Ֆիգուն ենթադրում է, որ Ռոնալդուն կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն գտնում է, որ «արքայական» ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել կատալոնական ակումբ համապատասխան առաջարկի դեպքում:

«Ռոնալդուն կարո՞ղ է տեղափոխվել «Բարսելոնա»: Մենք հիմա գտնվում ենք ազատ շուկայական պայմաններում:  Եթե պորտուգալացու պայմանագրում կետ կա հրաժարագնի մասին, ապա կարող է ամեն ինչ էլ պատահել:

«Սերուցքայինների» կազմ տեղափոխվելու հիմնական պատճառն այն էր, որ «Ռեալի» նախագահը գնահատում էր ինձ: Երբ ես «Ռեալից» առաջարկ ստացա, «Բարսելոնային» ասացի, որ նրանք բարձրացնեն աշխատավարձս»,-ասել է պորտուգալացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ