Ֆիլիպո Ինձագին՝ «Ֆրոզինոնեի» գլխավոր մարզի՞չ

Իտալական «Միլանի» նախկին ֆուտբոլիստ, մարզիչ Ֆիլիպո Ինձագին կարող է վերսկսել մարզչական կարիերան՝ հայտնում է Sport Mediaset-ը:

Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվողը կարող է ստանձնել «Ֆրոզինոնեի» գլխավոր մարզչի պաշտոնը: Հիշեցնենք, որ թիմն Ա Սերիայի արդյունքներով տեղափոխվել է Բ Սերիա:

Մոտ ժամանակներում Ինձագին ու «Ֆրոզինոնեի» ղեկավարությունը կհանդիպեն հնարավոր տեղափոխությունը քննարկելու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ