Ֆիֆթի Սենթը համերգ կտա, եթե «Մոնակոն» այսօր չեմպիոն դառնա

Ամերիկացի հայտնի ռեփեր Ֆիֆթի Սենթը համերգ կտա, եթե այսօր երեկոյան «Մոնակոն» ապահովի իր չեմպիոնական տիտղոսը:

«Մոնակոն» այսօր երեկոյան կարող է դառնալ Ֆրանսիայի բարձրագույն լիգայի հաղթող, եթե անգամ մեկ միավոր վաստակի «Սենթ Էտյենի» դեմ խաղում:

Հաղթանակից հետո ռեփերը համերգով կշնորհավորի թիմի ֆուտբոլիստներին և ակումբի ներկայացուցիչներին: Համերգը հասանելի չի լինի հանրությանը, սակայն Մոնակոյի բնակիչները կարող են ներկա գտնվել միջոցառմանը անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Ֆիֆթի Սենթի համերգը կկայանա կիրակի երեկոյան Մոնակոյի արքայական պալատի հրապարակում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ