Ֆիլիպո Ինձագի. «Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում կխաղան «Բավարիան» և «Յուվենտուսը»

«Միլանի» նախկին հարձակվող և ներկայումս իտալական «Վենեցիա» ակումբի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին խոսել է առաջիկա Չեմպիոնների լիգայի մրցաշարի մասին:

«Ո՞վ կխաղա այս տարվա եզրափակիչում. «Յուվենտուսը» և «Բավարիան»: Գերմանացիները հիանալի կազմ ունեն և հիանալի մարզիչ, իսկ ահա «Յուվենտուսի» համար սա լավագույն պահն է:

«Բավարիան» կարծես կատարյալ թիմ լինի: Լեվանդովսկին ՝ աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը: Մյուլերը միշտ գիտի, թե որտեղ պետք է հայտնվի, իսկ Դուգլաս Կոստան իր գեղեցիկ հնարքներով կարող է հեշտ շրջանցել մրցակցին:

Ինչ վերաբերվում է «Յուվեին», ապա նրանք այժմ 3 հիանալի հարձակվող ունեն: Հիգուաին-Դիբալա-Մանջուկիչ: Ներկա պահին նրանք մի խնդիր ունեն ՝ այժմ նրանք պետք է հաղթեն»,- ասել է Ինձագին:

«Բարսան» ունի ֆանտաստիկ հարձակվողական եռյակ: Նրանց միացել է նաև Պակո Ալկասերը: Եթե գնդակը տվեցիր նրանց, ապա շատ բարդ է այն վերադարձնել: Մեսիին, Նեյմարին և Սուարեսին դժվար է կանգնեցնել»,- ասել է Ինձագին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ