Ֆիլիպ Լամը կավարտի՞ մարզական կարիերան

«Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը խոստովանել է, որ կարող է ավարտել իր մարզական կարիերան մրցաշրջանի ավարտին: 32-ամյա Լամը մարզական կարիերան ավարտելուց հետո կարող է պաշտոն զբաղեցնել «Բավարիայում»:

«Չեմ բացառում, որ կարող եմ կարիերաս ավարտել ամռանը: Ասել եմ այս մասին դեռ 10 ամիս առաջ: Սակայն մրցաշրջանի ավարտին դեռ շատ ամիսներ կան, և շատ բաներ կարող են փոխվել: Ամեն ինչ պայմանավորված է իմ ֆիզիկական պատրաստվածությամբ: Ես ուզում եմ խաղալ միշտ բարձր մակարդակով»,- Bild-ը փոխանցում է Լամի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ