ՖԻՖԱ-ն կարող է տրանսֆերային արգելք դնել անգլիական ակումբի առջև

«Մանչեսթեր Սիթին» կարող է կրկնել «Ռեալի» և «Ատլետիկոյի» ճակատագիրը, հայտնում է Lequipe.fr-ը:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն արգելել է վերոնշյալ 2 իսպանական ակումբին նոր ֆուտբոլիստներ գնել առաջիկա 2 տրանսֆերային պատուհանի ընթացքում, քանի որ  նրանք զբաղվել են անչափահաս ֆուտբոլիստների տեղափոխությունների գնմամբ:

Արգենտինական ակումբ «Վելես Սարսֆիլդը» բողոք է ներկայացրել ՖԻՖԱ՝ պնդելով, որ «քաղաքաբնկաները» խախտել են կազմակերպության օրենքները, որոնք վերաբերում են նոր ֆուտբոլիստների ձեռք բերելուն:

«Վալես Սարսֆիլդի» պնդմամբ, «Սիթին» անօրինական գնել է 15-ամյա արգենտինացի Բենջամին Հարեին՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով վերջինիս հոր հետ:

Մինչդեռ անգլիական ակումբը ընդգծում է, որ նրանք ոչ մի խախտում թույլ չեն տվել  և Հարեն միացել է «Մանչեսթեր Սիթիին»  16 տարին լրանալուց հետո:

ՖԻՖԱ-ն մտադիր է հետաքննել գործը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ