Ֆիզպատրաստության մարզիչ. «Ռոնալդուն կարող է խաղալ այնքան, որքան ցանկանա»

«Մանչեսթեր Յունայթեդի»՝ ֆիզպատրաստության նախկին մարզիչ Թոնի Ստրադվիկը խոսել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի պատրաստվածության մասին:

«Ես կարծում եմ՝ նա կարող է խաղալ ևս 10 տարի: Ես կասկած անգամ չունեմ, որ նա կարող է խաղալ այնքան, որքան ցանկանա:

Նա այնպիսի ֆուտբոլիստ է, որի խաղը ցանկանում ես դիտել որքան կարող ես: Բացի այդ, նրա տաղանդն ու փորձն անգնահատելի նշանակություն ունեն երիտասարդ ֆուտբոլիստների համար: Ֆուտբոլին անհրաժեշտ են այնպիսի մարդիկ, ինչպիսին Կրիշտիանու Ռոնալդուն է»,- Sky Sports-ը փոխանցում է Ստրադվիկի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ