավարության հետ, տեղեկացնում է Sports Bild-ը: Աղբյուրի փոխանցմամբ, մոտ ժամանակներս 25-ամյա իսպանացի ֆուտբոլիստի գործակալը կհանդիպի իր հաճախորդի ակումբի ղեկավարության հետ: Կիսապաշտպանի գործող պայմանագիրը սպառվում է 2019 թվականի ամռանը: Ենթադրվում է՝ թարմացված գործարքը նախատեսված կլինի մինչև 2021 թ.: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել Ալկանտարային: Գերմանիայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը 21 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Իսկ Չեմպիոնների լիգայում Տիագոն իր հաշվին գրանցել է երկուական գոլ և գոլային փոխանցում:
22.03.2017

Վատցկե. «Օբամեյանգին բաց կթողնենք միայն խելահեղ գումարների դիմաց»

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն պատմել է, որ գերմանական ակումբը մտադրություն չունի բաժանվել հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգից առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: «Ես ոչ մի տեղեկություն չունեմ Օբամեյանգի հեռանալու մասին: Եթե որևէ տարբերակներ առաջանան, ապա մենք կնստենք , կքննարկենք և կլսենք միմյանց, քանի որ Պիերը արժանի է դրան և մենք նրան հարգում ենք: Բայց ոչ բոլորը ակումբները կարող են իրենց թույլ տալ գնել աֆրիկացի ֆուտբոլիստի տեղափոխությունը: Եթե նա հեռանա «Բորուսիայից», ապա միայն խելահեղ գումարների դիմաց: Մենք հույս ունենք պահել նրան թիմում»,-ասել է գերմանացին:
21.03.2017

Կասիլյասը կատակել է Բարտրայի հետ՝ հիշեցնելով Բեյլի հանրահայտ անցումը (լուսանկար, տեսանյութ)

Զվարճալի միջադեպ է գրանցվել Instagram կայքում՝ «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասի և Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մարկ Բարտրայի մասնակցությամբ: Հիշեցնենք՝ նրանք ոչ վաղ անցյալում հանդես էին գալիս մրցակից ակումբներում. Կասիլյասը Մադրիդի «Ռեալի» ավագն էր, իսկ Բարտրան պաշտպանում էր «Բարսելոնայի» պատիվը: Բարտրան նշված սոցիալական ցանցում շփվում էր իր երկրպագուների հետ, երբ հանկարծ խոսակցությանը միջամտել է Կասիլյասը: Նա գրել է. «Մա՛րկ, դու տեսե՞լ ես դա: Քո հետևում Գարեթ Բեյլն է: Դու արդեն հասե՞լ ես նրա հետևից»: Կասիլյասն ակնարկել է Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 2014 թվականի եզրափակիչ հանդիպումը, որում հաղթեց մադրիդյան թիմը: Գարեթ Բեյլը դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ՝ արագության հաշվին անգործության մատնելով հենց Բարտրային:
21.03.2017

«Բավարիայի» կիսապաշտպանը ծնկի լուրջ վնասվածք է ստացել

«Բավարիայի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի այս մրցաշրջանի մնացած հատվածը: Բրազիլացի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ծնկի լուրջ վնասվածք, որի պատճառով կարող է առաջանալ վիրահատական միջամտության անհրաժեշտություն: Կոստան ոչ մի դեպքում չի կարողանա օգնել մյունխենյան թիմին Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումներում: Հիշեցնենք՝ ավելի վաղ կային ասեկոսեներ, որ Դուգլաս Կոստան ցանկանում է ամռանը հեռանալ «Բավարիայից»:
21.03.2017

Ինչպիսի տեսք կունենա Լիոնել Մեսին ձեր ակումբի մարզաշապիկով (ֆոտոշարք)

Goal.com-ը փորձել է պատկերացնել, թե ինչպիսի տեսք կունենա Լիոնել Մեսին, եթե խաղա այլ ակումբում: Ահա թե ինչ է ստացվել.
20.03.2017

«Արսենալը» փոխարինող է գտել Արսեն Վենգերին. Լոնդոնցիները արդեն առաջարկություն են արել նոր մարզչին

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից: Ինչպես հաղորդում է Bild-ը, ներկա պահին Տուխելը միակ թեկնածուն է, ով կարող է գլխավորել Արսենալը: Լոնդոնյան ակումբը արդեն առաջարկություն է 43-ամյա մասնագետին: Այսպիսով, «Արսենալի» ներկայիս գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող է հեռանալ ակումբից: Ավելացնենք, որ ֆրանսիացի մասնագետը մարզում է «Զինագործներին» 1996-ից:    
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: