Ֆլորենտինո Պերեսը տրանսֆերի հանել թիմի 2 կիսապաշտպաններին

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել է տրանսֆերի հանել թիմի կիսապաշտպաններ  Իսկոյին և Խամես Ռոդրիգեսին:

Ինչպես հաղորդում է AS-ը, Պերեսը հիասթափվել է այդ 2 ֆուտբոլիստներից: Նա հույս ուներ, որ նրանց խաղը կփոխվի Զինեդին Զիդանի ակումբը գլխավորելուց հետո: Սակայն Պերեսը տեսնում է, որ Իսկոն և Խամեսը չեն համապատասխանում «Ռեալի» մակարդակին և պատրաստ է վաճառել նրանց տրանսֆերները:

Նշենք, որ Իսկոյի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը» և «Մանչեսթեր Սիթին», իսկ ահա Խամեսը կարիերան կարող է շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ