Football Leaks. «Բարսելոնան» Նեյմարին 46 մլն. եվրո աշխատավարձ է վճարում

Հայտնի  են դարձել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի պայմանագրի կետերը, որոնք ներառված են եղել «Սանտոսից» կատալոնական ակումբ տեղափոխման ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է Football Leaks-ը  «Բարսելոնան» Նեյմարին երաշխավորել է 45,9 միլիոն աշխատավարձ 5 մրցաշրջանում, ընդ որում, ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը տարեկան կազմում է 5 միլիոն եվրո ՝ հաշվի առնելով հարկերը:

Նեյմարի մեծ շահույթ է ստանում  բոնուսներից: Միայն «Բարսելոնա» տեղափոխվելու համաձայնությունը տալու համար բրազիլացին ստացել է 8,5 միլիոն եվրո:

Մեկնարկային կազմում հայտնվելու համար Նեյմարը ստանում է 100 հազար եվրո: Եթե ֆուտբոլիստը մասնակցի մրցաշրջանի 60% խաղերին , ապա մրցաշրջանի ավարտին  կստանա 1,062 միլիոն:

Եթե «Բարսելոնան» դուրս գա Չեմպիոնների լիգա առանց որակավորման փուլերի, ապա բրազիլացի ֆուտբոլիստի համար կառանձնացվի 634 հազար եվրո, իսկ փլեյ-օֆֆ դուրս գալու համար՝ 425 հազար:

Եթե հարձակվողը հաղթի Ոսկե գնդակը, ապա կհարստանա 425 հազարով:

Իսկ Իսպանիայում չեմպիոն հռչակվելու դեպքում Նեյմարին կվճարեն 637 հազար եվրո,  իսկ ՉԼ-ի գավաթը նվաճելու համար ՝ 850 հազար եվրո: Հաղթական դուբլը Իսպանիայի առաջնությունում և գավաթում  հարձակվողի գրպանը կլցնի 850 հազար եվրոյով, իսկ  Արքայական գավաթում ու ՉԼ-ում հաղթանակը՝ 1,062 միլիոն եվրոյով:

Բացի այդ պայմանագիրը պարտավորեցնում է Նեյմարին սովորել կատալոներեն:

Հիմա «Բարսելոնան» փորձում է թարմացնել Բրազիլայի հավաքականի առաջատարի պայմանագիրը:

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ