Ֆիլիպե Լուիս. «Բարսելոնայի» դուրս մնալը ՉԼ-ից մեծ վնաս կհասցնի ՈՒԵՖԱ-ին. Նրանց պաշտպանում են»

«Ատլետիկոյի» պաշտպան Ֆիլիպե Լուիսը Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի «Բարսելոնայի» դեմ խաղից հետո հայտարարել է , որ ՈՒԵՖԱ-ն պաշտպանում է կատալոնացիներին:

«Մենք լավ սկսեցինք հանդիպումը և առավելությունը մեր կողմն էր, սակայն մրցավարը անարդարացի գտնվեց և հեռացրեց խաղադաշտից Տորեսին: Մենք գիտեինք, թե ինչ կարող է տեղի ունենալ դրանից հետո:

Կարծում եմ, որ «Բարսային» պաշտպանում են: Մեզ հետ շատ ծանր վարվեցին: Դա ցավալի է: Կատալոնական ակումբի դուրս մնալը Չեմպիոնների լիգայից կարող է մեծ վնաս հասցնել ՈՒԵՖԱ-ին:

Լուիս Սուարեսը չափազանց ագրեսիվ էր իրեն պահում: Զարմանում եմ, թե ինչպես նա կարմիր քարտ չստացավ»,- ասել է Ֆիլիպե Լուիսը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ