ՖԻՖԱ-ի նախնական վարկանշային աղյուսակում Հայաստանի հավաքականը նահանջել է մի քանի տեղով

Football rankings-ը հրապարակել է ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակի նախնական տարբերակը:

Հայաստանի հավաքականը այս անգամ կնահանջի 11 հորիզոնականով և կզբաղեցնի 123-րդ տեղը:

Նշենք, որ մեր ազգային ընտրանին պարտվել է Աշխարհի առաջնության որակավորման փուլի Ռումինիայի (0-5) և Լեհաստանի դեմ խաղերում  (1-2):

Հայաստանի հավաքականը 2016 թվականին, ընդհանուր հաշվարկով, զիջել է դիրքերը 47 հորիզոնականով:

Աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր մրցակիցները՝ Դանիայի հավաքականը լինելու է 43-րդ տեղում, Լեհաստանի ընտրանին` 14, Ռումինիան՝ 29, Չեռնոգորայի հավաքականը՝ 83, իսկ Ղազախստանը՝ 108:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ