Football Italia. Անգլիական գրանդը պատրաստ է 100 մլն եվրո վճարել Պոգբայի համար

«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Ինչպես հաղորդում է Football Italia-ն, անգլիական գրանդը պատրաստ է 23-ամյա ֆրանսիացու դիմաց վճարել 100 մլն եվրո:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնան», «Ռեալը», «Չելսին», «Բավարիան» և ՊՍԺ-ն:

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին անցկացրել է 45 հանդիպում, խփել 8 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ