Football Whispers.«Մանչեսթեր Յունայթեդի» առաջիկա ամենահավանական ձեռքբերումը Հենրիխ Մխիթարյանն է

Football Whispers համակարգի գնահատմամբ` Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» առաջիկա ամենահավանական տրանսֆերն է:

Football Whispers-ը համակարգ է, որը գնահատում է ֆուտբոլային տրանսֆերների հավանականությունը` ելնելով մի քանի գործոններից: Այս համակարգի հետ ներկայումս համագործակցում են այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպիսիք են SkySports-ն ու BBC-ն: Համակարգը տրանսֆերների կայացման հավանականությունը գնահատում է 0-5 միավորանոց համակարգով, որտեղ 5-ը ամենաբարձր հավանականությունն է:

Այսպես, Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը հունիսի 25-ի թարմացումով համակարգը գնահատել է 4.6 բալով: Նշենք, որ օրեր առաջ այս նույն հավանականությունը 4.3 էր, սակայն վերջին զարգացումներից հետո համակարգը տրանսֆերն ավելի հավանական է համարում:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» ամենահավանական ձեռքբերումը համարվում է «Ռեալի» ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսը, որի տեղափոխության հավանականությունը գնահատվում է 4.2:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ