Ֆիգուն պաշտոն է ստացել ՖԻՖԱ-ում

«Բարսելոնայի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն աշխատանք է ստացել ՖԻՖԱ-ում: Պորտուգալացին այսուհետ կզբաղեցնի փոխնախագահի պաշտոնը կազմակերպության զարգացման կոմիտեում:

Որոշումը ընդունվել է ՖԻՖԱ-ի 66-րդ համաժողովի ընթացքում, որը այս անգամ կայացել է Մեքսիկայում:

Հիշեցնենք՝ 2015 թվականին Ֆիգուն դրել էր իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին, սակայն հետո հանել՝ հավասար մրցակցային պայմանների բացակայության պատճառով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ